o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերոսներն անմահ են. Երևանում նշեցին Արմեն Հովհաննիսյանի ծննդյան 25 ամյակը

05.07.2019 22:53 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հերոսներն անմահ են. Երևանում նշեցին Արմեն Հովհաննիսյանի ծննդյան 25 ամյակը

Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Այսպիսի քաջորդիներից է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն, ով չխնայելով կյանքը մինչև վերջ պայքարեց հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ՝այն ետ շպրտելով հայկական դիրքերից:

​​​​​​​«Արմենի»-ն լավագույն երեք պարային համույթների շարքում է (Տեսանյութ)

 Ծնվել է 1994 թվականի հունիսի 30-ին։ Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր: Ընտանիքը ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում: Հաճախել է Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցը։ Մինչև զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում։ Զբաղվում էր քանդակագործությամբ և աշխատում էր կահույքի արտադրամասում: Պատրաստվում էր դառնալ օպերատոր: Ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։Այսպիսով՝2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23: 50-ից մինչև 00: 15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ:Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը։ Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է։ Հայկական Կիբեր Բանակի կողմից հարձակման են ենթարկվել ադրբեջանական շուրջ 30 կայքեր, ինչը հաջորդել է ադրբեջանցի հաքերների հարձակմանը։ Հայկական Կիբեր Բանակն ադրբեջանական մի շարք կայքերում տեղադրել է հերոսացած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ՝ «Հայկական Կիբեր Բանակ, Ի հիշատակ Արմեն Հովհաննիսյանի», ինչպես նաև հայրենասիրական երգեր:Հունվարի 28-ին ՀՀ Նախագահը Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, նույն զորամասի երկու զինծառայողներ՝ Արիության մեդալով, ևս չորսը Մարտական ծառայության մեդալով։Հունվարի 22-ին զինվորական կարգով Արմեն Հովհաննիսյանին հողին հանձնեցին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ 2014 թվականի հունիսի 30-ին՝ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրը, հայրական տանը բացվեց նրա անունով թանգարան։ Թանգարանը հենց զոհված կրտսեր սերժանտի սենյակն է, որտեղ հավաքվել են նրա իրերը:2014 թվականի դեկտեմբերի 23-ին «Դե Ֆակտո» ամսագրի կողմից Արմեն Հովհաննիսյանը ճանաչվեց «Տարվա մարդ»Եթե մի օր, մա՛յր իմ դու հեզ, Սիրտդ ցավի կարոտից, Ու դու ցանկաս կարոտակեզ Կրծքին փարվես զինվորիս, Հայացքդ հառի՛ր Մասիս սարին, Տե՛ս, կանգուն է անվեհեր, Թեև անհաս, թեև լռին, Բայց ժպտում է երկրի՛ն մեր: Մասիսի պես ես հեռացա Քեզնից, ազգից իմ հայոց, Իմ սուրբ գործով անմահացա Քո երգերում արցունքոտ: Ես իմ կյանքով պաշտպանեցի Հայրենիքն իմ հայրերի, Դու քո կյանքով կենդանացրու՛ Հո՛ղ իմ, տու՛նն իմ պապերի: Ու մի՛ տխրիր, անու՛շ մայրիկ, Աստված Մեծ է, հավատա՛, Իմ աշխարհում չկա չարիք, Աղոթքներդ են վկա: Դու քո կյանքը խաղաղ ապրի՛ր, Երգի՛ր երգս սիրառատ, Ես քեզ հետ եմ՝ երազիդ մեջ, Ու հուշերում անարատ: Ների՛ր որդուդ, որ քեզ լքեց Այսքան անգութ, վաղաժամ, Բայց նա այս վեհ երգը երգեց՝ Որպես քեզ կոչ ու պատգամ: Հիշի՛ր, որ միշտ քո կողքին եմ, Քո հուշերում, քո սրտում, Այս շիրմից էլ քեզ գրկում եմ, Համբուրու՜մ եմ, համբուրու՜մ...

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումեր են սպասվում Երևանում և 5 մարզում

Եվ ահա այս տարի մեր օրերի հերոսը կդառնար 25 տարեկան: Սույն թվականի հունիսի 30_ին Երևանում նրա ծնողները՝Լևոն ու Մարինե Հովհաննիսյանը կազմակերպել էին հիշատակի միջոցառում,որտեղ հավաքվել էին տարբեր սերնդի ներկայացուցիչներ, մտավորականներ, զինվորականներ,այսպիսով՝այն մարդիկ,ովքեր միշտ հիշում ու հարգում են նրա սխրանքն ու անցած ուղին:Միջոցառումները մեկնարկեցին Արարատյան Հայրապետական Թեմի Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին մատուռից,որտեղ կատարվեց հոգեհանգիստ հերոսի համար։Այնուհետև բոլորը կատարեցին այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն,որտեղ ամփոփված է հերոսը միջոցառումներն ավարտվեցին  Ավան 14 փող.,8 տան հասցեում գտնվող Արմենի թանգարանում,որտեղ այս հիշարժան օրը կազմակերպվեց մեծ ընդունելություն։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սուրեն Ոսկանյանի ֆեյսբուքյան էջի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА