o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում ապրող աղջիկը դանակով կտրտել է իրեն և տեսանյութը հրապարակել Instagram–ում

06.07.2019 21:19 ՔՐԵԱԿԱՆ
Երևանում ապրող աղջիկը դանակով կտրտել է իրեն և տեսանյութը հրապարակել Instagram–ում

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սարյան փողոցի բնակարաններից մեկում միայնակ ապրող 23-ամյա մի աղջիկ Instagram-ի իր էջում տեսագրություն է հրապարակել, որում հստակ երևացել է, որ աղջիկը դանակով բազմաթիվ կտրվածքներ է արել ձեռքերին ու ոտքերին։

Երևանում մեկ տասնյակից ավելի դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար

Տեսագրությունում երևացել է նաև դանակ և ոգելից խմիչքի կիսադատարկ շիշ։Նրա ընկերուհին տեսագրությունը տեսնելուց հետո անմիջապես այցելել է նրան, սակայն ընկերուհին ո՛չ հեռախոսազանգերին է պատասխանել, ո՛չ էլ տան դուռը բացել։

Անհանգստացած աղջիկն ահազանգել է 911։ Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները բացել են տան դուռը և անմիջապես ահազանգել 1-03։ Ժամանած բժիշկներն առաջին օգնություն են ցույց տվել աղջկան, բայց նա իր հետ կատարածի վերաբերյալ ի վիճակի չի եղել որևէ տեղեկություն հայտնելու։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА