o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բուֆոնը վաղը բուժզննում կանցնի «Յուվենտուսում»

03.07.2019 21:07 ՍՊՈՐՏ
Բուֆոնը վաղը բուժզննում կանցնի «Յուվենտուսում»

Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարճատև դադարից հետո վերադառնում է «Յուվենտուս»։ Նա արդեն պատրաստ է բուժզննում անցնելու հարազատ թիմի համար։

Ինչպես հաղորդում է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցոյի պաշտոնական կայքը, արդեն վաղը՝ հուլիսի 4-ին բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի «ծեր սինյորայի» հետ։ Շրջանառվող տեղելությունների համաձայն կողմերը կկքնեն 1 տարվա պայմանագիր, որի համար Ջիջին կստանա 1,5 միլիոն եվրո։ Բուֆոնը պատրաստակամություն է հայտնել լինելու թիմի երկրորդ դարպասապահը։

Ռոնալդուն Ինստագրամի միջոցով ավելի շատ գումար է վաստակում, քան «Յուվենտուսում» նրա տարեկան աշխատավարձն է

Նշենք, որ Ջանլուիջի Բուֆոնը «Յուվենտուսի» մարզաշապիկը կրել է 2001-ից 2018 թվականների ընթացքում։ Նախորդ մրցաշրջանը նա անցկացրել է ՊՍԺ-ի կազմում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА