o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուս դասական երաժշտության հայ «թանկարժեք ադամանդը» 1-ին անգամ ելույթ կունենա Հայաստանում

05.07.2019 22:40 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռուս դասական երաժշտության հայ «թանկարժեք ադամանդը» 1-ին անգամ ելույթ կունենա Հայաստանում

Այսօր Հայաստանում առաջին անգամ համերգով հանդես կգա համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, մեր հայրենակից դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկի հետ եւ ավստրիացի դիրիժոր Էռնեստ Հյոցըլի ղեկավարությամբ Մնդոյանցը կկատարի Շումանի Լյա մինոր դաշնամուրի կոնցերտը, երկրորդ բաժնում կհնչի Բրամսի թիվ 2 սիմֆոնիան: Նիկիտան ասել է. «Բազմիցս եմ այցելել Հայաստան, բայց համերգով` առաջին անգամ եմ ելույթ ունենալու իմ պատմական հայրենիքում: Ես շատ հուզված եմ եւ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը»:

21-րդ դարի թավջութակի իրական դեսպանը՝ երեւանյան բեմում

Ռուս խորհրդային ռեժիսոր եւ հասարակական գործիչ Տիխոն Խրեննիկովը Նիկիտա Մնդոյանցի մասին ասել է. «Ժամանակակից տաղանդավոր երիտասարդության մեջ, որին  շատ լավ եմ ճանաչում, Նիկիտա Մնդոյանցը թանկարժեք ադամանդ է, որը զարդարում է մեր կոմպոզիտորական եւ դաշնամուրային դպրոցը: Նրա այժմյան հաջողությունները թույլ են տալիս հուսալ, որ որոշ ժամանակ անց նա կդառնա ականավոր արվեստագետ, ով արժանի կերպով կներկայացնի մեր կոմպոզիտորական եւ կատարողական արվեստը ողջ աշխարհին»:

ԴԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՋԱԶԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ` ՄԵԿ ՀԱՄԵՐԳՈՒՄ

Կարծես թե մեծ վարպետի խոսքերը մարգարեկան էին Նիկիտա Մնդոյանցի համար, քանի որ նրա կարիերայի թռիչքը սկսեց դեռեւս 9 տարեկանից, երբ իր առաջին մենահամերգով հանդես եկավ Հելսինկիի Սիբելիուսի անվան ակադեմիայում: Համերգի խտասկավառակը թողարկվեց ֆիննական ընկերության կողմից, եւ սկսվեց «Ռուս հրաշամանուկիե հաղթարշավը ողջ աշխարհով մեկ: Նիկիտա Մնդոյանցը մի շարք հեղինակավոր մրցույթների հաղթող է: Իսկ հաղթանակներն ու ճանաչումը նրա առջեւ բացեցին աշխարհի լավագույն համերգասրահների դռները:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է ԿԻՍԱՌԵՍՏՈՐԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА