o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.07.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշում եմ, նախադիպլոմային շրջանում մի դասախոս ունեի, ով բարդ եւ օտարամուտ խոսքերով իրենց տեքստերը հագեցնող ուսանողներին ասում էր. «Տերմինակոխ մի արա»: Հիմա էլ մոտավորապես նույն բանը թավշիստ իշխանություններին ասում է քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ. «Վեթինգ, անցումային արդարադատություն, կոռուպցիա չկա, անկախ դատարաններ, աղքատությունը ձեր գխում է, Արցախը բանակցությունների կողմ... եւ այլն, պարզ չի դեռ, որ այդ ամենը գցվում է ձեզ զբաղացնելու համար: Մոռացեք այդ ամենը, չկա տենց բան, դա ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար է` կարեւորը որ «դվիժենի» լինի: Վեթինգը դարձրել են քաղաքականության հիմք, բայց պարզվում է անգամ մի պրիմիտիվ հայեցակարգ չունեն: Նույնը մյուս ոլորտներին է վերաբերվում: Ամեն անգամ մի նոր տերմին է շուկա գցվում, նախորդ դատարկաբանությունը մոռացության մատնելու համար»: Չէ, զարմանալի դաժանությամբ է քաղաքագետը կոտրում միամիտների հույսերը: Թավշիստներն ասում էին` բա 30 տարի քանդում-թալանում էին, հիմա հո միանգամից չե՞նք կարող վերականգնել: Բայց պետք է հիշատակենք զարմանալի դառը ճշմարտությունը` սրանք 60 տարում էլ չեն կարողանա:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Մոսկվայում տեղի է ունենում «Պառլամենտարիզմի զարգացում» անունով միջազգային համաժողովը: Հուլիսի առաջին օրը ադրբեջանցիներն ու թուրքերը մի շարք ելույթներ ունեցան` թիրախավորելով մեր երկիրը ու հատկապես Արցախը: Ցավոք, այդ կարեւորագույն նիստին ՀՀ ԱԺ պատվիրակությունից զարմանալիորեն ոչ ոք չի եղել, եւ միայն հուլիսի 2-ին հակադարձող ելույթով հանդես եկավ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, ով ներկայացնում է արտախորհրդարանական ընդդիմությունը: Դե արի ու մի ասա ե՛ւ պատվիրակության ղեկավար Արարատ Միրզոյանին, ե՛ւ այն մյուս երկու քայլոներին` ո՞ր գրողի ծոցն էիք գնացել: Մի՞թե ձեր թավշյա գլուխները չի մտել, որ Մոսկվա եկել էիք ոչ թե «ֆռֆռալու ու կայֆավատի», այլ լուրջ աշխատանքի համար: Զարմանալի է, դուք ինչ իսան եք` լրիվ մանկամի՞տ եք, տհա՞ս եք, թե՞...

ԶԱՐՄԱՆՔ

Օրերս ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ օրինագծերի փաթեթ հրապարակեց եւ հայտարարեց, որ լրատվամիջոցներին հաճելի անակնկալ է նախապատրաստել` հնարավորություն Պետռեգիստրից տեղեկություններ վերցնել առանց պետական տուրք վճարելու: Բայց լրագրողական տասը կազմակերպություն այդ նախագծերը բացարձակ անընդունելի են համարում, մասնավորապես. «Այս նախաձեռնությունը հետադիմական մոտեցումներ ունի եւ հակասում է լրատվական դաշտը կարգավորող օրենքների բարեփոխման հայեցակարգային սկզբունքներին: Դեռեւս 2000-ականների սկզբին լրագրողական հանրությունից մեծ ջանքեր պահանջվեց, որպեսզի իրավահարաբերությունների պրակտիկայից դուրս բերվի լրատվամիջոցների գրանցման ինստիտուտը, քանզի այն սահմանափակում էր ազատ արտահայտվելու իրավունքը եւ իշխանության ձեռքում ԶԼՄ-ների նկատմամբ խտրականություն դրսեւորելու գործիք էր ծառայում»: Ինչեւէ, հակակրանք ունենալով հանդերձ ԳՄՕ ճագարի նմանվող նախարարի հանդեպ, այնուամենայնիվ, այդ նախաձեռնությունում չարամիտ դավադրություն չենք տեսնում: Պարզապես ամեն ինչ արվել է շատ նիկոլավարի` որոշել են Պետռեգիստրի տվյալները ԶԼՄ-ներին տալ, դրա համար ԶԼՄ-ները պետք է ինչ-որ ֆիքսված համարանիշ ունենան, բայց քանի որ թավշիզմի արգասիք են, փոխանակ իրենք ԶԼՄ-ներին ուղարկեն այդ համարանիշները, ամբողջ աշխատանքը գցել են ԶԼՄ-ների վրա: Ռսի ասած` ուզում էին լավ, բայց ստացվեց ինչպես միշտ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА