o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Ունիվերսիադայում. Արթուր Ավետիսյանը չեմպիոն հռչակվեց օղակներ վարժությունում

07.07.2019 20:55 ՍՊՈՐՏ
Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Ունիվերսիադայում. Արթուր Ավետիսյանը չեմպիոն հռչակվեց օղակներ վարժությունում

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել 30-րդ Ունիվերսիադայում։ Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի կարող մասնակցել Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի արդյունքում. Արթուր Գևորգյան

Այսօր ընթանում են սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։ Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և 2018 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին, ով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (14.800):

Հիշեցնենք, որ օղակների որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը վաստակել էր 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА