o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՆՆԻՉ. «ԿՈՆԿՐԵՏ ԱՅԴ ԳՈՐԾՈՎ ԷԼ ԻՆՁ ՉԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵՔ»

02.07.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՔՆՆԻՉ. «ԿՈՆԿՐԵՏ ԱՅԴ ԳՈՐԾՈՎ ԷԼ ԻՆՁ ՉԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵՔ»

«Իրավունք» թերթը նախորդ համարում` «Սպառնում էին, որ կվնասեն հղի կնոջս» խորագրով հրապարակման մեջ անդրադարձել էր խմբագրություն ահազանգած  Երեւան քաղաքի բնակչի խնդրին: Նա բողոքում էր, որ 2012-2017թթ. աշխատել է «Կերամա մարացի» ընկերությունում եւ երբ ցանկացել է աշխատանքից ազատվել, ընկերության սեփականատերերից մեկը նրան մեղադրել է մեծ գումար յուրացնելու մեջ: Ապա ծեծել են, սպառնացել, եւ «այդ սպառնալիքների ազդեցության տակ ստիպեցին, որ թղթի վրա գրեմ, թե ես իրապես իրենցից գողացել եմ այդ 168 միլիոն դրամ գումարը... Դրանից հետո խլեցին Կոմիտասի վրա գտնվող տունս, ընկերոջս հետ խանութ ունեինք, խանութի ապրանքները լրիվ վերցրին: Մի խոսքով, ինչ ունեի-չունեի...»: Դրանով էլ ամեն ինչ չի սպառվել, ըստ տվյալ անձի, իրեն էլի են կտտանքների ենթարկել, սակայն ներկայումս արդեն կա հարուցված քրեական գործ, բայց նա տեղյակ չէ` կա՞ն արդյոք գործով մեղադրյալներ, այդ թվում՝ «Կերամա մարացիի» տվյալ սեփականատերը: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ վերը նշված գործը վարող քննիչ Անդրանիկ Սարգսյանից, ով նախ բարեհամբյուր պատասխանեց մեր հեռախոսազանգին, ապա լսելով, թե ինչ գործի մասին ենք հետաքրքրվում, միանգամից ձայնի տոնայնությունը փոխելով` ասաց.

Քրեական հեղինակություն «Պոնտյոն» գրավի դիմաց ազատ է արձակվել

- Այդ գործով ոչինչ ասել չեմ կարող:

- Կա՞ն գործով մեղադրյալներ (գոնե սա չի կարող նախաքննության գաղտնիք լինել):

- Չեմ կարող, հասկացեք, ոչինչ ասել չեմ կարող, կոնկրետ այդ գործով էլ ինձ չանհանգստացնեք, խնդրում եմ, ցտեսություն...

Թե կոնկրետ այդ գործն ինչով է տարբերվում մյուսներից, որ քննիչն այդպես համառորեն բառ անգամ չի ուզում ասել, մնում է միայն ենթադրել: Ամեն դեպքում, կրկին ֆիքսենք. կան տվյալներ, որոնք չեն կարող նախաքննության գաղտնիք համարել, եւ անգամ այդ մասին քննիչի խոսելուց հրաժարվելը, խոստովանենք, առնվազն տարօրինակ էՀավելենք, որ օբյեկտիվությունը պահպանելու համար մենք արդեն մի քանի օր է, ինչ փորձում ենք կապվել նաեւ «Կերամա մարացիի» սեփականատերերի, մասնավորապես՝ Անդրանիկ Գասպարյանի հետ: Սակայն այնտեղից եւս խուսափում են մեր հարցերին պատասխանելուց: Նախ պարզում են, թե ինչ հարցով ենք դիմում, ապա պատճառաբանում, որ զբաղված են:

«Ժամանակ». Քրեական հեղինակությունների որոշակի խմբի չեզոքացումից հետո ենթամշակույթը ստեղծելու է նորերին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА