o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկրի տնտեսությունը օր-օրի անկում է ապրում, իսկ նախարարը վոյաժների մեջ է

05.07.2019 16:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երկրի տնտեսությունը օր-օրի անկում է ապրում, իսկ նախարարը վոյաժների մեջ է

Կոնկրետ ի՞նչ ծրագրեր է իրականացնում Էկոնոմիկայի նախարարությունը, ինչո՞ւ են ներդրումները գնալով նվազում: Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով դիմեցինք է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի պատասխանատու Աննա Օհանյանին, որպեսզի վերջինս կազմակերպի հարցազրույց նախարար Տիգրան Խաչատրյանի հետ: Սակայն խոսնակը մեզ ընդամենը պատասխանեց, որ նախարարի հետ «կենդանի» հարցազրույց կազմակերպելը գրեթե անհնար է, քանի որ նա շատ զբաղված է, իսկ գրավոր հարցերն էլ կարող ենք ուղարկել, բայց մի ամիս կարող է ձգվել պատասխանները, քանի որ նախարարը մեկը մյուսի հետեւից գործուղումների է:Ստացվում է, որ պարոն նախարարը անընդհատ գործուղումների մեջ է, բայց ներդրումների առումով ոչ մի առաջընթաց: Այդ դեպքում, ի՞նչ է անում այդ գործուղումների ժամանակ նախարարը, ավելին, նա այդ ինչո՞վ է այդպես բազմազբաղ, որ երկրի տնտեսությունն օր օրի անկման է գնում, թերեւս դա պետք է մտահոգեր առաջին հերթին ՀՀ վարչապետին: Սակայն կարծես թե վարչապետը լավ էլ գոհ է իր նախարարից. համենայնդեպս, Փաշինյանը միայն տնտեսական վերելքներ է տեսնում: Մինչդեռ նկատենք, որ բազմազբաղ Տիգրան Խաչատրյանին շատ տնտեսվարողներ, գործարարներ անգամ դեմքով չեն ճանաչում: Այսինքն, նա ոչ միայն լրագրողների համար է անհասանելի, այլ՝ իրեն վերապահված ոլորտի բազում ներկայացուցիչների: «Ե՞րբ է շփվում գործարար համայնքի հետ, որ իմանանք ով է, ինչ ծրագրեր է ներկայացնում: Տպավորությունն այն է, որ ոլորտը նախարար ունի, բայց միեւնույն ժամանակ՝ չունի»,- մեզ հետ զրույցում ասաց գործարար համայնքը ներկայացնողներից մեկը:

2019-ի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 9,6 % տնտեսական աճ. ԱՀ պետական նախարար

Ստացվում է, որ նախարարը ոչ միայն ֆիզիկապես իր տեղում չէ, այլ նաեւ առհասարակ իր տեղում չէ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА