o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բժիշկների անփույթ վերաբերմունքից հետո` կորցրեցի իմ 4,5 ամսական երեխային». Նարեկ Գրիգորյան (Տեսանյութ)

03.07.2019 17:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Բժիշկների անփույթ վերաբերմունքից հետո` կորցրեցի իմ 4,5 ամսական երեխային». Նարեկ Գրիգորյան (Տեսանյութ)

«Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ-ի կողմից օրերս կազմակերպվել էր «Դատական համակարգի բարեփոխումները եւ հայ երիտասարդությունը» խորագրով համաժողով: Ելույթներով հանդես եկան ինչպես փաստաբաններ, այնպես էլ այլ ոլորտների մասնագետներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, երիտասարդ քաղաքական գործիչներ, այդ թվում` դեռեւս նախորդ տարվա հունիսի 7-ին հիվանդանոցում մահացած 5 ամսական Էվելինա Գրիգորյանի հայրը` ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Ըստ նրա, այսօր շատ մեծ խնդիր է երիտասարդության շրջանում ճիշտ իրազեկում եւ տեղեկություններ հասցնելը:

«Առաջարկություն չի եղել, եթե լինի, ես ծրագիր կներկայացնեմ». Գագիկ Միրիջանյանն իր հնարավոր նշանակման մասին

«Այսօր կարող ենք արձանագրել փաստ, որ ինֆորմացիայի աղավաղման պատճառով երիտասարդությունը, կարելի է ասել, կիսվել է տարբեր մասերի: Մենք ասում ենք, որ երիտասարդները մեր հույսն են, մեր ապագան են, բայց վստահ կարող եմ ասել, որ երիտասարդներից շատերը չեն էլ հասկանում, թե ինչ հույսեր են մեր հետ կապում: Բոլոր խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, միանշանակ, կապ ունեն թե՛ օրենքի գերակա ուժի, թե՛ օրենքի, երեւի թե, հեղինակությունը մի քիչ նվազելու հետ: Ցանկացած թե՛ հասարակական, թե՛ քաղաքական խնդրի մասին, որ խոսենք, բոլորն ինչ-որ լուծումներ են պահանջում, բայց, ցավոք, այդ խնդիրների լուծմանը դեռ չեն հասնում կամ առհասարակ` ինչ-որ մի փուլում ուղղակի ոչնչանում են: Անդրադառնալով  դատաիրավական համակարգին եւ այդ համակարգում առկա խնդիրներին, կուզեի բոլորի ուշադրությանը ներկայացնել մի շերտի վրա, որոնց կհասկանան, ցավոք, միայն այն ժամանակ, եթե Աստված չանի, իրենց հետ էլ այդ դեպքը պատահի», - ասաց Ն. Գրիգորյանը:

Բանախոսը խոսեց մեկ տարի առաջ իր ընտանիքի հետ կատարվածի մասին. «2018 թվականի հունիսին պատվաստումից հետո` բժիշկների անփույթ վերաբերմունքի հետեւանքով` կորցրեցի իմ 4,5 ամսական երեխային: Դատաբժշկական փորձաքննությունը պարզեց, որ երեխաս ընդամենը 5 ժամվա ընթացքում ձեռք է բերել 11 լրջագույն առողջական խնդիր, որոնցից 7-ը հանգեցրել են մահվան, այդ թվում` բնածին լրջագույն արատը: Ցավը նրանում է, որ նույնիսկ եթե գործ է հարուցվում, նույնիսկ եթե վարույթ է սկսվում, ապա ինձ թվում է` իրավաբաններն էլ կփաստեն, որ սա այն գործերից է, որտեղ ուղղակի անհնար է պաշտպանել քաղաքացու շահերը, քանի որ դատաբժշկական հանձնաժողովների կազմում բժշկներ են, ովքեր իրար բոլորը ճանաչում են եւ առաջնորդվում են ինչ-որ կոլեգիալ սկզբունքով, որը բացարձակապես կապ չունի թե՛ հանրության շահերի, թե՛ առողջապահության ոլորտի բարելավման հետ: Ասեմ, որ նույն առողջապահության նախարարությունն առ այսօր ոչ մի միջոց չի ձեռնարկում, որպեսզի  կանխի նման իրավիճակները: Երեւի թե, այդպիսի դեպք չի էլ եղել, որ առողջապահության նախարարությունը մասնագետներ տրամադրի վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի  անաչառ եւ օբյեկտիվ որոշում կայացվի այս կամ այն հանցագործության վերաբերյալ: Տասնյակ տարիներ հարուցվում են քրեական գործեր, բայց չկան պատժվող մարդիկ, եւ այն մարդիկ, ովքեր դեռ ազատության մեջ են, շարունակում են ծավալել բժշկական գործունեություն: Ի դեպ, Հայաստանում չի գործում բժշկի լիցենզավորման կարգ, այսինքն` ոչ մի բուժաշխատակից առ այսօր լիզենցազվորված չէ: Սա մեծ խպնդիր է, որը կարող է ամեն մեկի դուռը  թակել եւ ողբերգական հետեւանքներ ունենալ»:

Եզրափակելով խոսքը` Ն. Գրիգորյանը ցավով հիշեցրեց, որ մեր երկիրը դեռ պատերազմական իրավիճակում է գտնվում. «Եվ, ցավոք, մեզ մոտ կայուն դիրքերում է գտնվում մանկական մահացությունը, շատ կտրուկ նվազում է ծնելիության մակարդակը եւ նույն հաջողությամբ` բարձրանում է թե՛ անպտղության, թե օնկոլոգիական հիվանդությունների մակարդակը: Սա կարելի է ասել ազգային անվտանգության խնդիր է: Եվ եթե մենք խոսում ենք դատաիրավական համակարգի մասին, կարծում եմ` այն այնքան բազմաշերտ է, որ բոլոր ուղղվածություներում պետք է կոնկրետ ինչ-որ մեխանիզմներ մշակվի, պետք է ստեղծվի մի վերահսկող համակարգ` թե՛ քաղաքացիական, թե՛ բժշկական, թե՛ մնացած այն ոլորտներում, որտեղ քաղաքացին կարող է ինչ-որ խոչընդոտներ ունենալ»: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА