ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռուսթավի 2»-ը Պուտինին հայհոյած հաղորդավարի անունից ներողություն է խնդրել

08.07.2019 21:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ռուսթավի 2»-ը Պուտինին հայհոյած հաղորդավարի անունից ներողություն է խնդրել

«Ռուսթավի 2» հեռուստաալիքըի տնօրինությունը  Գեորգի Գաբունիայի արտահայտությունների հետ համամիտ չէ. այդպես է մեկնաբանել հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։

Հիշեցնենք, որ հեռուստաալիքի  հաղորդավար Գեորգի Գաբունիան հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հեռուստաալիքի անունից ներողություն է խնդրել ոչ եթերային տեքստի համար:

Հիմա էլ ուկրաինացի լրագրողն է եթերից հայհոյել Պուտինին (տեսանյութ)

«Այս հեռուստաալիքն իր խմբագրությամբ իր գլխավոր շահը համարում է Հայրենիքի, Վրաստանի պաշտպանությունը, հետևաբար, ցանկացած հարձակում նրա համար մեկ թշնամի Վլադիմիր Պուտինի վրա համարում է արդարացված:

Հեռուստաալիքի եթերում ինքնարտահայտումը, լինի դա հեղինակային կամ որևէ այլ հաղորդում, ունի իր ձևերն ու կանոնները: Այդ կանոնները բազմիցս խախտվել են նաև իմ կողմից, բայց այդ խախտումներն ունեն իրենց ձևը, կարմիր գծերը…

Հեռուստաալիքը կտրականապես չի կիսում ոչ թե պարոն Գաբունիայի արտահայտած կարծիքը, այլ այդ կարծիքի արտահայտման ձևը՝ կարծելով, որ դա չի համապատասխանում հեռուստաալիքի խմբագրական քաղաքականությանը և շատ բարձր չափանիշներին»,- ասել է տնօրենը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА