ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հանրություն մի ստվար զանգված արդարեւ մտահոգված է». Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)

06.07.2019 19:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հանրություն մի ստվար զանգված արդարեւ մտահոգված է». Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)

Ազգային ժողովի ընդունած Հարկային նոր օրենսգրքի փոփոխությունների համաձայն, մինչեւ 2023թ. եկամտահարկը կիջեցվի 20%-ով: Այսինքն՝ առաջիկա 5 տարիներին եկամտային հարկի դրույքաչափն անընդմեջ կնվազ: Իսկ շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա 115 մլն դրամի։ Վերոնշյալի մասին պարզեցինք ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ վեցերորդ գումարման տնտեսական մշտական հանձնաժողովի նախկին նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ տեսակետը:

«Սա արդեն անցնում է բոլոր տեսակի սահմանները»

- Հարկային օրենսգիրքը տնտեսական քաղաքականության համար ունի անկյունաքարային նշանակություն, հենց միայն այն պատճառով, թե այդ ոլորտում քաղաքականությունն ինչպիսի՞ն է եւ դրանով պայմանավորված ներդրումներ կատարելու, գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները կարո՞ղ են ավելանալ, կամ՝ նվազել։ Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններն, ըստ իս, ե՛ւ դրական են, ե՛ւ բացասական։ Դրականն այն է, որ փորձ է կատարվում աստիճանաբար մեծ տեղ տալ շրջանառության հարկին՝ կարեւորելով փոքր եւ միջին ձեռնարակատիրության համար այդ հարկատեսակի էությունը, որն իրոք կարող է խթանել։ Դրական է նաեւ այն, որ մենք միկրոբիզնեսի համար ունենք հարկային որակապես նոր հնարավորություն, թեպետ կարծում եմ՝ 20 միլիոնն անբավարար է: Միեւնույն ժամանակ, կան նաեւ մտահոգություններ, որոնց մասին բոլորն էլ շատ լավ գիտեն: Խոսքը եկամտահարկի համար առաջարկվող փոփոխություններն են, որի հետ կապված հանրություն մի ստվար զանգված արդարեւ մտահոգված է։ Խնդիրն այն է, որ ընդանրապես եկամտային հարկի պրոգրեսիվ սանդղակից կարելի է անցում կատարել հարթ հարկման համակարգի, միայն մեկ նպատակով՝ եթե դա նպաստելու է էապես կրճատել աշխատուժի ստվերային շրջանառությունը աշխատուժի։ Ժամանակին, երբ քննարկում էինք Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները, մասնավորապես՝ եկամատահարկի,  ես եւ Վահրամ Բաղդասարյանն այն ժամանակ հանդես եկանք օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում էինք հիմնականում եկամտահարկի դրույքաչափը սահմանել 20 տոկոս։

- Ինչո՞ւ հենց 20 տոկոս:

- Այստեղ հաշվի էինք առել երկու կարեւոր հանգամանք. նախ, որպես կանոն, ստվերային շրջանառության մեջ ընդգրկված են այն աշխատողները, որոնք համեմատաբար ունեն ցածր վարձարություն։ Մինչեւ 180-200 հազար աշխատավարձ ստացողներն են ընդգրկված ստվերային շրջանառության մեջ, դրանք ամենատարբեր ծառայություններ մատուցողներն են, որոնց ստվերում գործելը, թե՛ գործատուի, թե՛ աշխատողի համար մոտիվացված է, քանի որ հարկ չեն վճարում եւ ստանում են բարձր աշխատավարձ ու բավարարված են: Նման աշխատողները կազմում են աշխատող զանգվածի մոտավորապես 65-70 տոկոսը:

- Այս դեպքում ի՞նչ անել, որպեսզի գործատուն մոտիվացվի եւ ստվերում չաշխատի։

- Կա միայն մեկ տարբերակ՝ հարկային դրույքաչափը եւ շահութահարկի չափը պետք է դարձնել նույնը՝ 20 տոկոս։ Մենք հասկանում էինք, որ բոլորինը պետք է դարձնել 20 տոկոս, սակայն նաեւ հասկանում էինք, որ սա լուրջ ճեղք կառաջացներ բյուջեում, ուստի՝ գնացինք պրոգրեսիվ սանդղակի մեկ այլ լուծման՝ այն է, որ մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար սահմանել 20 տոկոս, 500 հազարից ավելի բարձր ստացողների համար՝ 25 տոկոս։ Արդյունքում ցածր աշխատավարձ ստացողները շահում էին, որովհետեւ նրանց համար դրույքաչափը 23 տոկոսից դառնում էր 20 տոկոս, բարձր աշխատավարձ ստացողներն էլ էին շահում, բայց ոչ այդ չափ։ Այսպիսով՝ մենք մի կողմից պահում էինք պրոգրեսիվությունը, մյուս կողմից՝ հավասարությունը։ Այսօր առաջարկում են 23 տոկոս եւ հայտարարում, որ ժամանակի ընթացքում կնվազեցնեն, այստեղ, ըստ էության եկամտային հարկն աշխատեց՝ հօգուտ բարձր եկամուտ ստացողներին: Այսինքն՝ մեկ միլիոն, 800 հազար ստացողները այսօր  ավելի շատ կշահեն, իսկ փոքր աշխատավարձ ստացողները չեն շահելու: Սա կարծում եմ՝ խիստ բացասական է:

​​​​​​​«Կարապետյանի կառավարությունը ավելի էր ստվերից դուրս աշխատում, քան Փաշինյանինը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. – Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА