o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լևոն Երանոսյանը ցանկանում է մեկնել ՌԴ՝ բուժման նպատակով. դատական նիստը հետաձգվել է

10.07.2019 10:37 ԻՐԱՎՈՒՆՔ
Լևոն Երանոսյանը ցանկանում է մեկնել ՌԴ՝ բուժման նպատակով. դատական նիստը հետաձգվել է

Այսօր, հուլիսի 9-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատավարությունը։ Գրում է Azat.tv-ն: Ներկայումս դատաքննության փուլն է, որի շրջանակներում հետազոտվում են գրավոր ապացույցները։

«Վարկանիշը վերջնական ջախջախումից փրկելու համար դատական իշխանության հիմնահատակ արժեզրկումը չի օգնի»

Դատը երկար չտևեց։ Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդություն ներկայացրեց դատարան` իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին արգելանքը սույն թվականի հուլիսի 18-ից սկսած երկու շաբաթ ժամկետով հանելու վերաբերյալ, քանի որ ամբաստանյալը ցանկանում է բուժման և հանգստի նպատակով մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Պաշտպանական կողմից ներկայացված միջնորդությանը մեղադրող և տուժող կողմերը առարկեցին` հիմնավորելով, որ վստահ չեն, թե ամբաստանյալը պատշաճ կերպով կներկայանա հետագա դատական նիստերին:

Դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 16-ին, որի ժամանակ նախատեսվում է քննարկել պաշտպանական կողմից` Տիգրան Սաֆարյանի ներկայացրած միջնորդությունը բավարարելու հարցը: Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս: Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Սույն գործով տուժողներից են նաև ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА