o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԻԿ Է ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ

09.07.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԻԿ Է ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ

Երբ պատահմամբ բացեցի Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը, առաջին պահին աչքերիս չհավատացի: Վերջին մի քանի օրերի գրառումների տակ առկա են 5 հազարից պակաս հավանումներ, այն էլ պարզ է, որ այդ «լայքերի» զգալի մասն ապահովված է ֆեյք էջերով: Ժողովրդի խոսքով ասած` վարկանիշի առումով սարի պես տղեն դառավ պարսատիկի քար:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ՍԳՈ ԲՅՈՒՐՈ ԵՎ ԱՂԲԻ ՓԱՌԱՏՈՆ

Այն, որ ավտովթարները դարձել են իսկական պատուհաս, առավել քան ակնհայտ է: Վկան, թեկուզեւ Արարատի մարզում տեղի ունեցած սահմռկելի վթարն էր, երբ ողջ-ողջ այրվեցին 6 հոգի: Սակայն համացանցում միայն այդ ահավոր վթարը չէր, այլ վթարների շարան: Ակտիվ օգտատերերը, փաստորեն, դարձել են յուրահատուկ սգո բյուրո, քանզի գործնականում ամեն օր մահվան ելքով պատահարների մասին լուր կա: Ի՞նչը բերեց դրան` բնականաբար, առաջին քայլը դրեց Նիկոլը, երբ անցյալ տարվա «քայլարշավի» ժամանակ սկսեց «սկոչել» արագաչափերը, իսկ նրա որոշ զինակցուհիները սեփական թումբանն էին հանում արագաչափ փակելու համար: Փողոց փակելու, ամեն տեղ բարձր ազդանշանով քշելու, երթեւեկության կանոնները բանի տեղ չդնելու հեղափոխական «ազատ, հպարտ եւ դուխով» էյֆորիկ մշակույթը դարձրին շատ տարածված: Հիշենք` հենց «հեղափոխական խաղերի» ընթացքում ավտովթարի զոհ էր դարձել փոքրիկ երեխա, բայց մեղավորին պրծացրին պատասխանատվությունից... Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա նույն «թավշյա գործընթացները» նրանց դարձրին չուլ, որն իրական իրավախախտումների դեմ պայքարելու ունակ չէ: Ունակ չէ պաշտպանել քաղաքացուն: Եվ ունենք արդյունք` ավտովթարից ավելի շատ զինծառայող է զոհվում, քան թշնամու կրակոցից: Դա արդեն լրիվ վթարային վիճակի ցուցանիշ է, եւ, ի դեպ, պաշտոնական վիճակագրությամբ երեւում է, որ 2018-ին ճանապարհային մահերը 2017-ի համեմատ շատացան: 2019-ի ավարտին ինչ պաշտոնական թվեր էլ ներկայացնենք` մեր աչքով տեսածը եւ լրահոսը վկայում են, որ կատաստրոֆիկ շատ են ավտովթարները: Եվ չափազանցություն չի լինի ասել, որ ամեն մի լրացուցիչ զոհվածի մահը Նիկոլի եւ նրա թավշյա կոդլի խղճին է: Վթարները միայն ճանապարհներին չեն, վթարային են գրեթե բոլոր ոլորտները: Եվ վթարներից բացի նաեւ ունենք աղբի տոնահանդես: Մայրաքաղաքն աղբի մեջ կորած է, մինչդեռ ծաղրածու քաղաքապետը խոսում է, թե իբր հայտնաբերել է, որ նախորդ քաղաքապետի օրոք աստղաբաշխական գումարներ են կերել: Լավ, մեկդ բացատրեք` այդ ինչպե՞ս եղավ, որ «ուտող» Տարոն Մարգարյանի օրոք ե՛ւ աղբն էին ժամանակին տանում, ե՛ւ քաղաքային տնտեսության այլ հարցերն էին տեղը տեղին, իսկ «չուտող» Հայկոյի օրոք Երեւանը դարձել է խոլերայի բուն, իսկ քաղաքային տնտեսությունը աստիճանաբար վերածվում է ավերակների: Ի վերջո, աղբի փառատոնի վիճակը երեւանցիներին դրդեց, որպեսզի ակցիա անեն եւ աղբ բերեն լցնեն քաղաքապետարանի դուռը: Այայստեղ ոստիկաններն ակտիվացան` բերման ենթարկեցին 7 քաղաքացու, այդ թվում եւ ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին, եւ բոլորի վրա քրեական գործեր հարուցեցին: Մինչդեռ ընդդիմադիր Ռեֆորմիստներ կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին ոստիկանությունը մինչեւ հիմա տուժող չի ճանաչել, թեեւ առաջին իսկ օրվանից հայտնաբերել էր դանակահարողին, եւ դանակահարողի նկատմամբ էլ ոչ մի խափանման միջոց չկա: Դա ցուցադրական անպատժելիություն է: Ցուցադրական անպատժելիությունը գործում է եւ այն դեպքերում, երբ ԼԳԲՏ-ները ոստիկան են ծեծում եւ հայհոյում ուր քեֆները տա, երբ տեսախցիկի առաջ Վարդգես Գասպարին անպատվում է ոստիկաններին եւ ոչ մի պատժի չի ենթարկում, իսկ նույն Գասպարու վրա իբր ջրի շիշ նետած մարդու դեմ քրեաական գործ են հարուցում եւ նույնիսկ փորձում դատարանից կալանքի համաձայնություն ստանալ: Դե ինչ ասես, քաղաքացիների իրավունքները չպաշտպանող, տարրական կարգուկանոն չապահովող, սակայն սեփական կամ այլոց իրավունքները պաշտպանել փորձող քաղաքացիներին հետապնդող ոստիկանությունը վերածվել է անպիտան մի կառույցի, եւ պատահական չէ, որ բազում արժանապատիվ ոստիկաններ զանգվածաբար զեկուցագրեր են գրում` համակարգից հեռանալու:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

ՕՐԱԿԱՐԳԸ ԹԵԼԱԴՐԵԼՈՒ ԵՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ, ՈՉ ԹԵ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ

Այժմ տականքի խրախճանք է երկրում: Խոսքը ոչ միայն իշխանության մարմիններում լցված քայլո խառախուռեքի մասին է, այլեւ միտումնավոր կործանիչ ծրագրեր իրականացնողների մասին է: Ամեն ինչ անում են տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան մինչեւ ամռան վերջ վավերացնելու համար: Քարոզի տակ է դրվել անգամ Հ1-ը, իսկ շուրջ 200, Նարեկ Մալյանի ասած` Սորոսի վաստակներ, վերապատրաստման են ուղարկվել Վրաստան, որպեսզի հետո լծվեն ագրեսիվ գրոհի: Այդ չարաբաստիկ կոնվենցիայի ամենագարշահոտ մասն, անշուշտ, գոմիկներին արտոնություններով օժտելն է, սակայն ամենավտանգավոր մասն այն է, որ ընտանեկան քաղաքականությունը խլվում է պետությունից եւ տրվում դրսի կառույցներին: Եվ եթե չկանխվի վավերացումը, ապա Հայաստանը վերածվելու է դժոխքի հայ ընտանիքի համար...

Նիկոլի վեց վախերը

Սակայն իզուր չէինք հիշատակել Նիկոլի վարկանիշի սրընթաց անկումը: Սրանք քիչ ռեսուրս ունեն, եւ սրանց քիչ է մնացել: Բայց փոխարենը ավելի ու ավելի բարձր վարկանիշ են ստանում ռազմիկ տեսակի գործիչները` ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, մարտական գեներալները, կարճ ասած` պատերազմում հաղթած  կոնտինգենտը: Ի դեպ, «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը իրավացիորեն նկատում է. «Այս մարդկանց ղեկավարության ներքո Հայ ազգը տոնեց դարերով սպասված հաղթանակը: Այս մարդկանց շնորհիվ մենք ամբողջությամբ թալանված եւ ավերված երկրից դարձանք արագ զարգացող երկիր: Ներկայիս իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ այս մարդիկ անցած էտապ են. Լավ, եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր ամբողջ հանրապետությունը շունչը պահած ուշադիր նայում նախագահ Քոչարյանի հարցազրույցը: Ինչո՞ւ էիք ետ տալիս եւ կրկին նայում: Ինչո՞ւ էիք փորձում ձեր իսկ բարեկեցության բանալին գտնել Նախագահի կողմից արտահայտված մտքերի մեջ: Ինչո՞ւ էիք բոլորով մյուս օրը քննարկում այդ հարցազրույցը: Ամեն անգամ երբ տեսնում եք «Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց» անվանումով նյութերը, միանգամից բացում եւ լսում եք` կրկին պատասխաններ ման գալով այսօրվա անհասկանալի վիճակից դուրս գալու ուղղությամբ: Ճշմարտությունը մեկն է` քաղաքական օրակարգը ստեղծում են մարդիկ, ում խոսքը պահանջված է` այդ առումով մեր երկրում դեռ բան չի փոխվել: Օրակարգը թելադրվում է երկու հերոսներով»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ՋԵՐՄՈՑ

Եվ իրոք, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ակտիվ եւ թեժ քննարկվում է մինչեւ հիմա, իսկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ի եւ դաշնակից ազգային պահպանողական կուսակցությունների` Աղձքի թագավորական դամբարաններ կատարած ուխտագնացությունը, որը տեղ էր ունեցել հենց Սահմանադրության օրը, իրենով լցրել էր ամբողջ լրատվական դաշտը: Եվ, ի դեպ, ուխտի եկածների մեջ շատ էին ամենատարբեր բնակավայրերից եկած երիտասարդ ՀՀԿ-ականները: Ամառը թեժ է լինելու, եւ հանգուցալուծումը կարծես յոթ սարի հետեւում չէ:

«ՍՏԱՄԲՈՒԼԸ» ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ «ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՍ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА