o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՐԻ

05.07.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՐԻ

Նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ հանգուցալուծում չտվեց ինտրիգին` կապված Մինսկում հունիսի 30-ին՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման եւ քննարկված հարցերի մասին: «Ամեն ինչից մի քիչ, մի քիչ»,- մեկնաբանելով հանդիպումը՝ տեղեկացրեց Սարգսյանը, որը ոչ միայն չի տալիս այդ հանդիպման հետ կապված առկա մի շարք հարցերի պատասխանները, այլ բազում նոր հարցեր է առաջ քաշում:

«Ոչ մի դեպքում մութ սենյակում սեւ կատու պետք չէ փնտրել, այն իրականում չկա» (Տեսանյութ)

 

ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ ԱՎԵԼԻ ՍՐԵՑ ԻՆՏՐԻԳԸ

Նախ նկատենք, որ անգամ ոչ պաշտոնական պայմաններում նման հանդիպումների ամեն մի դետալը, սկսած նրանից, թե հրապարակային միջոցառման ժամանակ ով է նստելու Պուտինի կողքին, կանխավ հղկվում է: Ավելին, նախագահ Սարգսյանը հազիվ թե հենց այնպես, հանուն խաղերի փակման արարողության մեկներ Մինսկ, այնտեղ պատահաբար հանդիպեր Պուտինին եւ այդպես պատահաբար էլ՝ իրար կողք նստեին ու դեսից-դենից խոսեին: Այսինքն, որ սա ծրագրված այց եւ հանդիպում էր, տարակուսանքի կասկած չկա: Չնայած, սա ի սկզբանե էլ էր հասկանալի, ուստիեւ օրակարգում, ինչպես նշեցինք, մի շարք հարցեր էին հայտնվել: Այդ թվում, ինչո՞ւ Պուտինի հետ հանդիպման հրավիրեցինք հենց Սարգսյանին: Ի դեպ, կասկած չկա նաեւ, որ առանց ռուսական կողմի հրավերի այս հանդիպումը չէր լինի: Այսինքն, եթե ընդունենք, որ նախագահ Սարգսյանն էր նախաձեռնություն ցուցաբերել՝ նախագահ Պուտինից ինչ-ինչ հարցով ոչ պաշտոնական հանդիպում խնդրելով, ապա իհարկե, կարող էր եւ այդ դեպքում հանդիպում լինել, սակայն գրեթե բացառվում է, որ դա արվեր հրապարակավ: Այն պարզ պատճառով, որ հրապարակային հանդիպումը ենթադրում է մի շարք նրբություններ, այդ թվում ամենակարեւորը՝ բուն հանդիպումն ի ցույց դնել, տարբեր քննարկումներ առաջ բերել, այդ թվում՝ պետական քաղաքականության հետ կապված: Եվ հենց այս հանգամանքն է հուշում, որ կոնկրետ դեպքում գործ ունենք ոչ թե Ա.Սարգսյանի նախաձեռնությամբ ՌԴ նախագահի հետ անձնական հանդիպման, այլ՝ ռուսական հրավերի հետ: Արդյունքում, առաջ է գալիս մյուս հարցը. Մոսկվան ինչո՞ւ որոշեց ի ցույց դնել ՀՀ նախագահի հետ հանդիպման փաստը, այն էլ, դատելով լուսանկարներից, առավել քան բարիդրացիական հանդիպման: Եթե խոսքը Հայաստանի հետ ինչ-ինչ հարցեր լուծելու մասին է, ապա Ա. Սարգսյանն անգամ իր սահմանադրական ֆունկցիաներն է սկսել զիջել Փաշինյանին, էլ միջպետական ի՞նչ հարց կարող էր նրա հետ Մոսկվան լուծել: Այսինքն, այդ դեպքում պարզապես պետք էր հրավիրել Փաշինյանին եւ նրա հետ խոսել: Բայց չէ, հրավիրվել է հենց Սարգսյանը: Ու սրանից հետո, երբ որեւէ մեկնաբանություն չկա, անգամ մեխանիկորեն է ամենաառաջին տպավորությունը դառնում այն, որ Մոսկվան ի ցույց է դնում Փաշինյանի նկատմամբ սառնություն, այդ ֆոնին էականորեն տարբերակելով Սարգսյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Կարող է մեկ այլ տարբերակ եւս լինել, որ Սարգսյանի միջոցով պարզապես ինչ-ինչ միջպետական թեմաներ են փոխանցում Հայաստանում հարցեր լուծող Փաշինյանին: Սակայն սա մեր գործող իշխանությունների համար կլիներ ամենավատ տարբերակը: Չնայած, եթե առաջ գնանք այս տարբերակով, կարող է լինել նաեւ ներկայացված երկու վարկածների ընդհանրականը:

Արմեն Ջիգարխանյանի հայ ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին

 

ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Այդ այցից ստացվում է մեխանիկական մակարդակի հետեւություն՝ Մոսկվան լրջագույն խնդիրներ է տեսնում Փաշինյանի մեջ, եւ Հայաստանի հետ հարաբերությունների նախկին մակարդակի պահպանման համար դիմում է մյուս բարձր իշխանավորին՝ նախագահի: Գոնե նման եզրակացությունն օրակարգ չթողնելու, ցույց տալու համար, որ որեւէ խնդիր չկա, Ա. Սարգսյանը պետք է որ շտապեր հստակ մեկնաբանություն տալ թվարկված բոլոր հարցերին՝ փորձելով ներկայացնել այնպիսի պատկեր, որը կհերքեր Փաշինյանի հանդեպ ընդգծված վատ վերաբերմունքի մասին վարկածը: Բայց չէ, Ա.Սարգսյանը գերադասեց ինտրիգն էլ ավելի սրել իր` «ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ» պարզաբանումով: Դա պարզ ակնարկ է, մարզական միջոցառման ժամանակ խոսել են ոչ թե բուն միջոցառման դիտարժանությունից կամ այլ մանր-մունր թեմաներից, այլ՝ «ամեն ինչի» մասին: Իսկ «ամեն ինչի» տակ հասկացվում է հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ օրակարգը, Արցախն ու մյուս հակամարտությունները, եւ այդպես շարունակ: Ընդ որում, եթե փորձենք առաջ գնալ մեկ այլ վարկածով, թե Փաշինյանն էր Սարգսյանին գործուղել Պուտինի հետ հանդիպման՝ «ամեն ինչի» մասին խոսելու համար, ապա էլի պտտվում ու վերադառնում ենք հիմնական վարկածին. իսկ ինչո՞ւ անձամբ չէր մեկնել, երբ այդ օրն այդքան ազատ էր, որ կարող էր իրեն թույլ տալ՝ Ձախ Հարութի համերգից «լայվեր» անել: Միեւնույն ժամանակ նկատենք նաեւ, որ Սարգսյանն ակնարկելով, որ հայ-ռուսական ողջ օրակարգն է քննարկվել եւ ապա 3-4 օր շարունակ Փաշինյանին այս տհաճ պատկերից դուրս բերելու համար որեւէ քայլ չանելով, մեկ այլ ռիսկի էլ է գնում: Այսինքն, եթե նշված հիմնական վարկածը հաստատվի, ապա Փաշինյանի համար Սարգսյանը միանգամից կվերածվի թիվ 1 հակառակորդի: Եվ այս տեսանկյունից Սարգսյանի լռությունը կարելի է ընկալել որպես ակնարկ, որ պատրաստ է այդ սրացումներին: Ու ահա այս իրավիճակում ամենաուշագրավն այն է, որ ամերիկացիներն էլ ռուսներից շատ հետ չմնալով, փորձեցին իրենց հերթին Փաշինյանի համեմատ Սարգսյանի ավելի բարձր կշիռն ի ցույց դնել: Ամեն դեպքում, դժվար է պատահականություն համարել նախօրեին շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը, թե ամերիկյան IRI` Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցումների համաձայն, Ա.Սարգսյանը վարկանիշով նկատելիորեն առաջ է անցել Փաշինյանից: Ու միանգամից ստանում ենք բավականին ուշագրավ պատկեր. մի կողմից` ռուսները ցույց են տալիս, թե Ա.Սարգսյանն էապես ավելի ընդունելի է միջազգային արենայում, քան՝ Փաշինյանը: Ու մյուս կողմից, անմիջապես էլ ամերիկացիներն են փորձում ցույց տալ, որ նաեւ ներհայաստանյան հարթակում է Սարգսյանն ավելի ընդունելի Փաշինյանից: Այսինքն ի՞նչ, սա ռուս-ամերիկյան ինչ-որ համատեղ գործողության ծրագի՞ր է:

«Ոչ մի դեպքում չպետք է ընկերություն անել Թուրքիայի հետ». լեգենդար Արմեն (Սամվել) Մարդոյան (Տեսանյութ)

 

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

Իհարկե, քիչ հավանական է թվում, որ ռուս-ամերիկյան համատեղ քաղաքական ինչ-որ ծրագրեր կարող են լինել, այն էլ՝ աշխարհի քարտեզին գրեթե չնշմարվող Հայաստանի կամ նրա նախագահի ու վարչապետի հետ կապված: Սակայն չմոռանանք, որ Հայաստանին առնչվող առնվազն մեկ գործընթաց կա, որի առնչությամբ նախ՝ առկա է ռուս-ամերիկյան բավականին լուրջ եւ շատ ավելի գլոբալ ուղղություններով զարգանալու պոտենցիալ ունեցող համագործակցություն: Երկրորդը, այն տարբեր հեղինակավոր գնահատականների համաձայն, գտնվում է անձամբ Պուտինի օրակարգային հետաքրքրությունների դաշտում: Եվ, վերջապես, այդ հարցում հնարավոր է Փաշինյանի նկատմամբ համատեղ ճնշումներ: Խոսքն արցախյան գործընթացի մասին է, որի առնչությամբ վերջերս տեղի ունեցած վաշինգտոնյան հանդիպման շրջանակներում բավականին ուշագրավ եւ նոր զարգացումներ նկատվեցին, այդ թվում՝ ռուս-ամերիկյան համատեղ գործողությունների հետ կապված: Հիշեցնենք, ի հայտ եկավ տեղեկատվություն, որ Մինսկի խմբի համանախագահները պրակտիկ օրակարգ են բերել հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղակայման հարցը: Դա առաջներում էլ կար, մասնավորապես՝ այդ դրույթը ներառված է ՄԽ-ի հայտնի վեցկետանոց ծրագրում, սակայն մինչ վաշինգտոնյան հանդիպումն այն անգամ համանախագահներն առանձնապես չէին գովազդում: Եվ դա հասկանալի էր՝ միշտ էլ եղել է վեճ, կապված նրա հետ, թե կոնկրետ ինչ ուժեր են խաղաղարար առաքելություն իրականացնելու: Եվ հիմա, երբ այդ դրույթը բերվում է գործնական օրակարգ, դա արդեն ակնարկ է, որ գոնե նախնական ռուս-ամերիկյան համաձայնություն այդ հարցի հետ կապված գոյություն ունի, ու որ խոսքը ռուս խաղաղարարների մասին է, վկայում են մի շարք այլ հարակից ցուցիչներ: Օրինակ, որ Թրամփը կարող է համաձայնվել արցախյան գոտում, այսինքն՝ Իրանի սահմանին ռուսական ուժերի տեղակայման գաղափարի հետ, հեռու-հեռվից ակնարկում է նաեւ այս տեղեկատվությունը: «NBC News»-ի փոխանցմամբ, արդեն բավականին ժամանակ է, որ սրվել են Թրամփի հարաբերությունները իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ՝ Իրանի խնդրի հետ կապված: Գաղտնիք չէ, որ Բոլթոնն Իրանի հարցով Սպիտակ տան ամենառազմաշունչ գործիչներից է, ով նաեւ իր հակաիրանյան ծրագրերի մեջ էր ներառել արցախյան գործընթացը: Ավելին, Բոլթոնը նաեւ Մամեդյարով-Մնացականյան վաշինգտոնյան հիշատակված հանդիպումն իր վերահսկողության տակ առնելու հրապարակային հայտ ներկայացրեց, սակայն արդյունքում՝ գործընթացից դուրս մնաց՝ այդ դերը թողնելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին, որը հազիվ թե առանց Թրամփի միջամտության լիներ: Իսկ դա խոսում է այն մասին, որ արցախյան հատվածը, ասենք նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ողջ սահմանը հակաիրանյան ռազմականացված պլացդարմի վերածելու բոլթոնյան ծրագրերն են մնում Թրամփի համար անընդունելի, որը, հասկանալի է, բերելու էր նաեւ նրանց հարաբերությունների սրման: Իսկ եթե թուլանում են պատերազմական ծրագրերը, ապա Իրանի սահմանին ռուսական ուժերի տեղակայվել-չտեղակայվելու հարցը եւս Թրամփի համար կորցնում է իր արդիականությունը, եւ դա կարող է դառնալ զիջման հարց՝ այլ ուղղություններում ռուսներից փոխադարձ զիջում ստանալու համար: Նկատենք նաեւ, որ այս իրավիճակում Ադրբեջանն ԱԳ նախարարի մակարդակով արագորեն ընդունեց, որ այդ օրակարգը կա, եւ որ համանախագահները մտածելու ժամանակ են տվել: Դրանով Մամեդյարովը ցույց տվեց, որ Բաքուն, ըստ ամենայնի, պատրաստ է դրական արձագանքի: Իսկ ահա մեր ԱԳՆ-ն ինչ-որ անորոշ մեկնաբանություններով, փորձեց հարցը շրջանցել, որը կարող է ընկալվել առնվազն խուսափոխական դիրքորոշում, որի պարագայում ռուս-ամերիկյան համատեղ ճնշումների հեռանկարն անգամ չի բացառվում: Այդ թվում՝ Ա.Սարգսյանի դիրքերն ամրապնդելու տեսքով, որը կարող է Փաշինյանի համար լուրջ ահազանգ դառնալ: Իսկ այն, որ ԱԳ նախարար Մնացականյանն արցախյան առանցքային գործիչների հետ հանդիպումների շարք սկսեց, դա խոսում է այն մասին, որ մեսիջը տեղ է հասել:

Կարճ՝ Նիկոլ Փաշինյանի ղրղզական ելույթի մասին. Արմեն Աշոտյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА