o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սերժ Սարգսյանի երեկվա այցը Աղձք ստվերեց վարչապետի Խո Շի Մինյան այցին»

06.07.2019 17:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սերժ Սարգսյանի երեկվա այցը Աղձք ստվերեց վարչապետի Խո Շի Մինյան այցին»

«Նույնիսկ Վիետնամի նման յուրահատուկ երկիր այցելած վարչապետին անտեսելով` ողջ համացանցը կիսվում եւ մեկնաբանում էր նախկին նախագահի այցը Արագածոտնի մարզ, մասնավորապես՝ Արշակունիների թագավորական դամբարան», - այս մասին նշում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ, որը մի շարք կուսակցությունների նախագահների, այդ թվում՝ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, բազմաթիվ ՀՀԿ-ական գործիչների հետ միասին մասնակցեց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ գլխավորությամբ իրականացված ուխտագնացությանը:

​​​​​​​«Սա մարտահրավեր է ուղղված պետականությանը, հետեւապես եւ ազգի լինելիությանը»

Անդրադառնալով՝ յուրատեսակ իրադարձությանը՝ Վ. Բաբայանը հավելում է. «Սահմանադրության օրը երկրի նախկին ղեկավարը պատվով նշեց իր թիմակիցների հետ եւ տվեց մի շատ կարեւոր հարցի պատասխան: Սերժ Սարգսյանը մնում է անփոխարինելի ազգային առաջնորդ, մտահոգ իր երկրի անցյալով ,ներկայով եւ ապագայով, նույնիսկ չունենալով իշխանություն»:

«Օրինագիծ, որը սպառնալիք է ժողովրդավարական ազատություններին»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА