ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ն հարուստ է մետաղական հանքերով, իսկ գունավոր մետաղները ստարտեգիական ապրանքներ են եւ միջազգային բորսաներում իրացման մեծ հնարավորություն ունեն

02.07.2019 13:32 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ն հարուստ է մետաղական հանքերով, իսկ գունավոր մետաղները ստարտեգիական ապրանքներ  են եւ միջազգային բորսաներում իրացման մեծ հնարավորություն ունեն

«Ներդրումների մասին խոսելիս նախ պետք է ուշադրություն դարձնենք այն ոլորտների վրա, որոնցում մենք կարող ենք մրցողունակություն ապահովվել»,-անդրադառնալով ՀՀ-ում արդեն մեկ տարի շարունակ ակնկալվող ներդրումներին եւ դրանց սպասմանը, ասաց ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանը, նկատելով.

ՀԴՄ կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ․ Դավիթ Անանյան

-Մեր մրցողունակությունն ապահովվող ոլորտներից են`ԱՅԹԻ, գյուղատնտեսություն, վերամշակող արդյունաբերունը, տուրիզմը, ֆինանսական սեկտորը, ընդերքի բազայի վրա ձեւավորված արդյունաբերությունը այդ թվում  գունավոր մետալուրգիայի ոլորտները եւ այլն: Հաշվի առնելով, որ Հայաստանի հանրապետությունը հարուստ է մետաղական հանքերով: Մասնավորապես, մենք պետք է ջանքեր ներդնենք, որպեսզի արտահանենք արդեն մշակված մետալուրգիական ապրանք եւ դա առաքենք վերջնական սպառողներին: Իսկ մենք դեռեւս չենք ստանում պատրաստի մետաղներ ինչպես օրինակ պղինձ, արճիճ, ցինկ: Անգամ չենք վերամշակում հին մետաղական ջարդոններ եւ առհասարակ մետաղական թափոններ: Իսկ դա անընդուննելի շռայլություն է մեզ համար եւ հենց այստեղ է, որ կարեւոր անելիք ունեն անելու թե՛ տնտեսվարողները եւ թե՛ բանկերը: Բանկերի առումով` նկատի ունեմ, որ նշված ոլորտի հետ կապված պետք է ձեւավորվեն ֆինանսական այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն կտան վերը նշված ոլորտի արդյունաբերողներին գունավոր մետալուրգիայի ոլորտում տնտեսական աճի տեմպեր ապահովվել:

- Հետաքրքիր է, Ձեր նշած ուղղություններով կոնկրետ առեւտրաարդյունաբերական պալատը կոնկրետ քայլեր իրականացնո՞ւմ է, որպես օրինակ ծառայելու համար:

- Ներկայումս մենք մեր հնարավորությունների սահմաններում արճիճի վերամշակման բազայի վրա արտադրություն ենք հիմնում, եւ կանխատեսում, որ մեկ տարվա ընթացքում կկարողանանք մոտ 2.5 միլիարդ ՀՀ դրամի պատրաստի արտադրանք տալ: Հաշվի առնելով, որ գունավոր մետաղները ստարտեգիական ապրանքներ  են եւ միջազգային բորսաներում իրացման մեծ հնարավորություն ունեն` ըստ այդմ իրացման հետ կապված խնդիրներ էլ` գործնականում դժվար թե առաջանան:

Հաշվի առնելով վերը նշվածը պետք է հստակ եւ պրակտիկ քայլեր ձեռնարկենք, որպեսզի գունավոր մետաղների թափոններ հավաքող ընկերությունները, վերամշակող արդյունաբերության ներկայացուցիչները, համապատասխան մասնագիտացված բանկերը, ոլորտի գիտական պոտենցիալը, ինչպես նաեւ  Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը մտածված, ծրագրավորված քայլեր իրականացնեն տվյալ ոլորտի զարգացման ուղղությամբ: Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք մեր ներուժի սահմաններում նպաստել նախարարությանը, որպեսզի վերջինիս գործառույթները տնտեսության տարբեր ոլորտներում` այդ թվում գունավոր մետալուրգիայի ոլորտում էֆեկտիվ լինի, որով էլ կարող է վարչապետի կողմից հայտարարված տնտեսական հեղափոխությունը շոշափելի լինել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА