o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անհասկանալի միջոցառում Երեւանի կենտրոնում՝ Սահմանադրության օրվա առթիվ (Տեսանյութ)

06.07.2019 16:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Անհասկանալի միջոցառում Երեւանի կենտրոնում՝ Սահմանադրության օրվա առթիվ (Տեսանյութ)

Սահմանադրության օրը Երեւանում նշվեց՝ առանց ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի: Նիկոլ Փաշինյանը գտնվում էր գործուղման մեջ, Արմեն Սարգսյանը՝ սահմանում: Նրանք բավարարվեցին միայն օրվա առթիվբ ամեն մեկը մի շնորհավորանք շպրտելով ՀՀ քաղաքացու երեսին: Արդյունքում գրեթե աննկատ ու պետական մակարդակով առանց կարեւորություն տալու էլ անցկացվեց օրը: Միայն Հանրապետության հրապարակում հայտնվեցին անհասկանալի խմբեր՝ եռագույն դրոշներ հագած ու եռագույն դրոշներ բռնած: Իհարկե, ավելի արդարացված կլիներ, եթե այդպես դրոշախեղդ անեին հունիսի 15-ին՝ պետական խորհրդանիշների օրը, իսկ հուլիսի 5-ին արժեր ոչ թե դրոշ հագնել, այլ Սահմանադրություն կարդալ եւ ինքնուրույն հասկանալ, թե վերջին մեկ տարում քանի անգամ այն ոտնահարվեց, քանի անգամ բռնաբարվեց եւ քանի անգամ տապալվեց:

Նիկոլը պատրաստվում է գործի դնել վերջին խաղաթուղթը՝ բռնապետությունը

Ինչեւէ, փորձեցինք քայլերթի մասնակիցներից պարզել, թե ո՞ւր են գնում եւ ո՞վ է կազմակերպել միջոցառումը, պատասխանը տարօրինակ էր. «Վերեւներից են հրահանգել, մենք էլ եկել ենք»: Ու այսպես մարդիկ մարզերից եկել էին, քայլերթ էին անում, թե ուր եւ թե ինչ իմաստ դնելով դրա մեջ՝ իրենք էլ չգիտեին: Դե Սահմանադրության օրն էլ հո քայլարածների քաղաքացու օրը չէր, որ անցկացվեր վարչպետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ կամ գոնե այլ բարձրաստիճան ղեկավարների «դիրիժորությամբ»՝ ծախսելով միլիոններ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА