o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

02.07.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հուլիսի առաջին օրը Դատախազության օրվան նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլը եւ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ պարգեւատրվեցին մի խումբ աշխատակիցներ: Ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալագրով պարգեւատրվեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը: Իսկ թե ով է Կարեն Բիշարյանը` հայտնի է բոլոր նրանց, ովքեր հետեւում էին Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը Վերաքննիչ դատարանում: Այսինքն` ինչքան էլ զարմանալի լինի, թրաշամանուկների վարչախումբը բացեիբաց, հրապարակավ խրախուսում եւ պարգեւատրում է նրանց, ովքեր առավել ջանադրաբար են մասնակցել ՀՀ երկրորդ նախագահի վրա քաղաքական նկատառումներով գործ կարելու գործընթացին:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, իրավապահ մարմինները որպես չհնազանդվողների դեմ բութ գործիք կիրառելու զարմանալի օրինակ եղավ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ: Այդտեղ Արայիկ Հարությունյանի էմիսարները եւ Սորոսի վաստակները Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին զբաղված էին իսկական «կարուձեւով»` լուծարելով եւ վերակազմավորելով այն ստորաբաժանումները, որոնց ղեկավարներից ուզում էին ազատվել: Բայց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցում ձախողվեցին ու այդպիսով չկարողացան ազատվել այդ կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանից: Ուսանողները կռիվ տվեցին, իսկ թե ինչ եղավ հետո` լսենք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին. «Նույն օրը ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հրավիրվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Գիտեք ի՞նչ գործով: Չզարմանաք: Գործը վերաբերում էր ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի մի որոշման, որի ընդունման ժամանակ Ափոյանը ծառայում էր ՀՀ Զինված ուժերում»: Այսինքն` սրանք զարմանալիորեն ոչ միայն սրիկա են, այլեւ` բթամիտ, իրենց բթությամբ հիշեցնելով ժանդարմների մասին ֆրանսիական բոլոր կատակերգությունները: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, նաեւ պետք է գոհունակությամբ նշենք` բանակում ծառայած ուսխորհրդի նախագահը, ի տարբերություն դեզերտիր թավշիստների, տղամարդկություն եւ սկզբունքայնություն դրսեւորեց, ուսանողներն էլ ԵՊՀ-ի պատիվը գետնով չտվեցին, ցույց տալով, որ այն շարունակում է մնալ ազատամտության եւ ըմբոստության օջախ:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ անզարմանք չթողեց եւ վոժդը` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Նա Վիետնամ հետը տանում է 16 հոգանոց պատվիրակություն: Հետաքրքիր է, այդ ի՞նչ կարեւորագույն հարցեր կան քննարկելու ջունգլիներում կորած այդ սեւջահնդամում, որ պետության ու հարկատուներիս հաշվին այդքան մարդ է հետը տանում: Չլինի՞ թե ուզում են սովորել վիետնամական երբեմնի պարտիզանական փորձը, որպեսզի այդ մեթոդներով պայքարեն անիծյալ սեւազգեստ հակահեղափոխականների դեմ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА