ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռուսթավի-2»-ը ներողություն է խնդրել հաղորդավարի աղմկահարույց մենախոսության համար

08.07.2019 11:27 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ռուսթավի-2»-ը ներողություն է խնդրել հաղորդավարի աղմկահարույց մենախոսության համար

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության ղեկավարությունը անընդունելի է համարում հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի գործողությունը, որը հայհոյանքներ և անձնական վիրավորանքներ հասցրել ՌԴ նախագահին, և խոստանում է հեղինակի վերաբերյալ «համապատասխան որոշում» կայացնել: Այս մասին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, «Շաբաթվա շեշտը» հատուկ թողարկման եթերում՝ գրում է,- newsgeorgia.ge-ն:

Թուրք ռեկորդակիր խորհարարը կարկանդակ է թխել Պուտինի համար (լուսանկար)

Հեռուստաալիքը կտրականապես չի կիսում ոչ Գաբունայի կարծիքը, ոչ էլ արտահայտման ձևը: Կարծում եմ, որ դա չի համապատասխանում թե խմբագրական քաղաքականությանը, թե ալիքի բարձր չափանիշներին, այն Վրաստանում համար 1-ն … Համապատասխանաբար, մենք անպայման կքննարկենք այդ հարցը և անպայման որոշում կկայացնենք հեղինակի վերաբերյալ» – ասել է Գվարամիան:

«Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրենը նշել է, որ «P.S.» ծրագիրը հեղինակային է, և Գաբունիայի տեքստերը հեռարձակվել են առանց ղեկավարության հետ համաձայնեցման: Գվարամիայի խոսքով՝ միաժամանակ «Ռուսթավի 2»-ի հաղորդավարները պատասխանատու են այն փաստի համար, որ «չպետք է վնասեն հեռուստաալիքին և նրա խմբագրական քաղաքականությանը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА