o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է, գուցե նաև՝ ֆուտբոլի պատմության լավագույնը, բայց չեմ ցանկանում ոչ ոքի նմանվել.Ֆելիշ

08.07.2019 22:19 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է, գուցե նաև՝ ֆուտբոլի պատմության լավագույնը, բայց չեմ ցանկանում ոչ ոքի նմանվել.Ֆելիշ

«Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշն իր շնորհանդեսի ժամանակ առաջին անգամ խոսել է որպես մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ ու նշել, որ պատրաստ է նոր մարտահրավերին:

«Ես ինձ վրա ավելորդ ճնշում չեմ զգում: Չեմ մտածում, թե որքան են վճարել ինձ համար, պարզապես անում եմ իմ աշխատանքը: Նույնիսկ ուշադրություն չեմ դարձնում այն փաստին, որ պատմության ամենաթանկարժեք պորտուգալացին եմ:

Մեսսին հայտարարել է, որ կարիք չունի հրապարակավ խոսել իր հաջողությունների մասին ինչպես Ռոնալդուն

Կցանկանայի Չեմպիոնների լիգայում հանդիպել «Բենֆիկային»: Ցանկանում եմ վերադառնալ Լիսաբոն՝ «Ատլետիկոյի» մարզաշապիկով ու խաղալ թիմակիցներիս դեմ, որոնք ինձ հնարավորություն տվեցին լինել այստեղ:

Ռոնալդո՞ւն: Նա մեծագույն ֆուտբոլիստ է: Այս պահին լավագույնն է, գուցե նաև՝ ֆուտբոլի պատմության լավագույնը: Շատ ենք խոսել Մադրիդի մասին, որը նրան շատ է դուր գալիս: Ես այստեղ եմ նոր պատմություն կերտելու, որպեսզի հիշվեմ որպես Ժոաու Ֆելիշ: Ռոնալդուն Ռոնալդուն է, իսկ ես՝ ես եմ: Չեմ ցանկանում ոչ ոքի նմանվել», – 19-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում Marca-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА