o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԵՐԻՔ ՉԻ՞ ԳՅՈՒՂԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՓՈՂ ԼՎԱՆԱՔ»

03.07.2019 21:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ՀԵՐԻՔ ՉԻ՞ ԳՅՈՒՂԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՓՈՂ ԼՎԱՆԱՔ»

Վերջին ժամանակներս հանրապետության տարբեր մարզերում տեղացած կարկուտի հետեւանքով գյուղացիների մեծ մասի բերքը վնասվել է, շատ դեպքերում՝ ամբողջովին ոչնչացել: Նկատենք, որ կարկուտը մեծ վնաս է հասցրել նաեւ այն մարզերում, որոնք քիչ թե շատ ապահովված են հակակարկտային կայաններով: Ուրեմն, ո՞րն է խնդիրը, փորձեցինք հետաքրքրվել «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՑ:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԱՉՔԻ ԱՌԱՋ

Հերիք չէր, որ գյուղատնտեսությունն այսօր, մեղմ ասած, ողբալի վիճակում է, հիմա էլ էս կարկուտըԱյս պատմությունը հին արմատներ ունի, որի համար ես 15 տարի պայքարում եմ ու աղաղակում, որ այս կայանները, այդ աղբերը չեն աշխատում: Մոտ 15 տարի առաջ կառավարության որոշում եղավ, որպեսզի քայլեր ձեռնարկեն՝ Հայաստանում հակակարկտային ծառայությունը վերականգնելու համար: Ստեղծվեց հանձնաժողով, որի անդամներից մեկը ես էի, ուսումնասիրություններ կատարվեցին, թե որ երկրներում են հակակարկտային կայաններն արդյունավետ աշխատում: Ամենաարդյունավետ կայանները հրթիռային, ավիացիոն համակարգերն են, որոնց արդյունավետությունը տատանվում է 75-85 տոկոսի սահմաններում: Մենք այն ժամանակ նման հրթիռային կայաններ ձեռք չբերեցինք, քանի որ պատճառաբանում էին, որ դրանք օգտագործելիս արկերը կարող են հայտնվել Թուրքիայի սահմանին, եւ առաջանան քաղաքական հարցեր: Խորհրդային Միության ժամանակ այդ արկերը երբեմն հայտնվում էին Թուրքիայի սահմանին, բայց այն ժամանակ Թուրքիան լռում էր: Հակակարկտային համակարգ ներդնելիս դիտարկվել է նաեւ ցանցային պաշտպանության տարբերակը, սակայն կառավարությունից պատճառաբանեցին, որ դրանք թանկարժեք ենՑանցային համակարգն ամենաարդյունավետն էր, ապահովում է 100 տոկոսանոց արդյունք: Բայց այդ ցանցերը ձեռք չբերեցին, իսկ ներկայիս համակարգերը ներդնելիս հանձնաժողովում միակ մարդն էի, որ դեմ արտահայտվեցի, որի համար ինձ այլեւս խորհրդակցությունների չկանչեցին: Ցանցային համակարգերի հարցը քննարկելուց հետո, չգիտես ինչու Արգենտինայից եկան ու ներկայիս հակակարկտային կայաններից 30 հատ տեղադրեցին Հայաստանում, որից հետո կառավարության փոփոխությունից հետո որոշվեց, որ այդ սարքերը կարող են նաեւ Հայաստանում արտադրելԱռանց որեւէ փորձաքննության ու հանձնաժողովի, երկու կազմակերպություն հայտարարեցին, որ այդ սարքերը կարող են կարկտաբեր ամպեր ցրել: Դրանք արտադրում ու վաճառում էին կառավարությանը, որն էլ մեծ հաճույքով գնում էր ու որեւէ մեկից չէի հարցնում` դա արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Դա բուտանային տարբերակն էր, ես չգիտեմ` աշխարհում նման տարբերակ կա, թե` ոչ: Ի դեպ ասեմ, որ արգենտինական անորակ սարքերի Հայաստան ներմուծման մեջ մեծ է նաեւ Էռնեկյանի «օգնությունը»:

«ԳՅՈՒՂԱՑՈ՞ՒՑ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՊՐԾՆԵԼ, ԹԵ` ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

- Ի՞նչ նկատի ունեք:

- Ես չգիտեմ, բայց, որ Արգենտինայում օդանավակայանները էռնեկյանինն են, իսկ օդանավակայանի լակատորները սպասարկում են եւ կարող են տեսնել կարկտի ամպեր` դա փաստ է: Բնականաբար, այդ սարքերի աշխատեցնելը Արգենտինայում կարող էր, չէ՞ նույն մարդու ձեռքում լինել: Կարո՞ղ ենք այդպես մտածել, ես ենթադրում եմ` դրա իրավունքն էլ ունեմ:

- Լավ, ի՞նչ անել տվյալ իրավիճակում, ո՞ւր է հասնելու մեր գյուղացին:

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ ՀԱՍՏԱՏ ՉԵՆՔ ԽՈՒՍԱՓԻ

- Գյուղատնտեսությունն այսօր, ինչպես ասացի ողբալի, խայտառակ վիճակում է: Տեղից էլ այս տարի ծիրանի բերքը մոտ 30-40 տոկոսով պակաս է նախորդ տարվանից, առհասարակ պտուղը լավ վիճակում չի: Կարտոֆիլի ցանքատարածքները էլի 10-15 տոկոսով պակասել են, գյուղացին սերմացու չուներ: Դե, անասնապահության մասին ուղղակի ցավ եմ ապրում, երբ խոսում եմ: Անասնապահությունը խայտառակ վիճակում է, պատկերացրեք խոտի մի տուկի արժեքը հազար դրամից անցնում է: Եթե հուլիս-օգոստոս ամիսն էլ չորային եղավ, ընդհանրապես անասնակերի պակաս կունենանք, դրան էլ գումարեք կարկուտի տված վնասներըԵս չգիտեմ ինչ է մտածում այս կառավարությունը: Գումարը տալիս են բանկերին, որ բանկերը գյուղացուն վարկ տան, գումարը տալիս են գործարաններին, որ գործարանները գյուղացուց գյուղմթերք ձեռք բերեն. լավ, հերիք չի՞ գյուղացու անվան տակ փող լվանաք:

Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА