o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանի փոքրիկ երգիչներն» իրենց անտեր են զգում

03.07.2019 21:50 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի փոքրիկ երգիչներն» իրենց անտեր են զգում

Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչների» ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Մեկ տարի առաջ խարխլվեցին Արամի 23-ում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքի հիմքերը, իսկ վեց ամիս առաջ էլ փլուզվեց շենքի մի հատվածը, որտեղ գործում էր «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիան` Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախումբը: Երգչախմբի հիմնադիր եւ ղեկավար ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆՆ ասում է, որ այսօր իրենք ունեն երկու խնդիր` առաջինը` «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի անորոշությունն է, երկրորդը` Արամի 23 շենքն ու հարակից միջավայրը, որոնք վտանգված են, քանի որ փլուզման վտանգի տակ է նաեւ Արամի-Բյուզանդ փողոցներն իրենց շենքերով. «Մենք էլ չենք կարողանում աշխատել այս պայմաններում, ամբողջ ժամանակ զբաղված ենք նամակներ գրելով, ուղարկելով, զանգելով, հետեւներից ընկնելով ու ձայն բարբառոյ հանապատի... ոչ ոք մեզնով չի զբաղվում»,- ասում է Հեքեքյանն ու հավելում. «Ես արդեն հոգնել եմ, ինձ ամենուր մարդիկ են մոտենում, տեսնում, հարցնում` պարոն Հեքեքյան, եղա՞վ շենքի հարցը... ու ես բոլորին մեկ առ մեկ ասում եմ, որ ոչինչ էլ չի եղել...»:

Փոքրիկ Ալեքսը ով 4 ամսեկան է ունի շատ լուրջ առողջական խնդիր

 

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ 3 ՊԱՏՃԱՌ

Թե ինչու են իշխանություններն իրենց այս մեկ տարվա ընթացքում անորոշության մեջ թողել ու ֆուտբոլի գնդակի նման տարբեր դաշտեր գցում հարցի լուծումը, Հեքեքյանը երեք վարկած է առաջ քաշում.

1. Կամ` իշխանության մեջ հայտնված մարդիկ ի զորու չեն, իրենք սխալ տեղում ենուղղակի աթոռ են զբաղեցնում:

2. Կամ` ի զորու են, բայց հայտնվել են մի սարդոստայնի մեջ, որը որոշ հզոր մարդիկ հյուսել են եւ հիմա իրենց էլ են գցել այդ սարդոստայնում այս ամիսների ու տարվա ընթացքում:

​​​​​​​Լիբանանահայ երգիչ Ադիս Հարմանդյանը հոսպիտալացվել է (Տեսանյութ)

3. Կամ` իրենց թույլ չեն տալիս, որ իրականացնեն իրենց պարտականությունները: Ուրիշ պատճառ չի կարող լինել, իսկ, թե 3-ից որն է, չեմ կարող ասել:

 

«ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ»

Հեքեքյանի բնորոշմամբ` Երեւանի քաղաքապետարանում հետաքրքիր աճպարարություններ են կատարվում, որոնք անթույլատրելի են այսօրվա իրավիճակում. «Ամեն անգամ իր ասուլիսներում Երեւանի գլխավոր ճարտարապետն ապատեղեկատվություն է տարածում: Առաջին անգամ ասում էր` կա նախագիծ, որ պետք է այդ շենքը կառուցվի, այդպես էլ առ այսօր այդ նախագիծը ոչ մի տեղ չգտանք: Հետո հայտարարեց, որ ստորագրել է այդ նախագծի էսքիզը: Մենք անընդհատ ահազանգում էինք, նամակներ էինք գրում, պահանջում էինք այդ նախագծի հաստատումը, բայց որեւէ պատասխան չկար: Երեք ամիս անց զանգահարում են ինձ, որ կարող եք գնալ Ձեր նամակի պատասխանը վերցնել, որտեղ տրված է թույլտվություն մայիսի 24-ով, սակայն` նամակի վրա գրված էր` հունիսի 6: Սա մի ձեռագիր է քաղաքապետարանի, որտեղ պատուհաններ են թողնում, որ հետո իրենց ուշացած նամակները հետին ամսաթվով գրեն եւ հիմա մեզնից պահանջում են վերջնական նախագիծ»:

Բազում մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների դեռահաս եւ չափահաս աղջիկներին սիրով եւ ջերմությամբ պարուրած Տիգրանուհի Կարապետյանի համար յուրահատուկ օր էր

Այնուամենայնիվ, Հեքեքյանն ասաց, որ փորձում է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց մինչ հանդիպումը հիշեցրեց. «Վերջերս Նիկոլ Փաշինյանը մի հանդիպման ժամանակ ասել էր, որ այլեւս Հայաստանում չկան անտեր մարդիկ, այսինքն. «Տերովին տերն է տարել, անտերին` գելն է կերել ասացվածքն արդեն պիտի իր տեղը գտնի բանահյուսության թանգարանում...»: Ուզում եմ վարչապետին ասել, որ սպասի ու դեռ այդ բառակապակցությունը չուղարկի թանգարան, որովհետեւ, օրինակ, դիցուք «Հայաստանի փոքրիկ երգիչները» իրենց անտեր են զգում: Ես միշտ խնայում էի, ասում էի երկրի ղեկավարը լիքը ուրիշ գործեր ունի, նույնիսկ` մի ագամ իրեն հանդիպելիս չուզեցի խոսել այդ թեմայով, մտածելով, դե, հանձնարարական կա` կանեն... Բայց... Հիմա մենք բազմաթիվ հրավերներ ունենք, սակայն փոխանակ զբաղվենք արվեստով, մտածում ենք` մենք վաղը լինելու ե՞նք, թե` ոչ»:

ՆՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ, ԵՌԱԿԻ ԱՆԳԱՄ ԱՎԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

 

«ԵԹԵ ԲԻԶՆԵՍԸ ՍԿՍՈՒՄ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՔԱՆԴԵԼՈՎ...»

Ավելի վաղ Հեքեքյանն «Իրավունքի» հետ զրույցում ասել էր, որ ստեղծված իրավիճակի մեղավորը շվեյցարաբնակ մեծահարուստ Վարդան Սրմաքեշն է. «Տարածքում կատարվող ապօրինի շինարարությունը նրա բիզնես նախագիծն է` քաղաքի սրտում կառուցել 5 հարկանի հյուրանոցներ, ռեստորաններ եւ բնակելի տարածքներ, ինչը կոպիտ խախտում է: Սա ընդամենը բիզնես նախագիծ է, այն էլ` կոպիտ խախտումներով` 5 հարկ կառուցելու թույլտվություն չկա, եւ 5 հարկանի Հին Երեւան էլ չի եղել: 3 հարկ ներքեւ շինարարության թույլտվություն էլ չկա, այլ կա 2 հարկ` քաղաքը բեռնաթափելու համար ավտոկայանատեղիի համար, իսկ իրենք փորել են 3 հարկ, որովհետեւ ագահները ուզում են նաեւ խանութների մի ամբողջ ցանց ունենալ` հրապարակից մինչեւ Կողբացի...  Պարոն Սրմաքեշը պետք է այնքան խելացի լիներ եւ ոչ ագահ, որ 5 ամիս առաջ, երբ հարցը բարձրացվեց, արագ հանձնարարեր` անմիջապես ամրակայել շենքը, որովհետեւ ներկա իշխանության եւ որոշ մարդկանց մոտ ես ունեմ հայրենասերի անուն, հայրենիքս չեմ քանդի հանուն իմ հյուրանոցների կամ բիզնեսների: Ցավոք, նա չարեց դա եւ Հայաստանում սկսեց գործունեություն ծավալել, քանդելով, իհարկե` իր աշխատողների, Հին Երեւան նախագծի, Լեւոն Վարդանյան ճարտարապետի ձեռքով, որը քանդում ու կառուցում է 20 հարկանի հյուրանոց, Աֆրիկյանների շենքը քանդեց` սարքեց 20 հարկանի հյուրանոց, ԱԻՆ-ի շենքից մարդկանց հանեց` սարքեց բարձրահարկ հյուրանոց... Ժողովուրդ ջան, հիմար մարդ չկա այս հանրապետությունում, բոլորն ամեն ինչ հասկանում են: Հայրենասիրությունը գործով է երեւում, եթե մարդն իր բիզնեսը սկսում է պատմական հուշարձան քանդելով եւ երեխաներին թողում անօթեւան, ուրեմն նման մարդը չի կարող իրեն հայրենասեր համարել»:

Փոքրիկ Սոնան ունի մեր բոլորի աջակցության կարիքը. նա կարող է զրկվել կյանքից (Photo)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА