o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ՔՐՏԻՆՔԻ ԴԵՄ

05.07.2019 22:10 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ՔՐՏԻՆՔԻ ԴԵՄ

- Հարգելի բժիշկ, ինչպես պայքարել քրտինքի դեմ: Տհաճ հոտից (հատկապես թեւատակերը) ձերբազատվելու համար տարբեր քրտնազերծիչ միջոցներ եմ օգտագործում, բայց անօգուտ: Ասում են` կան հատուկ միջոցներ, որոնք խոչընդոտում են քրտնարտադրությանը:

Ինչով են վտանգավոր մարզակոշիկները․ պարզաբանել է բժիշկ-օրթոպեդը

Հարցին պատասխանում է մաշկաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ.

- Այո՛, նման միջոցներ գոյություն ունեն, հարգելի նամակագիր: Սակայն օգտվել ցանկալի չէ, քանի որ անցանկալի հետեւանքների պատճառ կարող են դառնալ: Այս «արդյունավետ» միջոցները խախտում են օրգանիզմի ջերմակարգավորող ֆունկցիան, հանդիսանում մաշկային հիվանդությունների պատճառ: Օրինակ` հիդրադենիտ հիվանդության առաջացման բուն պատճառ կարող են հանդիսանալ ձեր իսկ կողմից նշված քրտնազերծիչ (հակապերսպիրանտ) միջոցները: Խոսքը այն միջոցների մասին է, որոնք, այսպես ասած, խցանում են քրտնագեղձերը, ինչի արդյունքում քրտինք չի առաջանում: Սկզբնական շրջանում ի հայտ են գալիս մանր բշտիկներ, որոնք հետագայում վերածվում են թարախային մեծ պարկերի: Այս պարագայում անօգուտ են դառնում տեղային օգտագործման համար նախատեսված դեղամիջոցները: Միակ ելքը`վիրահատական միջամտությունն է: Հիվանդության զարգացման շրջանում հիմնական գանգատը` աննշան ցավն է, քորի զգացողությունը: Հնարավոր է` հիվանդը ջերմի: Ուստի նման անցանկալի իրավիճակներից զերծ մնալու համար հարկ է կատարել հոտազերծիչ միջոցի ճիշտ ընտրություն: Ուշադիր կարդացեք գնդիկավոր կամ ցողաշիթ միջոցի վրա զետեղված նկարագրությունը: Ընտրեք միջոց, որը վերացնում է քրտինքի հոտը, այլ ոչ քրտնարտադրությունը: Մի անտեսեք տարրական հիգիենայի կանոնները. օրվա ընթացքում կարող եք մի քանի անգամ ցնցուղ ընդունել գոլ ջրով (տաք ջուրը ամռանն այնքան էլ հաճելի չէ), կարելի է առանց օճառի: Ինչ վերաբերում է թեւատակերի մազածածկույթին, ապա խորհուրդ չի տրվում այն հեռացնել ածելիի օգնությամբ (պարզապես պետք է կարճ պահել): Հիմքից հեռացված մազածածկույթը կարող է խնդիրներ առաջացնել մազարմատների հետ: Ի դեպ, նման հիգիենիկ գործընթացներ (օրինակ` էպիլյացիա) խորհուրդ չի տրվում անցկացնել ամռանը, քանի որ կա վարակ անցկացնելու վտանգը: Կարող եք այդ գործընթացը թողնել աշնան եւ ձմռան ամիսների համար: Անցանկալի բշտիկների առկայության դեպքում, հարգելի նամակագիր, ինքնագործունեություն մի ծավալեք, առաջացման իսկ պահից դիմեք մասնագետի օգնությանը:

Մի դիմեք ինքնակոչ «բժիշկների», հեքիմների ծառայությանը. ԱՆ-ը հայտարարություն է տարածել

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА