o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բարձրաստիճան նախկին սպայի տանը հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

04.07.2019 22:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Բարձրաստիճան նախկին սպայի տանը հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

Հուլիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 20 շենքին կից տարածքում անօգնական քաղաքացի կա: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով. «Իրավունք»

Նշված հասցե է մեկնել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը և նշված շինությունում գտնվող լոգարանում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի:

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ծառայողները, քանի որ ահազանգ է ստացվել, որ մահացածը, ով 25-ամյա Մարիամ Օ.-ն է, մահացել է շմոլ գազի պատճառով: Կայքի տեղեկություններով՝ նշված տունը գազաֆիկացված չէ, չունի նաև գազի հաշվիչ, և կան կասկածներ, որ նշված տուն «լևի» գազ է անցկացվել: 

Այդ տեղեկությունը տեղում այս պահին պարզում են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները: Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանին, ով նախկինում աշխատել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, իսկ նրա եղբայրը ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանն է: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА