o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստան-Արցախ լարվածությունը կարող է էլ ավելի վատթարանալ»

03.07.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հայաստան-Արցախ լարվածությունը կարող է էլ ավելի վատթարանալ»

Իշխող «Իմ քայլը» դաշինքն առաջին ճաքերն է տալիս: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը բարձրաձայնեց, որ եթե դասեր չքաղեն, «թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»: Նա ի ցույց դրեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի «կեղտոտ սավանը»` լրագրողներին պատմելով, թե ում հետ է մարզպետը տալիս-առնում եւ ինչպես է իրեն պահում: Չուշացավ նաեւ Ռ. Պետրոսյանի պատասխանը, որը, ի տարբերություն Ս. Միքայելյանի, վերջերս ընտրվեց, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: Կոտայքի մարզպետը ո՛չ ավել, ո՛չ պակաս խոսեց Ս. Միքայելյանի անցյալից, թե ցավում է, բայց  «ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ եւ քո իսկ անցած ուղու, ապա նաեւ` իմ նկատմամբ եւ իմ անմնացորդ նվիրումի` հանդեպ մեր «ընդհանուր» գործին»: ՔՊ-ում առկա բացահայտ համակարտության, ինչպես նաեւ ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Քոչարյանը թույլ չտվեց, որ Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում. Լևոն Քոչարյան

«ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՏԱՆԵԼՈՒ ԵՆ ԴԵՊԻ ՃԳՆԱԺԱՄԻ»

Պարոն Ղազարյան, Սասուն Միքայելյան-Ռոմանոս Պետրոսյան «մենամարտը» կարելի՞ է ասել, որ կարող է դառնալ «Իմ քայլը» դաշինքի պառակտման սկիզբը:

Դեռեւս վաղ է խոսել պառակտման մասին, բայց ակնհայտ է, որ խնդիրներ կան, եւ փաստ է, որ այդ խնդիրները, շարունակվելու, խորանալու միտում ունեն: Միանշանակ դրա հետեւանքները լինելու են բացասական «Իմ քայլը» դաշինքի համար, որովհետեւ առանց այն էլ, երկրում բազմաթիվ խնդիրներ կան, եւ եթե այդ վատ դրսեւորումները շարունակվեն, ներկուսակցական նման խնդիրները տանելու են դեպի ճգնաժամի, որն իրենց շահերից չի բխելու: Կարծում եմ` իրենք պետք է այդ պառակտմանը վերջ դնեն, որպեսզի կարողանան հասկանալ իրենց քաղաքական հետագա անելիքները, ոչ թե ներկուսակցական խնդիրների մասին մտածեն:

Արթուր Վանեցյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

Ի դեպ, խնդիրների մասին. դատարանի որոշմամբ` ըստ էության, չեղարկվեց Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությունը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ: Կարելի՞ է ասել, որ սա եւս մեկ հարված էր Հայաստան-Արցախ հարաբերություններին, եւ ի՞նչ հետեւանքներ կարող է լինել:

Նախ կարեւոր է ընդգծել, որ Արցախի նախագանները երաշխավորում էին Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար, եւ ոչ թե դատական համակարգին միջամտելու, այսպես ասած, փորձ էր, որը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Մինչդեռ ինքնին բացասական երեւույթ էր այդ ամբողջ պրոցեսը, նախագահների դատարանում գտնվելը, որը, կարծում եմ, չպետք է տեղի ունենար: Այսինքն` հանգուցալուծումը պետք է շատ ավելի վաղ լիներ` որեւէ այլ կերպ այդ երաշխավորությունը բացառելու համար: Առանց այն էլ, որոշակի լարվածություն կա Հայաստան-Արցախ հարաբերություններում, եւ կարծում եմ` այո, այդ լարվածությունը կարող է էլ ավելի վատթարանալ, որը չի բխում Հայաստանի եւ Արցախի շահերից: Այսօր տարածաշրջանային զարգացումներում մենք պետք է մեկ բռունցք լինենք, այնինչ երեւում է, որ Հայաստան-Արցախ հարաբերությունների հարթությունում լարվածոււթյուն է նկատվում: Պետք է դրան վերջ դնել, եւ այդտեղ նախաձեռնությունը, բնականաբար, պետք է լինի Հայաստանի կողմից, որպեսզի այդ լարվածությունը ոչ թե մեղմվի, այլ ընդհանրապես վերանա, որովհետեւ դրանով նաեւ որոշակի առումով մեր «բարեկամ» երկրների ջրաղացին ենք ջուր լցնում, ինչն անթույլատրելի է:

Հաջորդիվ՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

Բայց արդյոք քայլեր արվում են, որ վերանա, երբ ՀՀ վարչապետը նշում էր, թե դավադիր ուժեր կան հենց Արցախում:

Գիտեք, դավադիր ուժեր կարելի է փնտրել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում, բայց եթե ցանկանում ենք այս եռամիասնությունը ամուր տեսնել, համազգային խնդիրները լուծել, Սփյուռքի աջակցությամբ` հզորացնել Հայաստանը, Արցախը, չպետք է փնտրենք դավադիր ուժեր ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, ո՛չ Սփյուռքում, որովհետեւ իրականում այդ դավադիր ուժերի փնտրտուքները լավ տեղ չեն տանի:

​​​​​​​«Բոլորիդ փչացնում են եւ այդ բանն անողը հոգեկան հիվանդ Նիկոլը կամ Ամուլսարի ասպետ «նախագահը» չեն, այլ դրանց տերերը»

Իսկ ի՞նչ է հուշում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված աղմուկը, դատարանների ելումուտերը վարչապետի կոչով շրջափակելու հանգամանքը: Կարո՞ղ է այսօրվա իշխանությունները վաղը հենց իրենց մեղադրեն Սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Ոչինչ չի կարելի բացառել:

ԻՆՉՈՎ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՔՊ-Ն ՀՀՇ-ԻՑ

Օրվա իշխանությանն ուղղված հիմնականում քննադատություններից մեկն առկա կադրային քաղաքականությունն է: Ավելին` վերջին նշանակումները նախորդ նշանակումներից էլ ավելի շատ են քննադատվում: Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանությունը խուսափում է պրոֆեսիոնալներից:

​​​​​​​«Թարգի արտաքին քաղաքականությամբ զբաղվելը ու անցի առաջվա գործիդ». Գ. Պետրոսյանը՝ Ռուբինյանին

Կարծում եմ` խնդիրն այն է, որ իշխանությունը կադրային լայն հնարավորության դաշտ չունի, այլընտրանքային տարբերակներ չունի, որովհետեւ այս կամ այն կերպ, միեւնույնն է, այդ այլընտրանքը, եթե փորձառու քաղաքական գործիչներ, մենեջերներ, իրավաբաններ, քաղաքագետներ լինեն, ապա այս կամ այն կերպ կրկին ասոցացվելու են նախկին, այսպես ասած, «ռեժիմի հետ»: Դրա համար էլ այդ տարբերակից զերծ մնալով` փորձում են եղածի մեջ ընտրություն կատարել, որն այդ պատկերն է ստեղծել եւ այս վիճակին բերել:

«Նիկո´լ, դու պարտված ես». Գեւորգ Գեւորգյան

Այսինքն` վերադառնում ենք ՀՀՇ-ի որդեգրած բանաձեւի՞ն, որ ասում էին` «թող պոլի փայտ լինի, բայց ՀՀՇ-ից լինի»:

Չեմ կարող այդ ձեւակերպումը տալ, լրիվ նույնականացում չեմ տեսնում: Ժամանակին եթե ՀՀՇ-ն, որպես այդպիսին, այդ կերպ դարձել էր կուսակցություն, ապա ներկայիս դաշտում որոշակի կադրեր են նշանակվում, որոնք կուսակցության պատկանելություն էլ չունեն: Կարծում եմ` մերոնք-ձերոնքի, մերը ավելի լավ է, քան դիմացինինը ձեւակերպումը սխալ է:

Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ

Դուք նշեցիք կուսակցական դառնալու մասին, հետաքրքիր է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր վերջին համաժողովի ժամանակ եւս մեկ անգամ արձանագրեց, որ իրենք իզմեր չունեն, գաղափարախոսություն` եւս: Ի՞նչ կասեք այս մասին:

Դեռեւս դասական քաղաքագիտությունը չի տվել կուսակցությունների մասին նման ձեւակերպում, բայց միգուցե այդ համաժողովից հետո մասնագետներն անդրադառնան, եւ քաղաքագիտական շրջանակում նոր տերմին ի հայտ գա: Այսպես ասած, որպես քաղաքագիտական կատեգորիա, ինչ-որ ձեւակերպում տրվի, ասենք, «նեոփարթի» նոր կուսակցության տեսակ, որտեղ իզմերը եւ գաղափարախոսությունը բացակայում է:

​​​​​​​«Վարչապետի արհամարհական ժպիտի ներքո Արցախի նախագահը իջեցվում է մարզպետի մակարդակի»

«ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԻԹԵՌՆԻԿԻ ԿՅԱՆՔ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ»

Անդրադառնանք նաեւ ընդդիմությանը. վերջին շրջանում շատ է խոսվում ընդդիմադիր միասնական ճակատի ձեւավորման մասին: Այսօր տեսնո՞ւմ եք դրա նշույլները:

Որոշակի փորձեր տեսնում եմ, բայց դեռեւս լայն, ինչ-որ ընդդիմադիր ճակատ, որը բոլոր ընդդիմադիր ուժերին կներգրավի, դեռեւս չի երեւում: Կարծում եմ` այս ուղղությամբ ինչ-որ փորձեր արվում են: Սա նաեւ բխում է ՀՀ շահերից, երբ իշխանությանը լինում է, այսպես ասած, հարիր ընդդիմություն եւ ընդդիմադիր ճակատ է ձեւավորվում, որովհետեւ որքան էլ լավ իշխանություն լինի, առանց լուրջ ընդդիմության, ուզուրպացվում է:

«Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը». Վահան Բաբայան

Վերջին մեկ տարվա ընթացքում սնկի պես աճում են նոր կուսակցությունները: Դրանք հեռանկարներ ունե՞ն, թե՞ թիթեռնիկի կյանք են ունենալու:

Իհարկե, մեծամասնությունը թիթեռնիկի կյանք է ունենալու: Կարծում եմ` որոշակի վակուում է առաջացել անցած տարվա շարժումից, դեկտեմբերյան ընտրություններից հետո, եւ որոշ անհատներ փորձում են քաղաքական ուժ ստեղծել, հայտ ներկայացնել քաղաքական դաշտում լուրջ մրցակցության: Սակայն դեռ անտեսանելի է, մոտ ապագայում կերեւա` փորձության ենթարկվելով` կդիմանա՞ն, կմնա՞ն քաղաքական դաշտում, թե՞ թիթեռնիկի կյանքի պես էլ անկում կունենան:

​​​​​​​«Առնական հայ զինվորն այսօր փոխարինվել է թուրքի փեշով եսիմ ումո՞վ». Ծովինար Կոստանյան

Այս համատեքստում` ըստ Ձեզ, ինչպիսի՞ քաղաքական ամառ է սպասվում: Որոշակի ներքաղաքական լարվածության միտում տեսնո՞ւմ եք:

Ամռանն ընդհանրապես հայաստանյան ներքաղաքական կյանքում, որպես այդպիսին, լարվածություն հազիվ թե սպասենք, որովհետեւ արձակուրդային տրամադրություններ են ձեւավորվում թե՛ քաղաքական ուժերի, թե՛ առավել եւս հասարակության մոտ: Ավելի շուտ կարելի է սպասել աշնանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА