o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձեր սիրելին կգնահատի եւ շնորհակալ կլինի ձեզ գործադրած ջանքերի համար. Օրվա աստղագուշակ

07.07.2019 10:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ձեր սիրելին կգնահատի եւ շնորհակալ կլինի ձեզ գործադրած ջանքերի համար. Օրվա աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այս օրը Խոյերի համար հաջող կլինի ամենտարաբեր խնդիրներ լուծելու հարցում: Մտերիմ եւ սիրելի մարդիկ մեծ հաճույքով հաշվի կառնեն ձեր կարծիքը եւ կհետեւեն ձեր խորհուրդներին: 

Դատախազությունն այս ամենը միտումնավոր է անում՝ նիստը ձգձգելու համար. Ռոբերտ Քոչարյան

ՑԼԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքում ամեն ինչ հաջող է ստացվում, մի շարք խոստումնալից գաղափարներ կառաջանան: Ցլերը հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեն եւ հիանալի լեզու կգտնեն նույնիսկ նրանց հետ,ով ամենեւին իրենց նման չէ: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակներին այսօր արժե առաջին քայլն անել անձնական հարաբերություններում: Այն կգնահատվի ըստ արժանվույն եւ դրական պատասխան կստանա: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր երկրորդ կեսի կամ ձեզ դուր եկած անձնավորության հետ հարաբերություններում դուք կաշխատեք ծայրաստիճան զգուշություն դրսեւորել սխալներից խուսափելու նպատակով, սակայն հենց այդ պատճառով հետաքրքիր հնարավորություններ բաց կթողնեք: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծները ոչ միայն չափազանց էֆեկտիվ իրենց խնդիրները կլուծեն, այլ նաեւ եթե հարկ լինի, կօգնեն իրենց մտերիմներին ու սիրելիներին: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերի համար կհաջողվեն ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ հարաբերությունները:

ԿՇԵՌՔՆԵՐ

Հուլիսի 7-ը միասին գնումներ կատարելու համար հիանալի օր է։ Փորձեք ոչ միայն գնել այն ամենը, ինչ պետք է ձեզ եւ ձեր սիրելի էակին, այլեւ այն ինչից դուք հաճույք կստանաք։ Կարեւորը ցանկությունն է։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր խնայատուփն արդեն մետաղադրամներով լի է, եւ հավաքված գումարը բավարար կլինի սիրելի էակի հետ ճամփորդության գնալու համար։ Հուլիսի 7-ը հենց այն օրն է, երբ պետք է միասին որոշեք, թե ինչպես եք ծախսելու այդ գումարը եւ ուր եք պատրաստվում գնալ ընտանիքի անդամների հետ։ Ի դեպ, դուք հաճույք կստանաք ոչ միայն ճամփորդությունից, այլեւ միասին որոշում կայացնելու գործընթացից։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հուլիսի 7-ին ձեր սիրելի անձնավորությունը կարող է ոչ ադեկվատ պահվածք ցուցաբերել։ Նա շատերի համար անկանխատեսելի կլինի, բայց ոչ ձեզ համար, քանի որ դուք վաղուց եք  ճանաչում ձեր սիրելիին։ Ստիպված եք լինելու մյուսներին նույնպես բացատրել, թե ինչ է կատարվում նրա հետ, իսկ հարկ եղած դեպքում՝ զգուշացնեք հնարավոր վտանգի մասին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Զարկ տվեք ձեր երեւակայությունն ու ստեղծագործ միտքը եւ հետաքրքիր մի բան մտածեք։ Օրինակ՝ նկարեք ձեր սիրո խորհրդանիշը, բանաստեղծություն կամ երգ գրեք ձեր սիրո մասին։ Նույնիսկ եթե դա  գերազանց եւ պրոֆեսիոնալ չստացվի ձեզ մոտ, հոգ չէ։ Ձեր սիրելին իսկապես կգնահատի եւ շնորհակալ կլինի ձեզ գործադրած ջանքերի համար։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հուլիսի 7-ին կարիք չկա երկար վերլուծել եւ բացատրել ձեր զգացմունքները սիրելի անձնավորության նկատմամբ, քանզի միեւնույն է ռացիոնալ բացատրություն չեք գտնելու՝ նույնիսկ եթե շատ ջանք թափեք։

ՁԿՆԵՐ

Հուլիսի 7-ին  դուք ինքներդ չեք հասկանա, թե կյանքի ուղին ուր է մտադիր հասցնել ձեզ եւ ինչ պետք է անեք։ Թույլ տվեք, որ ճանապարհն ինքը ձեզ տանի։ Գուցե այն առանց ձեր միջամտության հիանալի դռներ բացի։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА