o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ փուլում է Թամանյան թանգարանը վերականգնելու հարցը

05.07.2019 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչ փուլում է Թամանյան թանգարանը վերականգնելու հարցը

Ամիսներ առաջ հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի լոնդոնաբնակ թոռը` Գագիկ Թամանյանը, Հայաստան էր եկել Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու ակնկալիքով: Սակայն նրա նամակ-դիմումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը` Աննա Հակոբյանին ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, այդպես էլ անարձագանք մնացին:

«Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր». Գագիկ Սուրենյան

«Որոշեցի գալ Հայաստան եւ ներկա իշխանություններին դիմել այդ հարցով: Եկա, նամակով դիմեցի պարոն Փաշինյանին, իր տիկնոջը, Հայկ Մարությանին: Հանդիպեցի Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին, նա հարգալից եւ սրտացավ ընդունեց հարցի լուծման գաղափարը, եւ միակ մարդն էր, որ անմիջապես սկսեց ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք այդ փակուղուց դուրս գալ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասել էր Գ. Թամանյանն ու հարցը փակուղուց այդպես էլ չկարողանալով դուրս բերել, կրկին անորոշության մեջ վերադարձել է Միացյալ Նահանգներ: Այնուամենայնիվ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի եւ Գ. Թամանյանի հանդիպումից ամիսներ են անցել, ուստի «Իրավունքը» ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեից հարցում-նամակով հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացք է ստացել եւ ի՞նչ փուլում է գտնվում Ալեքսանդր Թամանյանի թանգարանը վերականգնելու հարցը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեից նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը մեր հարցմանն ի պատասխան շեշտել է. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է հայ մեծանուն ճարտարապետ, ակադեմիկոս, Ալեքսանդր Թամանյանի թանգարան հիմնելու հարցը: Տեղեկացնում ենք, որ բարձրացված խնդիրն առկա է, եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն համամիտ է Ալեքսանդր Թամանյանի թանգարան ունենալու առաջարկին: Ներկայումս Երեւանի քաղաքապետի հետ քննարկվում է առանձին շենքային հարմարություններով թանգարան հիմնելու հարցը»:

ԲՀԿ-ում լռություն է փոթորկից առաջ

Հիշեցնենք, որ «Իրավունքի» հետ զրույցում Գագիկ Թամանյանն ասել էր, որ Թամանյանի մասունքները, թանգարանային նմուշները, ինչպես 68 տարի, այնպես էլ հիմա գտնվում է իրենց տան արխիվում. «Էլի կպահենք, բայց ամոթ է, ոչ մի ազգ նման բան չի անի, որ 15 տարի թանգարանը գործի, գան, փակեն ու էլ չբացեն: 1000-ից ավելի նմուշներ ունենք ցուցադրելու հայ ժողովրդին եւ զբոսաշրջիկներին: Եթե մեր ազգը ուզում է լավ ապագա ունենալ, չպետք է մոռանա իր անցյալը եւ պատմությունը: Թանգարանի այցելուները զննում էին այդ մասունքները, Թամանյանի գործերը, 14 տարեկանում նրա գծած եւ նկարած նկարները, պլանները... Թամանյանը քաղաքական գործիչ էր, հենց այնպես ճարտարապետ չէր, նա երբ եկավ Հայաստան, արդեն Ռուսաստանում մեծ համբավ ունեցող ճարտարապետ էր եւ 13 տարվա ընթացքում, ապրելով Երեւանում, 2 սենյակում, կառուցեց մեր Երեւանը եւ ոչ միայն: Թամանյանը մի մարդ էր, որը եվրոպական մշակույթ բերեց եւ միացրեց հայկական մշակույթին. դա է գործը: Չի կարելի անտեսել եւ անպատվել այդպիսի մարդու հիշատակը` փակելով իր թանգարանը...»:

Ղրիմում մեկնարկում է Հայաստանի մշակույթի օրերը (Տեսանութ )

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА