o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏԵԼ Է Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՄԵՆԱՀԵՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

05.07.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏԵԼ Է Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՄԵՆԱՀԵՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

- ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ զինվորական աստիճաններ շնորհելու մասին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն առաջին հայացքից վարչապետի սահմանադրական լիազորություններին համապատասխան համարվելով հանդերձ` այնուամենայնիվ չի տեղավորվում ՀՀ Սահմանադրության պահանջած ձեւակերպումների կաղապարում,- այս մասին նշում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում.

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

- ՀՀ Սահմանադրության մեջ որեւէ նշում չկա այն մասին, որ ՀՀ վարչապետը որոշում է կայացնում զինվորական կոչումներ շնորհելու մասին, սակայն 133-րդ հոդվածն ընդգծում է, որ «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ»: Հետեւաբար, ՀՀ վարչապետը ոչ թե «որոշում է ընդունում կոչումներ շնորհելու», այլ ընդամենն առաջարկում է ՀՀ նախագահին, որն էլ շնորհում է առաջարկված կոչումը: Դժվար կարելի է պատկերացնել, որ շուրջ մեկուկես տարի որպես ՀՀ վարչապետ ծառայած Նիկոլ Փաշինյանն անտեղյակ է, կամ նրան որեւէ մեկը չի հուշել պաշտոնական հայտարարություններում ու հրամանագրերում օգտագործված բառապաշարի ու շարադրանքի հարցում ՀՀ Սահմանադրության ձեւակերպումները հարգելու նշանակության, ինչպես նաեւ դրանց շրջանցելու իրավական հետեւանքների մասին: Մնում է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը դա կատարում է մտածված կերպով` հետապնդելով որոշակի նպատակ: Օրենսդիր ու գործադիր իշխանությունները զավթելուց ու մոտ ապագայում նույնը դատական իշխանության պարագային կրկնելուց հետո, որը, ինչ խոսք, կատարվել ու կատարվում է, ՀՀ նախագահի քար լռության պայմաններում, թվում է` ավարտին է մոտենում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ծառայության սպառման ժամկետը:

«Կամքը» մեկ տարեկան է

Քաղաքագետի կարծիքով` Արմեն Սարգսյանից ձերբազատվելու ամենակարճ ուղին կարող էր լինել նրա քաղաքացիության հարցը կրկին շրջանառության մեջ դնելն ու նրան այդ պաշտոնից հեռացնելը.

Սակայն վարչապետ ընտրվելուց հետո այդ կապակցությամբ լռելով` Նիկոլ Փաշինյանն իրեն զրկել է տվյալ փաստին դիմելու հնարավորությունից: Դրան զուգահեռ, նման քայլի գնալով` իրավական տեսակետից նաեւ հարցականի տակ են հայտնվելու ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ստորագրությունը կրող բոլոր որոշումներն ու հրամանագրերը, որոնց խոշոր մասը, ինչ խոսք, իրականացվել են Նիկոլ Փաշինյանի թելադրանքով: Հետեւաբար մնում է մեկ ճանապարհ: Նսեմացնելով ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի դիրքերը` նրան առաջնորդել կամավոր հրաժարականի կողմը, որը կարող է լինել նրանից ձերբազատվելու ամենահեշտ ու առանց իրավական հետեւանքների անվտանգ միջոցը: ՀՀ նախագահի պաշտոնը Հայաստանի իշխանության վերջին ամրոցն է, որը նվաճելուց եւ այն Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայր Լեւոն Տեր-Պետրոսյանին փոխանցվելուց հետո արդեն առանց որեւէ հնարավոր արգելքի գործադրման է հանձնվելու Հայաստանում իշխանափոխության բեմադրության վերջին արարը` Արցախի հարցի կարգավորման համար «լեւոնտերպետրոսյանական» տեսլականի իրագործումը:

Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն մնացել են Նիկոլ Փաշինյանի կոկորդում. Անցել են 37 թվի մեթոդներին (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА