o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐԿԱՆԻՇԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ, ԿԱՄ ԵՐԱԶԱՆՔ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍԻՆ

02.07.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԿԱՆԻՇԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ, ԿԱՄ ԵՐԱԶԱՆՔ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍԻՆ

Ընդամենը մեկ տարի առաջ «հեղափոխական» զանգվածները Ձախ Հարութին թքում-մրում էին, անվանում էին դավաճան, ՀՀԿ ռեժիմի ստրուկ եւ ինչ ասես: Բայց ահա այս կիրակի Նիկոլը անձամբ եկավ Ձախ Հարութի համերգին: Ավելին` նա համերգից ուղիղ եթեր մտավ` իր երկրպագուներին ցուցադրելով ոչ թե սեփական սիրելի սֆաթը, այլ համերգը: Այդ զարմանահրաշ փոխակերպման մասին դիպուկ արտահայտվեց փաստաբան Երվանդ Վարոսյանը. «Սերժի լսած Հարութը ռաբիսի մեկն էր, իսկ Նիկոլի լսածը` արգելված դասական...»: Դե երեւի թե իրոք դասական էր, քանզի 44 տարեկան Նիկոլը պատմում էր, թե հիշում է` ինչպես 50 տարի առաջ սովետական իշխանությունից գաղտագողի Հարութ էին լսում:

«ՀԱՆԳԻՍՏ, ԸՆԿԵՐ ՏԱՆԿԻՍՏ»

 

ՖԵՅՍԲՈՒՔԸ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Իսկ այն նույն օրը, երբ Նիկոլը հարուցում էր ավագ սերնդի քրքիջը` Սովետի օրոք Հարութին գաղտնի լսելու իր «հուշերով», վոժդի սիրելի միջավայրում` Ֆեյսբուքում, կատարվում էր մի երեւույթ, որից թավշիստների ամբողջ թիմի սիրտը կարող էր ճաքել: Այդ սոցիալական ցանցը լեփ-լեցուն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 65-ամյակի շնորհավորանքներով, եւ միայն օրվա վերջում օգտատերերը սկսեցին զետեղել չոլում դրած «Կիլիկիա» առագաստանավի լուսանկարը, որի ֆոնին Նիկոլը նկարվել էր սեւ ժիլետով: Զետեղել էին պարզապես կատակներ գրելու կամ, ինչպես ընդունված է ասել համացանցում` «բոցվելու» համարԻսկ շնորհավորանքների մոտավոր վիճակագրությունը իրոք որ Նիկոլի եւ նիկոլականների համար պետք է մտահոգիչ լինի: Առնվազն 7500 օգտատեր շնորհավորել էին Սերժ Սարգսյանին, շնորհավորանքներին եւ 65-ամյակին նվիրված նյութերին էլ հավանության նշան էին դրել առավել քան 140 հազար օգտատեր: Եվ ֆեյսբուքյան ֆեյքերի մեծագույն օգնությամբ հանրային կարծիքը մանիպուլացնող եւ ժամանակին դրա միջոցով «ժողովրդի 90 տոկոսի աջակցության» տպավորություն ստեղծող վոժդի համար դա իրոք աղետ էր: Եթե անցյալ տարվա դեկտեմբերյան ընտրություններին փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀԿ-ին ձայն էին տվել ընդամենը 60 հազար հոգի, ապա այժմ առավել քան դրա կրկնակին համարձակվում են բացահայտ արտահայտել իրենց դրական վերաբերմունքը նախկին իշխանության նկատմամբ: Եվ  այդ դրական վերաբերվողների մեջ` ինչպես շնորհավորողների, այնպես էլ «լայք» դնողների, բավականին զգալի թիվ են կազմում այն քաղաքացիները, ովքեր ժամանակին զորակցել են Նիկոլին, բայց հետո փոշմանել են: Իսկ հիասթափվածները նախկին կուռքի համար շատ ավելի վտանգավոր են, քան մշտական կայուն ընդդիմախոսներըվ հոգեբանորեն չափազանց մեծ տհաճություն էր պատճառել թավշիստներին Ռազմիկ Ամյանի` ՀՀ երրորդ նախագահին նվիրված երգը, որին «թավշյա դդում» մականուն ունեցող նախարարը արձագանքել էր  ֆշշացնող գրառումով` վաստակավորի կոչում շնորհելու կարգի մասին: Եվ սկսեցին պտտվել ենթադրություններ, որ սրանք, միգուցե, անգամ գնան այնպիսի էժանագին քայլի, ինչպիսին է Ռազմիկ Ամյանին վաստակավորի կոչումից զրկելը: Բայց շնորհավորանքները, որոնք ՀՀ երրորդ նախագահի եւ ազգային պահպանողական քաղաքական ուժերի վարկանիշի աճի վկայությունն են, ամենեւին էլ նույն համացանցում վոժդի ու թավշիստների միակ գլխացավանքը չեն: Արդեն առաջվա պես չի ստացվում այդ տարածքում լռեցնել կամ դեպրեսիայի մատնել ցանկացածին, ով հակառակ կարծիքն ունի: Արդեն վոժդի ու թավշիստների մասին բացասական, մասամբ նաեւ մաքուր հայհոյական նյութերի քանակը համացանցում մի քանի անգամ ավելի շատ են, քան գովաբանական-հիացական, եւ քչից-շատից չեզոք արձագանքներն էլ թավշիստների համար դարձել են նվերի պես մի բան: Ու դրա դեմ Օրբելի փողոցում գտնվող եւ պետական միջոցներով գործող ֆեյքերի ֆաբրիկան այլեւս ոչինչ չի կարողանում անել: Բա առջեւում դեռ Ռոբերտ Քոչարյանի 65-ամյա հոբելյանն է, որը նույնպես հաստատ դառնալու է թավշիստների դեպրեսիայի առիթ, իսկ վոժդին երեւի թե լրիվ ափերից կհանի... Ու ԱԱԾ-ին տրված հանձնարարութունները` պայքարելու ֆեյքերի դեմ, որեւէ շոշափելի արդյունք ապահովել չեն կարող:

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ «ԴԺՈԽՔ» ՔԱՅԼՈՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

ՎՌԱԶՈՂԸ «ՏՂԱ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ» ՆԱԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Բացի սոցիալական ցանցերում հուսահատ պայքարի ԱԱԾ-ին ներգրավելու սին փորձերից, ըստ որոշ տեղեկությունների, նույն ԱԱԾ-ին հանձնարարություն է տրված կազմել անբարեհույս լրագրողների սեւ ցուցակներ: Լավ, ասենք, թավշիստներին վատ վերաբերվող բոլոր լրագրողներին հայտնաբերեցիք, բայց հո չե՞ք կարող համացանցի բոլոր դժգոհ օգտատերերի սեւ ցուցակ կազմել...

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԶԻ ՎԱՐԻՉՆԵՐԴ ՄԱՆՈՒԿ ԵՆ

Բայց այն, ինչ դեռեւս չի ստացվում ԶԼՄ դաշտում, փորձում են դրա պակասը լրացնել դատական իշխանությունը ուզուրպացնելու միջոցով: Վոժդի կոչով բոլոր դատարանների հակասահմանադրական արագելափակման մասին արդեն շատ է խոսվել: Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահ ինքնահռչակվելը, եթե սկզբում տագնապ էր հարուցում, որ մաքուր բոլշեւիկյան տարբերակով կզավթեն ամբողջ ՍԴ-ն, այժմ ծիծաղի առարկա է դարձել: Նույն ՍԴ-ն ընդունել է որոշում` Վահե Գրիգորյանին մեկուսացնել Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությունից` որպես ակնհայտ շահագրգիռ անձնավորության, եւ դա ուզած-չուզած կուլ են տվել: Հաջորդ ուղղությունը, որի իրագործումը դրված է արդարադատության դեղնակտուց նախարարի փխրուն ուսերին` այսպես կոչված վետինգն է, գումարած առանց դատավճռի գույքի բռնագրավման օրենքը: Վետինգի վերաբերյալ էլ արդեն ԲԴԽ որոշ անդամներ առաջարկում են առհասարակ չօգտագործել այդ եզրույթը, իսկ ինչ վերաբերում է յուրայիններով ԲԴԽ-ն համալրելուն, ապա ԱԺ-ում արդեն վատ նախանշանի ականատեսը եղանք` թեկնածուներից մեկը ամբիոնից վայր գլորվեց: Ինչ վերաբերում է առանց դատավճռի գույքի բռնագրավմանը, ապա այդ խոհանոցին քաջատեղյակ Արփինե Հովհաննիսյանը երիտասարդի աչքն էր խոթել անհայտ ուղղությամբ առանց ներպետական քննարկման այդ օրենքը միջազգային փորձաքննության ուղարկելը եւ Վենետիկյան հանձնաժողովին չուղարկելը: Իսկ բովանդակային առումով եղած նախագծով ստուգման ենթակա է դառնում 50 մլն դրամը գերազանցող գույքը, ապօրինության հարց հարուցողն էլ` դատախազը: Պարզից էլ պարզ է, որ այդ գործիքը ոչ թե «թալանի դեմ» պայքարի համար է, քանզի եղած օրենսդրությունը լիուլի բավարար է բոլոր թալանչիներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու, այլ քաղաքական հետապնդումների համար է: Չէ՞ որ 50 մլն դրամի շեմը ընդգրկում է ոչ միայն մեծահարուստների, այլ նաեւ միջին խավը, իսկ ընդդիմադիր առանցքային գործիչների մեծ մասը հենց միջին խավից է: Այսինքն` դա հանգիստ կարելի է կիրառել, որպես ունեզրկման սպառնալիք: Ու այդ օրենքի հարցն էլ արդեն նաեւ ԱԺ են խցկել...

ՄԵՆԱՄԱՐՏ ԱԶԳԻ ԵՎ ՏԱԿԱՆՔԻ ՄԻՋԵՎ

Շտապում են, շատ են շտապում, բայց ժողովուրդը դիպուկ խոսք ունի` վռազողը տղա չի բերում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА