o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը պետք է սկսի հենց այս ոլորտներին զարկ տալուց, թե չէ միայն կոչերով ներդրողները հաստատ Հայաստանում փող չեն դնելու

03.07.2019 11:25 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը պետք է սկսի հենց այս ոլորտներին զարկ տալուց, թե չէ միայն կոչերով ներդրողները հաստատ Հայաստանում փող չեն դնելու

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանը, ով հետ զրույցում անդրադառնալով արդեն մեկ տարի սպասվող, բայց այդպես էլ կյանքի չկոչվող ներդրումների բացակայությանը` կարճ, բայց պատասխանեց. 

Բանկային գաղտնիքի մասին օրենքը կարող է փոխվել միայն բանկերից ցանկացած արտահոսք բացառելու ուղղությամբ. նախկին վարչապետ

-ՀՀ-ում ներդրումների համար լայն դաշտ է բացված, իսկ թե ինչու են ներդրողները դեռեւս մտավախություն հայտնում ներդրումներ իրականացնելու առումով` դժվարանում եմ ասել, պատճառները կարող են ամենատարբերը լինել: Բայց, որ մեր երկիրն ունի մեծ պոտենցիալ` դա ակնհայտ է: Հենց, օրինակ վերցնենք գունավոր մետալուրգիայի ոլորտը: Խոսքս վերաբերում է առաջին հերթին խտանյութի վերամշակման, իհարկե դրա համար կան մի քանի անհրաժեշտ պայմաններ, որի առկայության դեպքում այն կարող է լինել արդյունավետ` առաջին առնվազն որոշակի նվազագույն չափի պետք է հումք ունենանք: Մենք շատ մեծ պոտենցիալ ունենք նաեւ մետաղական թափոնների վերամշակման ոլորտում, որովհետեւ մենք ունենք տեղական արտադրություն, որի բազայի վրա կարող ենք առավել մեծ տնտեսական եւ բիզնես շահ զարգացնել:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ անդրադառնալով ՀՀ-ում գունավոր մետալուրգիայի զարգացմանը եւ հեռանկարներին ասաց.

- Այո, շատ ճիշտ եք նկատել: Հայաստանն առհասարակ ունի մետաղի ջարդոնի մեծ պոտենցիալ այն առումով, որ նախկին ժամանակներից` տարբեր արտադրական պատճառներով կամ վերամշակման կամ հնացած սարքավորումների քանդելու արդյունքում մեզ մոտ հսկայական թափոններ են կուտակվել, որոնց վերամշակման արդյունքում կարող ենք, ինչու ոչ դուրս գալ նաեւ միջազգային շուկաներ: Դրանք ինչպես սեւ մետաղներից առաջացած թափոններ են, այնպես էլ գունավոր մետաղներից առաջացած: Ունենք, այո արճիճ վերամշակման եւ այդ ոլորտի զարգացման մեծ, շտ մեծ պոտենցիալ: Կառավարությունը պետք է սկսի հենց այս ոլորտներին զարկ տալուց, թե չէ միայն հայտարարություններով, կոչերով ներդրողները հաստատ Հայաստանում փող չեն դնելու:

Հ.Գ. Թե ինչո՞ւ խոստացված ներդրումները այդպես էլ կյանքի չեն կոչվում եւ մասնավորապես, կոնկրետ գունավոր մետալուրգիայի զարգացմանն ուղղված ի՞նչ քայլեր են իրականացվում կփորձենք պարզել հենց ոլորտի պատասխանատու`  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:՛

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА