o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի իշխող կուսակցությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

04.07.2019 21:35 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանի իշխող կուսակցությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

Ադրբեջանի փոխվարչապետ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը անհիմն է համարում՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին դատողությունները:

ՊԱՇՏՈՆԱՆԿ ԵՆ ԱՐՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԿՈՒ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԸ

«Ես չգիտեմ լուրերի տարածման պատճառը այն մասին, որ Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հնարավոր է, որ նման ձևով որոշ լրագրողներ ցանկանում են ավելացնել ընթերցողների թիվը: Ներկայումս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար պատճառներ չկան», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ահմեդովը:

Ընդ որում, նա հավելել է, որ օրենսդրության համաձայն՝ երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերին:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА