ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նեյմարը չի հարգում իր պայմանագիրը, նա մեծագույն սուտ է.L’Equipe

03.07.2019 20:39 ՍՊՈՐՏ
Նեյմարը չի հարգում իր պայմանագիրը, նա մեծագույն սուտ է.L’Equipe

Ֆրանսիական L’Equipe պարբերականն անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի իրավիճակին, որը ցանկանում է ամեն գնով վերադառնալ «Բարսելոնա»:

«Արդեն գաղտնիք չէ, որ Նեյմարը երջանիկ չէ Փարիզում՝ չնայած, որ կարող է արձակուրդից հետո վերադառնալ թիմի մարզումներին: Ինչ անհաջողություն պատահում է իր հետ՝ մեղադրում է ակումբին՝ թե՛ խաղադաշտում տեղի ունեցածը, թե՛ խաղադաշտի սահմաններից դուրս սկանդալները: Նեյմարը չի հարգում իր պայմանագիրը, նա մեծագույն սուտ է», – գրել է հեղինակավոր պարբերականը:

Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է, գուցե նաև՝ ֆուտբոլի պատմության լավագույնը, բայց չեմ ցանկանում ոչ ոքի նմանվել.Ֆելիշ

Նեյմարը կարող է «պատերազմի» մեջ մտնել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի հետ: Ակումբի հետ գործող պայմանագրում Նեյմարը չունի հրաժարագին, ինչը նշանակում է, որ իրեն գնել ցանկացող ակումբը անպայման պետք է բանակցությունների մեջ մտնի ՊՍԺ-ի հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА