o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բավականին քիչ ժամանակ է մնացել, որ իշխանություններն իրականացնեն իրենց խոստումների գոնե կեսը (տեսանյութ)

04.07.2019 16:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բավականին քիչ ժամանակ է մնացել, որ իշխանություններն իրականացնեն իրենց խոստումների գոնե կեսը (տեսանյութ)
Երկրում ներդրումների ծավալը մոտ 3 անգամ կրճատվել է, 36 տոկոսով նվազել են նաև պետական ներդրումները

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ժամանակ ներկայացրեց օրերս կառավարության նստում հաստատված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» նախագծի հնարավոր վտանգները՝ ասելով, որ եթե նվազագույն աշխատավարձը բարձրացնում են առանց արտադրողականության բարձրացման, ապա դրա հետևանքները կարող են բացասական լինել՝ ընդհուպ մինչև գնաճի առաջացում։

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 6 մարզում

Գագիկ Մինասյանը ողջունելի համարեց աղքատ աշխատողների աշխատավարձերը 13 հազար դրամով ավելացնելու նախաձեռնությունը, սակայն ասաց, որ մինչև այն կյանքի կոչելը հարկավոր է կանխել դրա բոլոր բացասական հետևանքները, որոնցից մեկն էլ գործատուների վրա ֆինանսական բեռի ավելացումն է։ Մյուս կողմից կարող է մեծանալ ստվերային աշխատաշուկան։

Մեր հյուրն անդրադարձավ նաև ներդրումների եռակի կրճատմանը, դրանց պատճառներին, ստվերի կրճատմանը և այլ տնտեսական ցուցանիշների,- գրում է livenews.am-ը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА