o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տպավորություն էր, որ համաժողովը գարդասիլի քարոզի շրջանակում էր. միայն կողմ կարծիքներ՝ համեմված էմոցիոնալ ելույթներով. Մասնագետները կրկին ահազանգում են

05.07.2019 16:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Տպավորություն էր, որ համաժողովը գարդասիլի քարոզի շրջանակում էր. միայն կողմ կարծիքներ՝ համեմված էմոցիոնալ ելույթներով. Մասնագետները կրկին ահազանգում են

Այսօր Մարիոթում տեղի է ունեցել Պապլիոմա  վիրուսի վերաբերյալ քննարկում-համաժողով արտասահամանյան բժիշկների, պրոֆեսորների մասնակցությամբ, որին ներկա էին նաեւ տեղի հայ բժիշկներ:

Համաժողովին հրավիրված Iravunk.com-ի հետ զրույցում «Հայկական ազգային առողջապահական խորհրդի» նախագահ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը նկատեց

Ռուստամ Բադասյանի՝ բանակից ազատվելը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր. Ահազանգում է նեյրովիրաբույժը

- Ըստ իս այս համաժողովը գարդասիլի քարոզի շրջանակում էր, որովհետեւ միայն կողմ կարծիքներ են հնչում՝ էմոցիոնալ ելույթներով համեմված:  Արտասահմանյան բժիշկներին տվեցինք հարցեր, բայց ստացանք պատասխաններ, որոնք որ մեզ մասնակի բավարարեցին, մասնակի՝ ոչ : Մենք շուտով կունենանք արդեն հայտարարություն այդ միջոցառման վերաբերյալ եւ առավել հստակ կարտահայտենք մեր կարծիքը: Այս քննարկման արդյունքում մենք մեկ անգամ եւս հասկացանք, որ այստեղ կան լուրջ խնդիրներ, որովհետեւ չի կարող լուրջ պրոֆեսորը ասի, որ 150 հոգու վրա արված մի հատ փորձը առանց ռանդոմիզացիայի ու առանց կրկնակի կույր հետազոտության բավարար է, որպեսզի դեղը դրվի լայն կիրառության մեջ:

Ընդհանուր առմամբ, զարմանալի էր, որ բոլոր արտասահմանցի մասնագետները կողմ էին, սակայն մեր հնչեցրած հարցին, որ օրինակ տղամարդկանց քսանվեցից բարձր տարիքային խմբում չկա ապացուցողական հենք արված է ընդամենը մեկ հետազոտություն  հարյուր հիսուն հոգու վրա , որը որ չի կարող բավարար հիմք հանդիսանալ լայնամաշտաբ կիրառման համար՝ արտասահմանյան լուրջ պրոֆեսորներից մեկը զարմալիորեն ասաց, որ դա բավարար է: Ինչը զարմանալի է, որովհետեւ ապացուցողական բժշկությունը դա չէ մեզ թելադրում: Եթե որեւէ նախադեպ մենք ունենանք նման փորձով, ապա մենք ռիսկի ենք գնում, որ մենք ցանկացած դեղ, որը որ օրինակ  150 հոգու չի վնասել՝ դնենք լայն շրջանառության մեջ, սա է խնդիրը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА