o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ Աշտարակում վիճաբանություն-ծեծկռտուքն ավատվել է կրակոցով (ֆոտո)

08.07.2019 16:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ Աշտարակում վիճաբանություն-ծեծկռտուքն ավատվել է կրակոցով (ֆոտո)

Արագածոտնի մարզում, այսօր, հուլիսի 8-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց. ժամը 12։30-ի սահմաններում ոստիկաններին հաջողվել է կանխել Աշտարակ քաղաքի Երեւանյան փողոցում վիճաբանություն-ծեծկռտուքը։

«Մալաթիա մոլ»-ում կրակը տարածվում է. աշխատակիցները հայտնվեցին շրջափակման մեջ. նրանց համար սանդուղք բերեցին (ֆոտո)

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ նշված փողոցում ավտոկայանի մոտ մի քանի քաղաքացիներ իրար հետ վիճում են եւ միմյանց փոխադարձ հարվածեր հասցում։ Իրավապահները հասցնում են նրանցից 3-ին վնասազերծել, որոնցից 1-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակում։

Բարեբախտաբար, ոստիկանը կարողանում է վնասազերծել զինված քաղաքացուն, պառկացնելով ասֆալտին:

Բոլոր 3-ն էլ բերման են ենթարկում Ոստիկանության Աշտարակի բաժին։ Աշտարակի բաժին է տեղափոխվում նաեւ INFINITI մակնիշի 36 AM 794 համարանիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։ Իսկ մյուս ավտոմեքենան դիմում է փախուստի։

Ոստիկանության Աշտարակի բաժնում վիճաբանության մասնակիցներից մեկին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել։ Բժիշկը հայտնել է, որ, հնարավոր է, նրան հետազոտման նպատակով տեղափոխեն հիվանդանոց։ Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА