o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքապետարանի դիմաց ակցիա իրականոցնողներից մի քանիսին բերման ենթարկեցին ոստիկանություն

08.07.2019 16:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Քաղաքապետարանի դիմաց ակցիա իրականոցնողներից մի քանիսին բերման ենթարկեցին ոստիկանություն

Այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցները մի քանի քաղաքացիների բերման ենթարկեցին Երեւանի քաղաքապետարանի դիմացից: Նրանց տեղափոխեցին ոստիկանության կենտրոնականի բաժին: Մասնավորապես, բերման է ենթարկվել Երեւանի ավագանու նախկին անդամ (Երկիր ծիրանի» խմբակցությունից) Սոնա Աղեկյանը: Վերջինս հայտարարեց, որ բերման են ենթարկվել նաեւ Սարգիս Տեր-Եսայանը, Սամվել Մովսիսյանը, Վահե Դիլոյանը, Ռաֆայել Ռուստամյանը:

Երևանի քաղաքապետարանի ամանորյա բյուջեն կազմում է 325,7 մլն դրամ. պարզաբանում

Աղեկյանը ոստիկանության ավտոմեքենայից ֆեյսբուքով ուղիղ եթեր էր մտել եւ ներկայացնում էր, թե ինչ է կատարվում: Նա նաեւ հորդորում էր ոստիկանության աշխատակցին ձեռք չտալ իրեն՝ նշելով, որ ալերգիա ունի տղամարդկանցից եւ ոստիկաններից:

Ավելի վաղ հայտնել էին, որ մի շարք քաղաքացիներ այսօր՝ հուլիսի 8-ին, Երեւանի Արշակունյաց փողոցից աղբ են բերել Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ հանձնելու քաղաքապետարանին:

Քաղաքացիներն աղբի տոպրակներ են նետել շենքի մուտքի մոտ՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով քաղաքի առջեւ ծառացած խնդրի վրա։

«Աղբը մենք տանում ենք քաղաքապետարան, որ հասկանան, որ ամեն օր մենք մաքրելու ենք մի հասցե, որտեղի բնակիչներից ստանում ենք ահազանգ եւ աղբը տանելու ենք իրենց: Մինչեւ հասկանան, որ Երեւանի աղբավայր չէ, Երեւանը մայրաքաղաք է»,-ասաց Աղեկյանը՝ նշելով, որ այսօր աղբը տեղափոխել են Արշակունյաց փողոցից:

Նրանք աղբի տոպրակները դատարկեցին քաղաքապետարանի շենքի մոտ, իսկ Աղեկյանը անգամ աղբով տոպրակները հատուկ հարվածում էր շենքի ապակիներին եւ աղտոտում դրանք:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА