o C     13. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամեն ինչ պետք է անենք, որ այս խայտառակությունից ազատվենք». Խաչիկ Ստամբոլցյան

05.07.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ամեն ինչ պետք է անենք, որ այս խայտառակությունից ազատվենք». Խաչիկ Ստամբոլցյան

Ստամբուլյան չարաբաստիկ կոնվենցիան, որի մասին տարիներ շարունակ զգուշացվում էր, այսօր արդեն բախում է նոր իշխանության դուռը: Ինչպես «Իրավունքի» հարցին ի պատասխան նշել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, գործընթացն ընթացքի մեջ է: Ըստ նրա` ժամկետը սահմանված է հուլիսի երկրորդ տասնօրյակին, որ պետք է այն ուղարկվի կառավարություն: Այս մասին զրուցել ենք «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ:

Ստամբուլյան կոնվենցիան ԼԳԲՏ անձանց անբնական զուգընկերությունը հավասարեցնում է ընտանեկան կարգավիճակին. ՓՊ նախագահ

Պարոն Ստամբոլցյան, Ստամբուլյան կոնվենցիան, որի վտանգավորության մասին դեռեւս տարիներ առաջ Դուք եւս բարձրաձայնում էիք, այսօր արդեն նախատեսվում է դնել գործադիրի սեղանին: Ի՞նչ կասեք այս մասին:

Հայաստանի կողմից ընդունված Եվրամիության հետ գործընկերության մասին համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի մեջ նաեւ Ստամբուլյան կոնվենցիան կար, որ պետք է հաստատվի: Փաստորեն, դրա համար հիմա շատ արագ պետք է այն կառավարություն մտցնեն եւ բերեն Ազգային ժողով: Համոզված եմ, որ սա նոր դարաշրջանի հայ ժողովրդի հոգեւոր Ավարայրի ճակատամարտն է: Այս տարին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հայտարարված է ընտանիքի տարի, եւ սա հենց այնպես չէ, սատանայությանը հակառակվելու համար դրվեց ընտանիքի տարի: Իսկ Ստամբուլյան կոնվենցիայով «ընտանիք» հասկացողությունը վերանում է, «զուգընկեր» տերմինն է օգտագործվում: Եթե անձը տարին երկու անգամից ավելի սեռական կյանք է ունենում օտարի հետ, այդ զուգընկերը կոչվելու է ընտանիքի անդամ: Եվ նա իրավունք ունի ընտանիքում ամեն բանի: Ավելին` այդ «ընտանիքի անդամը» կարող է ասել, որ այդ ընտանիքի անդամ երեխայի իրավունքը ոտնահարվում է եւ երեխային ծնողից վերցնի:

Կառավարությունն ակտիվորեն լծվել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար հող նախապատրաստելու գործին

Ըստ Ձեզ` ինչո՞ւ հենց օրվա իշխանությունը ձեռնամուխ եղավ այս ամենի կյանքի կոչմանը:

Այս գործընթացը շատ վաղուց է սկսվել: Եթե ուզում եք իմանալ, դեռեւս 1988-ին չգիտակցված արդեն Եվրոպայի գաղութն էինք, իրենց ուժերը մեր մեջ էին, ու մենք չգիտեինք: Առաջինը անձնագիրը փոխեցին, Վանո Սիրադեղյանն այն դարձրեց առանց հայրանունի, առանց ազգության, անգամ վարչության նիստի չդրվեց այս հարցը, ինքն էր որոշել: Եվ վերջում պարզվեց, որ այնտեղ կար չիպի համար, այն ժամանակ չէինք էլ հասկանում, որ անձնագրի մեջ գրված չիպի համարով բոլոր տվյալները պատրաստել էին: Ի դեպ, միայն Ստամբուլյան կոնվենցիան չէ, այլ նաեւ Քրեական օրենսգրքի նոր նախագծի 197-րդ հոդվածում գրված է, որ եթե դու միասեռականին փորձես մի թթու խոսք ասել, դրա համար դատ է հասնում` երկու տարի: Իրավունք չունես խտրականություն անելու գոմիկի եւ նորմալ մարդու միջեւ:

«Չի՛ լինելու, որ համ մեզ վրա հարձակվեն, համ էլ փորձեն որպես մեղադրյալ ներգրավել» (Տեսանյութ)

Մի՞թե այս իշխանությունը եկավ, որ նման օրենքներ առաջ բերի ու ընդունի:

Դեռ ՀՀՇ-ից սկսած այս գործընթացը սկսել էին... Նախկին բոլոր իշխանությունների օրոք էլ նման օրենքներ բերվել են:

Բայց նախկինում դժվար էր պատկերացնել, որ տրանսգենդերը կարող է ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից, բայց վերջերս դրա ականատեսն էլ եղանք:

ԱԺ բարձր ամբիոնից ոչ թե խոսեց, այլ միասեռականության քարոզ կարդաց այդ տրանսգենդերը: Դրանից առաջ էլ Լարա Ահարոնյանն էր (ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ, - հեղինակ) խորհրդարանում լեզբիականության եւ մայր չլինելու իրավունքի մասին խոսում: Իսկ Փաշինյանն ասում է, թե Լարա Ահարոնայանը 4 երեխա ունի, ավանդական կին է, բայց հենց նա էր հայտարարել, որ լեզբվի է, բիսեքսուալ է: Եվ փաստորեն, այդ մարդիկ, նաեւ սորոսականները, մասոնները, սկսեցին օգտվել ստեղծված իրավիճակից: Այսինքն` այն, ինչ ազգային է, պետք է վերացվի:

Ինչու էր ԱԺ-ում հայտնվել առեւանգման փորձ իրականացնողը

Ի դեպ, սորոսականների մասին. ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ վերջիններս տեղավորվեցին թե՛ կառավարությունում, թե՛ Ազգային ժողովում:

Ոչ միայն սորոսականները, այլ նաեւ աղանդավորները, որոնք մեկ տարի առաջ իշխանափոխությունը սկսողների մեջ են եղել, հիմա պաշտոններ են ստացել:

Ի՞նչ հետեւանքներ է ունենալու այս ամենը:

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս խայտառակությունից ազատվենք, բայց ամենավտանգավորը դեռ նոր է սկսվում: Ժողովուրդը շատ բան չգիտի ու չգիտի նաեւ, որ ID քարտերը մարդկանց ոչնչացնելու համար է: Ես ՄԱԿ-ի հրատարակության գիրք ունեմ, որի մեջ գրված է, որ այդ տվյալները հավաքում են` մարդուն վնասելու համար, այլեւս իրենք այդ ամենը չեն թաքցնում ու բառացիորեն ասում են այդ մասին:

«Անգամ Հայաստանն ու Ռուսաստանն այն չեն ընդունում». Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА