o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր են չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովները (Տեսանյութ)

09.07.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ովքեր են չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովները (Տեսանյութ)

Հուլիսի կեսին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը կլինի կառավարության սեղանին:  «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ մեզ հետ զրույցում թվեց այն բոլոր վտանգները, որոնք թաքնված են վերոնշյալ կոնվենցիայի տակ: Այդ թվում` կոնվենցիան սահմանում է կին-տղամարդ վարքագծի սոցիալական եւ մշակութային վարվելակերպում փոփոխություններ, այսինքն` սեռային ավանդական դերաբաշխումը այլեւս դառնում է հակաօրինական: Ինչպես նաեւ սահմանվում է սեռային ազատ ընտրության իրավունք` առանց խտրականության: Ըստ էության, այս կոնվենցիան կանաչ լույս է վառում ԼԳԲՏ-ականների օրինական ամուսնության համար: Իսկ թե ովքեր են Հայաստանում լծված այս կոնվենցիան օր առաջ վավերացնելու «սուրբ» գործին, Հ. Այվազյանի ուշագրավ մանրամասներ ներկայացրեց:

Խայտառակություն ԱՄՆ օրենսդիրում` Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի մասնակցությամբ

- Կոնվենցիայի հետ կապված Հայաստանում հստակ գիծ է քաշվել. կարմիր գծի մի կողմում գտնվում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման կողմնակիցները, մյուս կողմում` կոնվենցիայի դեմ հանդես եկողները: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը կողմ են գեյերը, լեսբիները, տրանսգենդերները, կողմ է Պետրոս Ղազարյանը (Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրենը), որը կոնվենցիայի վավերացման քարոզն է անում: Ինչպես նաեւ կողմ է Սորոսի հիմնադրամը, այս ամենի հովանավորն է, կողմ են այլասերվածներն` իրենց իրավունքների պաշտպաններով, կողմ են օտարերկրյա գործակալները, մանկապիղծները: Ի դեպ, կողմ է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը: Եվ, փաստորեն, կողմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փոխվարչապետի ասածի համար վաղը մեր քթից բերելու են». Գեւորգ Պետրոսյան

Պարոն Այվազյան, կհիմնավորե՞ք ասվածը:

Նախ` Զարուհի Բաթոյանը, Ռուստամ Բադասյանն իրենց հայտարարություններում պաշտոնապես ասել են այդ մասին: Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, վարչապետի դուստրն այս օրերին լծված է Հայաստանում իբրեւ առկա բռնությունների դեմ քարոզին: Սրանով փորձում են ներկայացնել, որ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմամբ` այդ բռնությունները կկանխարգելվեն: Այս մարդիկ եւ իրենց տերերը` Եվրամիությունն ու ԱՄՆ պետդեպարտամենտը, կողմ են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Իսկ դեմ է դրան ավանդապահ, քրիստոնյա մեր ժողովուրդը: Կարծում եմ` ընթացքում կերեւա, թե ով որ կողմում է հանդես գալիս: Հիմնավորեմ նաեւ, թե ինչու են այս կոնվենցիային կողմ մանկապիղծները. մի քանի օր առաջ Իտալիայում ոստիկանությունը մի դեպք բացահայտեց, երբ սոցիալական աշխատողները եւ մանկական հոգեբանները, համայնքի ղեկավարի, դատավորի հետ հանցավոր համաձայնությամբ` մեծ թվով երեխաների օտարել էին ընտանիքից եւ տարել ապաստարաններ` նշելով, իբրեւ թե, այդ երեխաները ընտանիքում ենթարկվում են սեռական բռնության, եւ դրա դիմաց պետությունից ահռելի գումարներ էին կորզել

​​​​​​​«Իմ խաբված ժողովուրդ, վերջում գլխիդ ես տալու». Մենուա Հարությունյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА