o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ստամբուլյան կոնվենցիան ենթակա չէ վավերացման». Գեւորգ Դանիելյան

05.07.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ստամբուլյան կոնվենցիան ենթակա չէ վավերացման». Գեւորգ Դանիելյան

Սահմանադրական դատարանի շուրջ շաբաթներ շարունակ աղմուկ ստեղծելուց, Սահմանադրությունը բառի ուղիղ կամ անուղղակի իմաստով մեկ տարի «խոշտանգելուց», երբեմն` շրջանցելուց ու արհամարհելուց հետո այսօր Հայաստանում նշում են Սահմանադրության օրը: Առկա խնդիրների, մերօրյա Սահմանադրության դեմ ոտնձգությունների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

«Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ». Վահան Բաբայան

«ՊԵՏՔ Է ՀԱՐՄԱՐՎԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՄԱՐԵՑՆԵՆ ԻՐԵՆՑ»

Պարոն Դանիելյան, այսօրվա գործող Սահմանադրությունն, ինչ-որ առումով նաեւ Ձեր հոգեզավակն է` հաշվի առնելով, որ Դուք եղել եք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ: Ըստ Ձեզ` վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած հայաստանյան վայրիվերումներում կարողացա՞վ այս Սահմանադրությունը դիմակայել: Թե՞ այսօր հետադարձ հայացք նետելով` կցանկանայիք, որ որոշ կետեր, դրույթներ ժամանակին վերանայած լինեիք:

«Ryanair-ը վատ անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսության վրա»

Սահմանադրության հիմնադրույթների առնչությամբ` պետք է ասել, որ իմ դիրքորոշումը մեծամասամբ եղել է դրական: Ճիշտ է, քննարկումների արդյունքում եղել են նաեւ քվեարկություններ, եւ շատ հաճախ որոշ վիճահարույց հիմնադրույթներ ընդունվել են 4-ը 5-ի հարաբերակցությամբ, այսինքն` դժվարությամբ են դրանք ընդունվել, բայց բոլոր առավել առանցքային հիմնադրույթներն իմ խորին համոզմամբ` եղել են արդարացի: Այս հարցը շատ հաճախ է տրվում, թե Սահմանադրությունը լուծե՞ց այս կամ այն ճգնաժամը, քաոսը եւ այլն: Սակայն Սահմանադրությունն ինքնին քաոս չի լուծում, ճգնաժամ չի լուծում: Չպետք է քաղաքական ուժերն իրենց ապաշնորհությունը ներկայացնեն Սահմանադրության որակով: Սահմանադրությունն ընդամենը սահմանել է դրույթներ եւ որոգայթներ է նախատեսում` իշխանության ախորժակի համար: Պետք է հարմարվեն Սահմանադրությանը, ոչ թե փորձեն Սահմանադրությունը հարմարացնել իրենց եւ ասեն, որ ճգնաժամ առաջացավ, որովհետեւ մենք ինչ-որ նկատառում ունեինք, որեւէ քաղաքական ակցիա էինք ուզում իրականացնել, բայց Սահմանադրությունը խոչընդոտեց: Պետք է հասկանան, որ Սահմանադրությունը բարձրագույն իրավական ուժ ունեցող ակտ է, եւ պետք է դրան հարմարվել: Եթե գտնում են` խնդիր կա, ուրեմն` թող փորձեն Սահմանադրությունը փոխել, սակայն արդեն իսկ իշխանության որոշ  ներկայացուցիչներ շատ հաճախ ասում են` Սահմանադրությունը հենց նրա համար է, որ մենք խախտենք, որովհետեւ եթե սա հեղափոխություն է, պետք է խախտենք Սահմանադրությունը, որ կարողանանք իշխանություն ձեռք բերել, այլ կերպ հնարավոր չէ:

«Այլեւս չեն թաքցնում, որ նպատակն ընտանեկան ինստիտուտը ոչնչացնելն է» (Տեսանյութ)

Բայց սա ընդունելի՞ մոտեցում է, եւ արդյոք սա հիմք է Սահմանադրության փոփոխության:

Սա ընդամենը տեսակետ է, իրենց ներկայացուցիչների տեսակետն է: Եթե Սահմանադրությունը խախտում եք, ուրեմն` Սահմանադրությունն այդքան էլ, այսպես ասեմ, իրենց պատկերացմամբ, իրենց ընկալումներով բավարար չէ, եւ պետք է փոխվի: Միգուցե, ես այդ Սահմանադրությանը երկու ձեռքով եմ կողմ, բայց իրենց տեսակետից ենթակա է փոփոխության, եւ եթե հայտարարում են, որ Սահմանադրությունը դեռ պետք է շարունակի գոյություն ունենալ, տեսնեն, թե ինչպես է աշխատում, այստեղ նախ ներքին անհամաձայնություն եմ տեսնում: Եվ երկրորդ`           Սահմանադրությունում կարելի է փոփոխություններ անել` հաշվի առնելով այն, որ կլինեն իրավագետներ, որոնք ավելի հստակություն են պահանջում, որոնք իրենց պատկերացմամբ` որոշ բառերում ոչ լիարժեք ձեւակերպումների պահանջներ են ներկայացնում: Բայց, գիտեք, որքան էլ անվերջ փորձեն Սահմանադրությունը բարելավել, կատարելագործել, չեն կարող վստահ լինել, որ այս խնդիրները չեն լինի: Եթե չկա մասնագետների, իրավասու մարմինների կողմից այն կամքը, որ Սահմանարդության բուն նպատակը, էությունը պետք է պահպանվի, թող Սահմանադրությունն անվերջ փոխեն, միեւնույնն է, հաջողություն չեն ունենալու:

Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորելու հարցը դեռ չի քննարկվել. Մակունց

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐ ՓՆՏՐԵԼ ՊԵՏՔ ՉԷ»

Անդրադառնանք նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ վերջին շրջանում ստեղծված, այսպես ասած, ճգնաժամին, որն առաջացավ, որպես ՍԴ դատավոր, Վահե Գրիգորյանի ընտրությունից եւ ինքն իրեն ՍԴ նախագահ ինքնահռչակելուց հետո: Բանավեճի առանցքում հետեւյալն է` ՍԴ անդամ կարո՞ղ է լինել, թե բոլորը պետք է ՍԴ դատավոր լինեն:

Փաշինյանի կառավարությունը՝ իր ապազգային քաղաքականությամբ պարարտ հող է ստեղծում ագրեսոր ադրբեջանի նկրտումների համար. Գևորգ Գևորգյան

Սահմանադրական դատարան կա՞, թե՞ չկա: Սահմանադրական դատարանը դատարա՞ն է, թե` ոչ: Եթե ՍԴ-ն դատարան է, ուրեմն` Սահմանադրական դատարանում ներգրավված անձանց ինչ անուն ուզում եք դրեք, իրենք ներկայացնում են այդ դատարանը, իրենք իրականացնում են սահմանադրական արդարադատություն: Ավելին` նրանց մի մասը ստացել են բարձրագույն դատավորի դասային աստիճաններ, ընդ որում` այնպիսի դատավորի, որը վերապահվում է միայն Վճռաբեկ դատարանի անդամներին: Հետեւաբար հարց է առաջանում` եթե այս մարդիկ չէին ընկալվում որպես դատավորներ, դեռ անդամ եղած ժամանակ, դեռ նախորդ` 2005 թվականի Սահմանադրության հիմքով, ինչո՞ւ էինք մենք իրենց բարձրագույն դատավորի կոչում տվել, դասային աստիճան շնորհել: Եվ վերջապես` շատ հաճախ ասում են` ընդհանրապես գրված է, որ իրենք պետք է շարունակեն որպես անդամ պաշտոնավարել: Դե թողեք որպես անդամ շարունակեն պաշտոնավարել, ինչո՞ւ եք հիմա ուզում, որ իրենք հրաժարական տան: Գրված է Սահմանադրությամբ, գոնե դա ընկալում են, ընդունում են, ուրեմն` թող շարունակեն պաշտոնավարել` որպես անդամ: Չնայած` իմ ընկալմամբ` իրենք արդեն դատավորներ են, որովհետեւ նորմը մեկնաբանում են ոչ թե տառերով, բառերով, այլ այդ տառերի, բառերի, արտահայտությունների իմաստը բացահայտում ենք օրենսդրի նպատակով: Ինչ է սահմանադիրը կամեցել, որ այս կազմը շարունակի, որ անփոփոխելիության սկզբունքը չխաթարվի: Համեմատում են Սահմանադրության 220 հոդվածի հետ, որտեղ գրված է, որ «Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ»: Բայց մոռանում են, որ 220 հոդվածով խոսքը վերաբերում է մի մարմնի, որի անվանումը փոխվել է` Վերահսկիչ պալատը դարձել է հաշվեքննիչ պալատ: Իսկ այս դեպքում դրա կարիքը չկա, որովհետեւ խոսքը նույն դատարանի մասին է` Սահմանադրական դատարանի, հետեւաբար, երբ ասում ենք, որ անդամը պետք է շարունակի պաշտոնավարել, ուրեմն` պաշտոնավարում է որպես դատավոր: Եվ եթե սա անգամ ընդունենք մի պահ, որ որեւէ իրավագետի, այդ թվում նաեւ նորընտիր անդամների կողմից ընկալվում է որպես սահմանադրական ճգնաժամի նախադրյալ, արդեն ուղղակի շատ տարակուսելի է: Արհեստական ճգնաժամեր փնտրել պետք չէ, հիմա պետք է աշխատել, քայլ առաջ անել: Կուտակված իրավական բազմաթիվ խնդիրներ կան` ցմահ ազատազրկվածների գործերի վերանայելու կարիք կա, օրենսդրական համակարգը բարելավելու անհրաժեշտության կա: Իսկ եթե հետապնդումներով շատ հրապուրվենք, ուղղակի կկորցնենք ժամանակը, ներուժը, որն այդքան շատ չէ: Մենք` իրավագետները, թվում է` շատ են, բայց այն ներուժը, որ կարող է մի բան ստեղծել, պետք է ավելի արդյունավետ օգտագործելու համար քայլեր արվեն, թե ինչպես անենք, որ շուտ կարողանանք այդ խնդիրները լուծել: Եթե այսօր քննադատում են եւ շատ հաճախ հիրավի են քննադատում նախորդ համակարգը, նախորդ իշխանությունների օրոք օրենսդրությունը, ապա պետք է ասեմ, որ այդ օրենսդրությունը շարունակում է գործել, ոչինչ չի փոխվել: Այն օրեսնդրական ակտերը, որոնք միտված են ընդամենը ինչ-որ կառուցվածքային փոփոխությունների կամ կազմի փոփոխությունների, ընդամենը լինելու է կադրային փոփոխություն, ոչ ավելին: Միգուցե ավելի լավը լինեն, ինչի մեջ խիստ կասկածում եմ, որովհետեւ ներուժ պետք է լինի: Բայց եթե օրենքները շարունակելու են մնալ նույնը, եւ այդ ուղղությամբ հնարավոր չէ փոփոխություն անել ու այդքան ներուժ էլ չկա, ապա ես այդտեղ վտանգ եմ տեսնում:

«Հարգելի Աննա Հակոբյան, թո՛ւրքը մնում է թու՛րք...». հերոսի մայրը՝ վարչապետի կնոջը

«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ»

Ի դեպ, վտանգների մասին. հայտնի է, որ հուլիսի կեսին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը կլինի կառավարության սեղանին: Խնդիր չե՞ք տեսնում այս կոնվենցիայի եւ մեր Սահմանադրության միջեւ:

Այո, մեծագույն խնդիր եմ տեսնում, կա հակասություն: Իհարկե, գիտեմ նաեւ Սահմանադրության մեկնաբանության առնչությամբ ոմանց դիրքորոշումները, թե` ոչ, Սահմանադրությունը չի արգելում, ասենք, համասեռամոլների ամուսնությունը եւ այլն, չի արգելում երեխաների որդեգրումը: Բայց չմոռանանք, որ Սահմանադրությունն ամրագրում է մի բան` երեխաների լավագույն իրավունքները առաջնահերթ պետք է պաշտպանվեն: Իսկ եթե մի իրավիճակում` կլինի ընտանիքի հետ կապված, կրթության ոլորրտում, թե ցանկացած այլ ոլորտում` խղճի, մտքի ազատության եւ այլն, եթե երեխայի լավագույն իրավունքները մենք առաջնահերթ չենք դիտարկում, ապա այդտեղ բազմաթիվ խնդիրներ ենք ունենալու: Իմ կարծիքով` այդ կոնվենցիան ենթակա չէ վավերացման:

​​​​​​​«Հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА