o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետդուման ռուսաստանցի զբոսաշրջիկների համար այլընտրանք է գտել Վրաստանին

09.07.2019 11:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պետդուման ռուսաստանցի զբոսաշրջիկների համար այլընտրանք է գտել Վրաստանին

ՌԴ Պետդումայի Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Կրիվոնոսովը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար որպես այլընտրանք անվանել է Աբխազիան և կովկասյան այլ ուղղություններ՝ հաղորդում է ria ru-ն:

Ղրիմը ռուսաստանցիների նախապատվության ցուցանիշով գերազանցել է Թուրքիային

«Ես տեղեկություններ ունեմ, որ Աբխազիայում այժմ ռուսաստանցիների կողմից զբոսաշրջիկների հետաքրքրության աճ կա: Կովկասյան հատվածը նախընտրող զբոսաշրջիկները սկսել են կենտրոնանալ Աբխազիայի վրա»,- ասել է պատգամավորը:

Բացի այդ, նրա կարծիքով, Ադրբեջանը և Հայաստանը նույնպես կկարողանան ներկայացնել այլընտրանք Վրաստանին:

Երկուշաբթ՝ հուլիսի 8-ին, ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների արգելքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА