o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄՆԱԼ, ԲԱՅՑ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

05.07.2019 22:50 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄՆԱԼ, ԲԱՅՑ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Զագրեբում շարունակվում է շախմատի Գրանդ Չեսս Տուրը: Լեւոն Արոնյանը, թեեւ շարունակում է անպարտելի մնալ մրցաշարում, բայց առաջատար դիրքերի համար միավորների պակաս ունի: Հայկական շախմատի առաջատարը ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ մրցաշարի յոթերորդ տուրում արագ ոչ-ոքի արեց` միավորը բաժանելով արդեն 31-րդ քայլում: Սա Արոնյանի վեցերորդ ոչ-ոքին էր, իսկ միակ հաղթանակը այս մրցաշարում նա գրանցել է նախորդ` վեցերորդ տուրում, երբ սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց աշխարհի թագի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Այսպես, Արոնյանը 7 հնարավորից ունի 4 միավոր եւ բաժանում է 3-6-րդ տեղերը: Ի դեպ, հայ շախմատիստը բարելավել է վարկանիշը ՖԻԴԵ-ի աղյուսակում եւ բարձրացել է 14-րդ տեղ. նախորդ ամիս նա 16-րդն էր: Մեր մյուս շախմատիստները ավարտել են ելույթները տարբեր մրցաշարերում: Զավեն Անդրիասյանը հաջող է հանդես եկել Ֆիլադելֆիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում: Հայ գրոսմայստերը 7 շախմատիստների հետ 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցների հաշվարկով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը՝ արժանանալով 1162 դոլար պարգեւավճարի: Անդրիասյանն ընդամենը կես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, ԱՄՆ-ը ներկայացնող Ալեքսանդր Լենդերմանից: Ի դեպ, Զավենն ինքը կարող էր նվաճել գլխավոր մրցանակը, եթե հաղթեր Լենդերմանին: Սակայն 8-րդ տուրում նրա հետ կայացած մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: Հայ շախմատիստը մրցաշարում մնաց անպարտելի՝ տոնելով 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Հայկական շախմատի անվանի վետերան Ռաֆայել Վահանյանն էլ փայլուն հաղթանակով ավարտեց Իսպանիայում անցկացված «Համաշխարհային շախմատի լեգենդներ» մրցաշարը: Վահանյանի արդյունքը լավագույնն էր թե՛ արագ շախմատի, թե՛ կայծակնային մրցախաղի մրցաշարերում: Արագ շախմատի մրցաշարում նա 6 մրցախաղերում վաստակած 8 միավորով լավագույնն էր: Կայծակնային շախմատի մրցաշարում Վահանյանը 8 պարտիաներում վաստակեց 6 միավոր: Անատոլի Կարպովի հետ 4 պարտիաներում հայ գրոսմայստերը 2,5 միավոր վաստակեց՝ տոնելով մեկ հաղթանակ, 3-ն ավարտելով ոչ-ոքի: Իսկ Օլեգ Ռոմանիշինի նկատմամբ Վահանյանն ավելի մեծ առավելության հասավ՝ շահելով 3 մրցախաղ, մեկն ավարտելով ոչ-ոքի: Հայկական շախմատի վետերանը կես միավորով գերազանցեց աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովին: Ռոմանիշինի օգտին ընդամենը կես միավոր գրանցվեց: Իսկ Էլինա Դանիելյանը հաղթող ճանաչվեց Chess.com կայքի կազմակերպած Women Speed Chess Championship արագ շախմատի մրցաշարում: Հաղթանակի համար Դանիելյանը պարգեւատրվել է 4607 դոլարով:

Մխիթար Հայրապետյանը քիչ առաջ ընտրվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА