КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 11. 12. 2019 : :
Հուլիսի 2-ի գիշերը 46-ամյա օրենքով գող Անդրանիկ Հարությունյանի (ով հանցավոր աշխարհում հայտնի է առավել շատ Անդո Խրամոյ կամ Մասիվցի Անդի մականունով) աղմկահարույց սպանության հետ կապված քրեական աշխարհին մոտ կանգնած մեր աղբյուրները ամենատարբեր վարկածներն են քննարկում: Բայց մի բանում գրեթե համոզված են. «Դժվար թե Հայաստանում լիներ մեկը, որ փորձեր Անդիի զակազը տալ. դա ամենաքիչ հավանական վարկածն է: Անդին, առհասարակ, գողական աշխարհում մեծ հարգանք վայելող, իսկական մեծատառով գող էր, ում համար ճշտից էն կողմ բան չկար: Ուզում ա հարազատը լինի, ուզում ա՝ օտար, ինքը ճշտի կողմն էր միշտ, ոնց որ հարիր է իսկական օրենքով գողին»:
Թե ինչ հնարավոր վարկածներ են շրջանառվում, մեր զրուցակիցը կրկին դժվարացավ պատասխանել՝ նկատելով սակայն. «Ասում են, գրում են, իբր կենցաղային հարցով ա եղել էս ամեն ինչը, բայց էլի եմ ասում, դժվար թե Հայաստանում Անդիի նկատմամբ տենց դուխով մեկը լիներ: Չգիտեմ, մենք ավելի շատ հակված ենք մտածելու, որ զակազը դրսից ա եղել: Ինքն իր հիմնական գործունեությունը Ռուսաստանում է ծավալում»:
Նկատենք, որ սպանված օրենքով գողը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի բաջանաղն էր: Ի դեպ, կան խոսակցություններ, որ հանցաշխարհում հարցեր ունեն պարզելու նաեւ դեպքի պահին Անդիի հետ գտնվող անձանց հետ: Բանն այն է, որ ինչպես ցույց տվեց սպանության տեսագրությունը, մի պահ դիմադրել փորձող Անդիին գրեթե հաջողվում է բռնել հարձոկվողի ձեռքը, սակայն նրա հետ եղածները չեն օգնում, քանի որ հասցրել էին ժամանակին «թռնել»: Մինչդեռ եթե օգնության հասնեին, ապա միջադեպը մեծ հավանականությամբ կարող էր սպանությամբ չավարտվել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ