o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա արդեն պարզապես հեգնանք է կրթության հասցեին»

08.07.2019 23:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սա արդեն պարզապես հեգնանք է կրթության հասցեին»

ԵՊՀ պրոռեկտոր ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Համալսարանական հարգելի գործըներներ, սիրելի ուսանողներ, ընկերներ, այսօրվանից դադարեցնում եմ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պարտականություններս՝ հաստիքի լուծարման կապակցությամբ: Ես ծանուցվեցի աշխատանքային պայմանագիրս լուծվելու մասին եւ ինձ առաջարկվեց դիմումով ազատվել, ինչպես եւ եղավ: Թեեւ ակնկալում էի եւ լիարժեք պատրաստ էի, որ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԵՊՀ հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, այդուհանդերձ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն այլ մարդու է տեսնում որպես այդ պարտականությունների կատարող»:

Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա. Նիկոլ Փաշինյան

Մ. Սողոմոնյանը նաեւ նշել է, որ առհասարակ կյանքի հանդեպ իր մոտեցումներից ելնելով՝ այնքան էլ ծանր չի  տանում այն փաստը, որ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնում աշխատեց ընդամենը երեք ամիս. չափազանց կարճ ժամանակահատված համալսարանի ողջ ուսումնական պրոցեսը խորությամբ ընկալելու եւ ավելին՝ ծրագրային աշխատելու համար. «Ափսոսում եմ դրսեւորվելու հնարավորություններ չունենալու համար. այդուհանդերձ հասցրեցի, իմ գործընկերների հետ միասին, մեկ-երկու կարեւոր պրոցես առաջ տանել: Առաջինը կրթական ծրագրերի մոնիթորինգին է վերաբերում. այս հոկտեմբերից ԵՊՀ բոլոր մագիստրոսական ծրագրերը կանցնեն մոնիթորինգի ընթացակարգով, ինչն անչափ կարեւոր է: Մյուսը վերաբերում է քաղպաշտպանության դասընթացի եւ գնահատման կազմակերպմանը. համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ դասերը կկազմակերպվեն առավել ինտերակտիվ մեթոդով (քայլեր են կատարվել խմբերը փոքրացնելու եւ տեխնիկական որոշ միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ), քննությունների տեսական մասը ուսանողները կհանձնեն թեստով, գործնական մասը՝ պրակտիկ առաջադրանքի կատարմամբ: Փորձեցի իմ համեստ ներդրումն ունենալ նաեւ դասախոսների որակավորման բարձրացման նոր ծրագրի հերթական փուլի կենսագործմանը: Նկատելի է նաեւ որոշ գաղափարների արդեն իսկ շրջանառումը համալսարանում, գաղափարներ, որոնք, մասնավորապես թրծվեցին համալսարանական բարեփոխումների հանձնաժողովում, ինչպիսին, օրինակ՝ հումանիտար-հասարակագիտական բլոկի համար լսարանային բեռնվածության նվազեցումն է»:

Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը.

Եզրափակելով խոսքը՝ ԵՊՀ արդեն նախկին պրոռեկտորը շեշտել է. «Հայտնում եմ, որ մնում եմ Համալսարանում. շարունակում եմ դասավանդել եւ մասնակցելու եմ դասախոսների վերապատրաստման գործընթացին: Առհասարակ շարունակում եմ մնալ համալսարանական պրոցեսների մեջ եւ ունեմ այդ պրոցեսների վրա դրականորեն ազդելու հավակնություններ: Դրա հիմքը մեկ տասնամյակի փորձառությունն է համալսարանական կրթության կազմակերպման մեջ, բարձրագույն կրթության շատ խնդիրների, օրենսդրական բազային բավական քաջածանոթ լինելը, օտար լեզուների իմացությունը, տեղեկատվական-հաղորդակացական տեխնոլոգիաների օգտագործումը վարչարարության եւ դասավանդման մեջ, սերտ ու լայն կապերս համալսարանական ու արտահամալսարանական մասնագետների, փորձագետների հետ, ոչ հանիրավի վաստակածս հարգանքն ուսանողների շրջանում, մարդկանց հետ հարաբերվելու հմտություններս: Շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցած բոլոր գործըներներիս, առաջին հերթին պրոֆեսոր Արամ Սիմոնյանին՝ այս տարիներին իմ հանդեպ ցուցաբերած մեծ վստահության համար: Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում հասցրել եմ նեղացնել»:

«Հարգելի՛ փոխխոսնակ, Դուք շոու-բիզնեսից առաջ չգնացիք»

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, համանուն հաղորդաշարի հեղինակ եւ հաղորդավարուհի ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ նշում է. «Հիմա ծիծաղե՞նք, թե՞ լանք, պարոնայք. աշխատանքից հանել են Մենուա ՍողոմոնյանինԿարդացի ու... սա արդեն չափից դուրս է, սա արդեն պարզապես հեգնանք է կրթության հասցեինՈւ գիտեք ինչու, որովհետեւ հայաստանյան կրթական ոլորտում այսօր ցավալիորեն չափազանց քիչ են այդպիսի կիրթ մարդիկ, սպասեք՝ ես ասացի կիրթ, ոչ թե կրթվածԴա հայասպետյան ամենօրյա դաս է՝ կիրթ են ոչ թե մի քանի բուհ ավարտած մարդիկ, այլ նրանք, ովքեր իրենց ստացած գիտելիքները ծառայեցնում են նաեւ ուրիշների բարօրությանը, ովքեր իրենց ճանապարհն հարթելիս երբեք չեն օգտվում ուրիշների արածը ոչնչացնելուց, նախանձից, չարությունից ու, որն ամենակարեւորն է, չեն վախենում իրենց կողքով, կամ իրենցից առաջ քայլող ավելի խելացիներիցչեն վախենում, հարգանք են ցույց տալիս ու նաեւ սովորում նրանցից՝ ավելի ու ավելի ուժեղանալով…. Իմ կյանքում հազարավոր մարդիկ եմ տեսել. հովվից ու գյուղացուց սկսած ու վերջացրած փոփոխական նախագահներով ու նախարարներով, ավելի համեստ ու հարգալից մարդ չեմ տեսել, քան Մենուա ՍողոմոնյանըԴուք գոնե մեկ անգամ տեսե՞լ եք ինչպես են նրան համալսարանի միջանցքներում բարեւում ուսանողներըԵրեւի տեսել եք, ու երեւի հենց դա էլ չեք ներել նրան: Պարոնայք, համալսարանն ու դպրոցը նախ եւ առաջ սիրված ՈՒՍՈՒՑԻՉՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՆ ԵՆՀիշեք՝ կան մարդիկ, որոնք քայլող համալսարան են, քայլող դպրոցեւ նրանց աշխատանքից հանել, նշանակում է խոստովանել նրանց դեմ ձեր նախանձի պարտությունըԻ վերջո, մեր երկրում որեւէ մեկը պետք է հիմնավորի՞ իր միայն պաշտոնով արտոնված որոշումները»:

Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից

Իսկ վերջում Կ. Տոնոյանը հորդորել է. «Համալսարանի ուսանողնե՛ր, որոնց մեջ են նաեւ բազմաթիվ հայ ասպետներ, եթե դուք թույլ տաք այսպես վարվել ձեր սիրած դասախոսների հետ, ուրեմն՝ դուք իրավունք չունեք անգամ սովորելու այդ բուհում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА