o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պուտինի հետ կարելի է կապել սահմանին գազի գնի հարցը». Գարեգին Բաղրամյան

04.07.2019 13:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Պուտինի հետ կարելի է կապել սահմանին գազի գնի հարցը». Գարեգին Բաղրամյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հավաստում է՝ գազի գնի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ ռուսական մամուլում Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ հրապարակմանը, թե իբր հայկական կողմը ճնշում է գործադրում ռուսական կողմի վրա, և նշեց, որ «Գազպրոմ Արմենիային» 10 մլն դրամով տուգանելուց հետո հանձնաժողովը ևս մի անգամ, մոտ մեկ շաբաթ առաջ ընկերությանը տույժի է ենթարկել՝ նախազգուշացման միջոցով:

Քրեական գործ է հարուցվել` Աստվածաշնչից մեջբերում անելու համար (Տեսանյութ)

«Սխալ են մեկնաբանում ռուսական ԶԼՄ-ները, որևէ առնչություն այդ տուգանքները սակագների բանակցությունների հետ կապ չունեն, և որևէ մեսիջներ դրանով չեն կարող ուղղվել, որովհետև դրանք պարբերական բնույթ են կրում»,- ասաց Գ.Բաղրամյանը:

Ըստ նրա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը կապ չունի բանակցությունների ներկայիս փուլի հետ, քանի որ այժմ ներքին սակագների հարցն է քննարկվում: Գ.Բաղրամյանի խոսքով՝ Պուտինի հետ կարելի է կապել սահմանին գազի գինը, սակայն, թե այն ինչպես կարող է փոխվել, դժվարացավ ասել՝ նկատելով, որ հայկական կողմը բանակցում է միայն գինը նվազեցնելու նպատակով: Մամուլում հրապարակումները Գ.Բաղրամյանը ենթադրությունների շարքին դասեց:

ՀԾԿՀ նախագահի կարծիքով՝ «Գազպրոմ Արմենիան» 2019 թ. չի դիմի սակագնի վերանայման հայտով, իսկ 2020 թ. համար դեռևս հայտնի չէ, թե գազն ինչ կարժենա սահմանին: Նա հորդորեց չշտապել բանակցությունների հարցում՝ նշելով, որ դրանք բավականին բարդ ու ծավալուն են, քննարկվում են և՛ ներդրումային ծրագրեր, և՛ սակագների ձևավորման ծախսային հոդվածներ:

Ընկերությունում աուդիտ, ըստ նրա, պարբերաբար իրականացվում է, սակայն խախտումներ չեն արձանագրվել:

Գ.Բաղրամյանը նշեց, որ ծախսերի օպտիմալացման հարց կարող է լինել, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Նրա խոսքով՝ այս պահին նախարարության հետ քննարկվում է մինչև 2030 թ. գազամատակարարման ամբողջ սխեման, և դա ևս կարող է բերել որոշակի արդյունքների, կրճատելու է կորուստներ, և այլն.

«Այս ամբողջի համատեքստում բանակցվում է, և վերջնական արդյունքի մասին նախօրոք կտեղեկացնենք»: Հարցին՝ ռուսական կողմը պատրաստակա՞մ է գնալ զիջումների ներքին սակագների հարցում, ՀԾԿՀ նախագահը դրական պատասխանեց. Այո

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА