o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ երեւույթ է, երբ դատավորի հեռախոսահամարը եւ հասցեն հրապարակում են. Արամ Վարդեւանյան

05.07.2019 15:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ երեւույթ է, երբ դատավորի հեռախոսահամարը եւ հասցեն հրապարակում են. Արամ Վարդեւանյան

Մարդկանց իրավագիտակցությունը տարիների ընթացքում բարձրացել է, բայց այն չպետք է հանգեցնի այն վիճակին, երբ բոլորը վերածվում են սահմանադրագետների եւ արհեստավարժ մասնագետների: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը:

Ինչու են խուզարկել դատավորի աշխատասենյակը

Նրա խոսքով, առաջին բուժօգնության միջոցները բոլորը պարտավոր են իմանալ, բայց դա մարդկանց չի դարձնում սրտի վիրաբույժը, նույնն էլ սահամադրական նորմերի իմացության դեպքում է:

Լրագրողների դիտարկանը, թե արդյոք խոսում է քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման մասին այն փաստը, որ օրինակ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները սոցիալական ցանցերում տարածում են դատավոր Արմեն Դանիելյանի դիմանկարով ոչ պարկեշտ բովանդակության լուսանկարներ, ցույցերի ժամանակ միջամտում են լրագրողի մասնագիտական գործունեությանը,  Վարդեւանյանը, որվ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ է, արձագանքեց. «Կարծում եմ՝ կենտրոնանալ մեկ խմբի կողմից նման գործողությունների վրա առնվազն անկեղծ չէ, քանի որ կարծում եմ՝ շատ ավելի մեծ օրինակներ գիտենք, որոնք վերաբերում են դատավորների գործունությանը, այդ թվում՝ լրատվամիջոցների գործունեության խոչընդոտմանը: Դուք պարոն Դանիելյանի օրինակն եք բերում, ես էլ կարող եմ նշել դատավորներ Դավիթ Գրիգորյանի եւ Ալեքսանդր Ազարյանի օրինակները: Այն ամենը, ինչ կատարվեց այդ երկու դատավորների հանդեպ, կարծում եմ՝ նույնիսկ անասելի երեւույթներ են: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ երեւույթ է, երբ դատավորի հեռախոսահամարը եւ հասցեն հրապարակում են որպես ազդակ, եւ դա ներկայացնում են հանրությանը: Հանրությունն ինքը նման դեպքերում պետք է հաղորդում ներկայացնի ոստիկանություն:

Ինչ վերաբերում է պարոն Դանիելյանին, ես որեւէ կերպ չեմ կարող խրախուսել դատարանի, դատավորի, ցանկացած անձի արժանապատվության հանդեպ ոտնձգությունը, վիրավորական արտահայտությունները: Քննադատությունը, միանշանակ, խրախուսելի է: Կարծում եմ՝ պարոն Դանիելյանի վերաբերյալ քննադատական դիրքորոշումը շատ հասանելի է մասնագիտական հանրությանը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА