o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Sportbible. «Ոսկե գնդակ-2019»-ի պայքարում ակնհայտ ֆավորիտ կա

04.07.2019 16:35 ՍՊՈՐՏ
Sportbible. «Ոսկե գնդակ-2019»-ի պայքարում ակնհայտ ֆավորիտ կա

«Լիվերպուլ»-ի ու Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը դարձել է «Ոսկե գնդակ»-ը ստանալու գլխավոր հավակնորդը՝ ըստ միջազգային հեղինակավոր բուքմեյքերների:

Ինչպես հաղորդում է Sportbible-ը, Լիոնել Մեսսիի՝ Ամերիկայի Գավաթից դուրս մնալուց հետո Sky Bet-ը թարմացրել է ֆավորիտների ցանկն ու հոլանդացուն բարձրացրել առաջին հորիզոնական:

Մինսկ-2019․ Գրիգոր Սահակյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Նրա հնարավորությունները գնահատվում է 4/6 հարաբերակցությամբ: Երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է («Բարսելոնա», 6/5), եռյակը եզրափակում է Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենթուս», 12/1), 4-րդը՝ Մոհամեդ Սալահն է («Լիվերպուլ», 18/1), 5-րդը՝ Էդեն Ազարը («Ռեալ», 25/1):

Հիշեցնենք, որ նախորդ շրջանում Վան Դեյկը «Լիվերպուլ»-ի կազմում հաղթել էր Չեմպիոնների լիգայում՝ կիսաեզրափակչում երկխաղյա դիմակայությունում 4:3 հաշվով առավելության հասնելով «Բարսելոնա»-ի նկատմամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА