o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էկոնոմիկայի նախարարը շարունակում է տապալվել` իր հետ տապալելով պետական համակարգը

04.07.2019 13:23 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարը շարունակում է տապալվել` իր հետ տապալելով  պետական համակարգը

Թեեւ իշխող ուժի ներկայացուցիչները ջանք չեն խանյում հասարակության շրջանում տպավորություն ստեղծել, թե իշխանափոխությունից հետո արտաքին ներդրողները լրջորեն հետաքրքրված են Հայաստանի տնտեսությամբ, փաստն այն է, որ կառավարությունը տապալել է ներդրումային քաղաքականությունը, իր չհիմնավորված գործողություններով մեծ հարված է հասցրել երկրի առանց այդ էլ ցածր ներդրումային գրավչությանը

Հայաստանի և Արևելյան գործընկերության ասոցացված երկրների պետական կառավարման համակարգի կայացածության համադրումը

Վերը նշվածը առավել ցայտուն դրսեւորվեց նախօրեին` ԿԲ հրապարակած տվյալներում` օտարերկրյա ներդրումներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են ընդամենը 34,4 մլն դոլար։ 2018թ նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության մեջ արտաքին կապիտալի ներհոսքը կազմել էին 94,4 մլն դոլար։ Այո ճիշտ հասկացաք ներդրումները 60 մլն դոլարով պակասել են:

Մասնագետները փաստում են, որ  նման ցածր ցուցանիշ վերջին տաս տարում չի գրանցվել, նշելով, որ «Լավ շամանակները` տարի ենք ունեցել,որ առաջին եռամսյակում 100 մլն դոլար ներդրում ենք ունեցել»

Նկատենք, որ իշխանափոխությունից անցել է մեկ տարի եւ ավել, բայց ներդրումային վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ ցուցանիշներ արձանագրել եւ օր-օրի տոկոսային առումով գահավիժել:

Եվ սա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ կառավարությունում` ոլորտի պատասխանատու նախարարական պորտֆելներ ստանձնածները` իրենցգործողություններով որքանով է «նպաստել» ներդրումների խթանմանը»:

Բայց, ար ու տես, որ Կառավարությանը դա հեչ էլ չի հետաքրքրում, որովհետեւ բոլորովօն վերջերս հենց օրինակ ներդրումների եւ տնտեսական հեղափոխության թիվ մեկ պատասխանատու Տիգրան Խաչատրյանը ստանձնեց սուպերնախարարի պորտֆելը` ավելի լայն լիազրություններով օժտվելով: Եվ, փոխարենը, որ պարոն նախարարը( ում գործարարները համաժողովներից համաժողովներ են տեսնում) գիտակցի, որ սուպեր նախարարի պորտֆելը ենթադրում է նաեւ`  հավելյալ պատասխանտվություն եւ ներուժ` շարունակում է տապալվել` ց

Այնուհանդերձ, հասկանալու համար, թե կոնկրետ ինչ ծրագրեր է իրականացնում նախարարությունը, ինչու են ներդրումները գնալով նվազով եւ մի շարք այլ հարցերի պատասխանններ ստանալու ակնկալիքով դիմեցինք է ՀՀ էկոնոմիկայի նախարարի լրատվության բաժնի պատասխանատուի հետ, ով սակայն, մեզ պատասխանեց, որ նախարարի հետ կենդանի հարցազրույց կազմակերպելը գրեթե անհնար է, քանի որ նա շատ զբաղված է, իսկ գրավոր հարցերն էլ կարող ենք ոջղարկել, բայց մի ամիս կարող է ձգվել պատասխանները, քանի որ նախարարը մեկը մյուսի հետեւից գործուղումների:

Ստացվում է, որ պարոն նախարարը անընդհատ գործուղումների մեջ է, բայց ներդրումների առումով ոչ մի առաջընթաց, թե ինչ է անում այդ գործուղումների ժամանակ թերեւս պետք է մտահոգի հենց ՀՀ վարչապետին: Հակառակ դեպքում թավշյա հեղափոխությունը, շատ արագ կվերածվի  հակահեղափոխության հուժկու ալիքի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА