o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.07.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ եք կարծում, ով է մեր երկրի սահմանադրության երաշխավորը: Դե իհարկե, ըստ Սահմանադրության, դա ՀՀ նախագահն է: Սակայն փորձենք հենց Սահմանադրության օրով պատասխանել այն հարցին, թե ինչպես է ժպտերեսիկ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ պաշտպանում սահմանադրությունը: Սահմանադրական վերջին կոպտագույն եւ աղմկալի ոտնահարումն այն էրոր հունիսի 20-ին Վահե Գրիգորյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե  ՍԴ մուտք գործելիս որպես այդ պահին ՍԴ միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը բացակայում է այս օրերին, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը: Այսինքն` որ նա ուզուրպացրել էր Սահմանադրական դատարանի նախագահի իշխանությունը: Սակայն այդ հարցին ՀՀ նախագահի աշխատակազմը տալիս է հետեւյալ պատասխանը. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել իր կարծիքն ու տեսակետը: Հանրապետության նախագահը պարտավորություն չունի մեկնաբանել առանձին կարծիքներ կամ տեսակետներ»: Այ քեզ բան, զարմանալի է, որ ՀՀ նախագահը այդպիսի ինքնիրավչությունը որակում է կարծիք կամ տեսակետ: Դե, եթե այդպես է, ապա զարմանալով հանդերձ մենք կօգտվենք մեր կարծիքն ու տեսակետը հայտնելու իրավունքից եւ կմատնանշենք, որ Արմեն Սարգսյանը ոչ թե սահմանադրության երաշխավոր է, այլ մեխի գլուխ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա պինդ բռնվեք` Նիկոլի դուստր ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ որոշել է լծվել սեռական բռնության դեմ պայքարին. «Երբեք չի կարելի բռնության կողքով անտարբեր անցնել: Սեռական բռնությունը մեր հասարակության մեջ տաբու հիշեցնող թեմա է, ու շնորհակալ եմ բոլոր այն համարձակ կանանց, որ բարձրացնում են իրենց ձայնն ու օգտագործում իրենց հասարակական դիրքն այս թեմայի շուրջ երկխոսություն սկսելու ու շատ ծնողների գիտակցությունը բարձրացնելու համար»: Իսկ շարունակությունն էլ լրիվ արդեն Ստամբուլյան կոնվենցիայի ոճով է. «Իսկ բռնության զոհ դարձած բոլոր երիտասարդներին ուզում եմ ասել` ես ձեր կողքին եմ, ու գիտակցում եմ, թե ինչ դաժան հետք է այն թողնում ձեր ամբողջ կյանքի վրա: Բայց նաեւ գիտեմ, թե ինչքան ուժեղ դուք կարող եք լինել: Մարդկային ուժը սահմաններ չունի, մտքի ուժը սահմաններ չունի: Իսկ ցանկացած տեսակի բռնություն արժանի է շատ կոշտ պատժի»: Եվ դա դեռ քիչ է, այդ գրեթե երեխա օրիորդը նաեւ իրեն իրավունք է վերապահում դիմել երեխաների ծնողներին: Տվյալ դեպքում, ճիշտն ասած, այդ զարմանալի վարքագծի մեղավորությունը տեսնում ենք ոչ թե Փաշինյան Մարիամի, այլ Նիկոլի մոտ:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ զարմացրեց եւ ՔՊ վարչության անդամ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ, ով Սասուն Միքայելյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի ուղղակի բախման առնչությամբ էլ պնդում է. «ՔՊ-ում թեւեր չկան եւ չեն կարող լինել, որովհետեւ բոլորս ունենք Հայաստանի այն տեսլականը, երազանքը, որը տարիներով կազմակերպել ենք, ինքներս մեր վրա ենք աշխատել»: Նույնիսկ այն փաստը, որ համագումարին Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ ՔՊCC-ի բազում անդամներ շտապեցին ծխելու, նա փորձում է ներկայացնել ոչ որպես ցուցադրական բոյկոտ. «Ես նույնպես դուրս եմ եկել ծխելու եւ կարող եմ այդ մասին շատ բաց ասել, բայց չի եղել որեւէ անհարգալից վերաբերմունք, այո, տեսարանը մի փոքր լավ չստացվեց, ես համամիտ եմ, բայց պարոն Միքայելյանի անցած ճանապարհը, պարոն Միքայելյանի ներդրումը ՀՀ պետականության կայացման գործին, Արցախյան պատերազմում իր անցած ճանապարհը մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունեն, կուսակցության հիմնադիրներից մեկն է»: Այստեղ արի ու զարմանքով մի կրկնիր ՀՀ երրորդ նախագահի թեւավոր խոսքը` «Յա, իրո՞ք»: Այդ ո՞ւմ եք հիմարի տեղ դնում...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА