o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա քաղաքական խաղ չէ, այլ դիտավորյալ դավաճանություն է կամ պարզապես` էշություն» (Տեսանյութ)

02.07.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սա քաղաքական խաղ չէ, այլ դիտավորյալ դավաճանություն է կամ պարզապես` էշություն» (Տեսանյութ)

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Արցախյան ազատամարտի սփյուռքահայ ազատամարտիկ« «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ:

Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական

«ԷՍ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՀԵՐՈՍՆ Ո՞Վ Է»

– Պարոն Աճեմյան, այսօր ականատես ենք հայաստանցի-արցախցի տարանջատման` փորձում են բաժանարար գծեր տանել, վարչապետն էլ դավադիրներ էր փնտրում Արցախում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

Ով ինձնից ուզում է, թող նեղանա, արդեն սովոր եմ ու պիտի ասեմ` այս ամենի հետեւանքը մեր ժողովրդի մեծամասնության տգիտությունն է: Մեր ժողովուրդը մի բնավորություն ունի` զիբիլ մարդուն աստվածացնում է, արժանավոր մարդուն «չամուռի» մեջ է նետում: Առջեւից քայլես, կասեն` հետեւից քայլի, աջ կողմից քայլես, կասեն` ինչու ես աջ կողմից քայլում, ձախ կողմից քայլի: Էս մեր ժողովրդի որ կողմից էլ քայլես, առաջնորդես իրեն, միեւնույնն է, վերջում քեզ քննադատելու են: Դրա համար էլ այս օրն ենք` լինի քաղաքական հարց, թե` տարանջատում: Հարեւանը հարեւանին ականջ դնել, Սիբիր ուղարկել, եղունգը քաշել, կաթողիկոս խեղդել, եկեղեցի տրաքացնել... Այս կեղտոտությունները մենք դեռ չենք թոթափել: Չեղավ մի օր մի հայ կանգնի եւ տղավարի ասի` իմ պապը կեղտոտ սրիկա է եղել, կաթողիկոս է խեղդել, խաչքար է ջարդել, սուտ մատնությամբ մարդկանց Սիբիր է ուղարկել: Բոլորի պապը չգիտեմ ովքեր են, իրենք էլ հո-հո՜, ինչպես ասում են` հայ կա հայ է, հայ էլ կա` հա՜յ-հա՜յ... Այնպես որ, ամենավտանգավոր ժամանակ 5-6 տոկոսն է այս ազգի պահապանը լինելու: Այսօր կեղտոտողները շատացել են, որտեղ մեր սրբությունն է, բառիս բուն իմաստով, կեղտոտում են հենց այդտեղ: Էդ կեղտն ո՞վ է մաքրելու: Այսօր հալածում են հին տղերքին, հերոսներին, իրենցից մի բան ներկայացնողներին, վերջում այդ կեղտը, որ շատանա, էլի մենք ենք մաքրելու, թող կեղտոտեն հիմա...

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Ի դեպ, վերջին շրջանում ակտիվ հակաքարոզչություն է սկսվել ընդդեմ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի: Լուրեր են շրջանառվում, թե փորձելու են «հեղափոխությունը» հասցնել այնտեղ:

Մեկ էլ տեսար հասցրեցին, հետո՞... Բայց այստեղ հեղափոխությո՞ւն են արել, ինձ համար հեղափոխությունը արյուն թափել էր, քանի՞ զոհ է տվել այս «հեղափոխությունը»:

Դե ասում էին, որ սա թավշյա, ոչ բռնի «հեղափոխություն» էր...

Ընթանում է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ)

էս հեղափոխության հերոսն ո՞վ է: Ափը փաթաթած երկու կաթիլ արյունն էր այս «հեղափոխության» արյունը: Հեղափոխությունը հերոսներ, գնդակահարվածներ, կախաղան բարձրացած եւ խոշտանգված մարդիկ է ունենում: Ի՞նչ հեղափոխություն, դեբիլների հեղափոխություն արեցին, ո՞ւր հասան: էս դեբիլությունն Արցա՞խ են ուզում տանեն, ուրիշ տեղ չկա՞ դեբիլություն խաղալու, շատ թանկ է նստելու վրաները, չի՛ կարելի: 600 տարվա մեջ հող ենք ազատագրել Արցախում, այս մայմունությունը եւ կապիկությունը մինչեւ ե՞րբ պետք է լինի: Ամեն մարդ իր չափն ու տեղը թող իմանա, մի գիշերվա մեջ կարող է այնպիսի բան պատահել Հայաստանին, որ ոչ մեկի մտքով անգամ չի անցնում: Երկիրն այսօր հղի է իրադարձություններով, անակնկալներով: Հենց հիմա` մի քանի ժամ հետո, եթե Նախիջեւանից մի քանի հատ խփեցին, ի՞նչ են անելու, երեւանցին զգալո՞ւ է իր մաշկի վրա: Մի 14 հարկանի շենք, որ փլվի, նո՞ր խելքները գլուխները պիտի գա՞: Ամեն մի 14 հարկանի շենքը մի գյուղի չափ է, այդքան ընտանիք է ապրում, լրջանալու ժամանակն է: Կարող են իմ կամ այսինչ քաղաքական դեմքի ճակատագրի հետ խաղալ, բայց ազգի, հայրենիքի, երկրի ճակատագրի հետ են խաղում: Սա արդեն քաղաքական խաղ չէ, այլ կապիկություն է, դիտավորյալ դավաճանություն է կամ պարզապես` էշություն:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

«ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԱՏԵԼՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԵՍ ԴՆՈՒՄ, ՎԱՂԸ ՔԵԶ ԷԼ ԵՆ ԴԱՏԵԼՈՒ»

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորեցին, եւ փաստացի չեղարկվեց Արցախի ներկա եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ կալանքը փոխելու միջնորդությունը: Սա ե՞ւս կարելի է դասել Արցախ-Հայաստան տարանջատումների շարքում:

Ի՞նչ ասես, նստել են, անձնական վրեժ են լուծում` առանց մտածելու, որ նույն օրը վաղն իրենք են ընկնելու: Երբ նախկին նախագահին դատելու ավանդույթ ես դնում, վաղը քեզ էլ են դատելու, նախկին նախագահին պետք է չդատես` այն էլ մեր նման երկրում, որը ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի պես 200 տարվա պետական ինստիտուտ չունի: Ընդամենը` 20-25 տարվա անկախ պետություն ենք, մի դեպք է պատահել, 10 հոգի մահացել է, ցավում եմ, չպետք է պատահեր, բայց պատահել է: Ու դնում են այդ հարցն այնքան են երկարացնում... Նախ այդ 10 հոգուց ոչ մեկը հետ չի վերադառնալու, երկրորդ` ե՞րբ է այս ժողովուրդը հասկանալու, որ եթե դու գնացել ես չգիտեմ որտեղ, ուրեմն` գիտես, որ այդտեղ կարող է քեզ այդ օրը խփեն: Հայաստանում վերջին դեպքերի ժամանակ էլ, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար ու սկսեին կրակել, ինչքա՞ն մարդ էր զոհվելու: Այսինքն` երբ դու գնում ես ցույցի ոստիկանի, իշխանության, վահանների, սաղավարտների, զենքերի դեմ, ուրեմն` պատրաստ եղիր, որ կարող են քեզ խփել:

«Մեկ տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ինձ մոտ վախ կար պատերազմի վերսկսման և Արցախի կորստի». Հասմիկ Սարգսյան

Սա է ցույց տալիս նաեւ հարեւան Վրաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը, երբ տեղի ունեցած ակցիաների հետեւանքով հրապարակներում կային բազմաթիվ վիրավորներ ու նաեւ զոհեր...

Միայն Վրաստանի՞ օրինակը, աշխարհում ամեն տեղ էլ պատահել է: Մարտի 1-ին կարող էր 110 հոգի զոհվել: Հերի՛ք եղավ, մարտի 1 հոլովել, ասել միլիարդները կբերեն: Էհ բերե՛ք: Միայն խոսելով չէ, չի՛ կարելի, ամեն ինչ չափ ու սահման ունի, բայց լսող չկա, անում են:

«Միայն ժողովրդավար Թուրքիան է ի վիճակի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Կարո Փայլան

«ՄԵՐ ՔԱՉԱԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՂՈՍԿՐԵ ՍԱՆՐ ԷԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ»

– Դուք նշեցիք միլիարդների մասին. ասում էին` Սփյուռքում մեծ խմբերով, ճամպրուկները հավաքած սպասում են, որ իշխանափոխությունից հետո` վերադառնեն, հետներն էլ նաեւ միլիարդներ բերեն: Ո՞ւր հասան:

Մեր քաչալ ժողովրդին փղոսկրե սանր էին խոստանում: Ու իրենց քաչալ գլխին հարմար իշխանություն եկավ, բարով վայելեն, եթե հավատում են, որ հեսա Սփյուռքից պետք է գան ու ճամպրուկներով փող բերեն, եթե հավատում են, որ այսօրվա իշխանությունը նախկին իշխանությունների փողերը պետք է բերի ու ժողովրդին բաժանի: Այս նույն ժողովուրդը այդ խելքով, մտայնությամբ ու դատողությամբ` 10 անգամ էլ «հեղափոխություն» կանի, իր այսօրվա պաշտած ղեկավարին, վաղը «չամռը» կկոխի, հազար գույն կփոխի: Ի՞նչ անես:

​​​​​​​«Բահամյան կղզիների եւ կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր»

Բայց կա հանրության մի զանգված, որի սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավում, բայց դեռ գոհ է` տեսնելով ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին սայլակի վրա կամ ՀՀ երկրորդ նախագահին` կալանավորված: Ի՞նչ կասեք այս մասին:

Ուրախություն է իրենց համար, հետո՞... Ի՞նչ են ուզում, այնքան կուզենայի Մանվել Գրիգորյանը բանտից դուրս գար եւ մի հատ էլ, թեկուզ 48 ժամով նշանակվեր ԿԳԲ-ի պետ, տեսնեմ այդ ժամանակ ովքեր հաշիվ կտային:

«Լուրջ քայլ է, սակայն այն չի կարող համարվել հակառակորդից դիրք կամ հող գրավել»

Երեւի նորից կհիշեին, որ նա Արցախի հերոս է, գեներալ ու զորավար...

Հերոսն ամեն տեղ է հերոս: Հերոսը կրակի մեջ էլ կմնա հերոս, խամաճիկները թող մտածեն, որ երբ վաղը կրակի մեջ նետեն այսօրվա խամաճիկներին, փո՜ւֆ, կվառվեն, կգնան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА