o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աշխարհն իմն է». չեմպիոնի հաղթանակած վերադարձը հայրենիք (Տեսանյութ)

06.07.2019 23:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
«Աշխարհն իմն է». չեմպիոնի հաղթանակած վերադարձը հայրենիք (Տեսանյութ)

Բելգիաբնակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բենելյուքսի եւ Եվրոպայի չեմպիոն ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ, որը մշտապես ռինգում բարձրացրել է եռագույն դրոշը, հունիսի 22-ին ունեցավ այս տարվա իր վերջին, կարեւոր մենամարտը: Այն ավարտվեց Ա. Համբարյանի բացարձակ հաղթանակով: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց բելգիաբնակ մեր գործընկեր ԱՐՏՅՈՄ ԹԱՔԻՐՅԱՆԸ:

​​​​​​​«Ձերը յուբկեն ա, մերը՝ ուխտի գնալը, ձերը սորոսն ա, մերը՝ հերոսը». Էդուարդ Շարմազանով

Արման Համբարյանն այս անգամ ռինգ է բարձրացրել ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հայտնի «Արցախ» երաժշտության ներքո: Նրա մրցակիցն էր ֆրանսիացի բռնցքամարտիկ ՄԱԹԵՈ ՏԱՎԱՐԵՍԸ: Համբարյանը հաղթել է երեք ռաունդի հաշվարկով՝ առանց նակաուտի եւ առանց բժշկական  միջամտության:

Հաղթանակից հետո՝ հարցին, թե ինչ զգացողություններ ունի, Ա. Համբարյանն ասել է. «Անբացատրելի, աշխարհն իմն է: Իրականում սպասված հաղթանակ էր, որովհետեւ Հայաստան մեկնելուց առաջ պետք է հաղթեի: Երկու ամիս պատրաստվելս իր արդյունքները տվեց»:

Թե որքանով հեշտ կամ բարդ հասավ նման հաղթանակի, չեմպիոնն անկեղծացավ. «Այդքան էլ դժվար չէր, որովհետեւ իրականում լավ էի պատրաստված, ուզում էի անպայման հաղթել, որպեսզի անպայման հաղթած գնայի Հայաստան, որ հենց այդ հաղթական տրամադրությամբ էլ հայրենիքն ընդունի ինձ»:

Նշենք, որ Ա. Համբարյանն արդեն Հայաստանում է: Ինչպես ասել էր «Իրավունքի» հետ զրույցում, 17 օր անցկացնելու է հայրենիքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մենամարտը դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА